Շաբաթ , Նոյեմբեր 18 2017
Գլխավոր / ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ / 10 դիտարժան քիմիական ռեակցիաներ, որոնք կզարմացնեն և մեծերին և փոքրերին (+վիդեո)

10 դիտարժան քիմիական ռեակցիաներ, որոնք կզարմացնեն և մեծերին և փոքրերին (+վիդեո)

Քիմիական ռեակցիաները առօրյա կյանքի մի մասն են: Մարդը «բախվում է» քիմիական ռեակցիաների արգասիքների հետ գրեթե ամեն քայլափոխին, բայց դժվար թե մտորում է այդ մասին: Մենք հավաքագրել ենք 10 ամենատեսարժան քիմիական ռեակցիաները, որոնք կհետաքրքրեն, կզարմացնեն և հետաքրքիր ժամանց կապահովեն Ձեզ համար, իսկ երեխաների մեջ գուցե սեր արթնացնեն դեպի քիմիան:

1. Նատրիումն ու ջուրը գազային քլորում

Նատրիումը ջրի հետ փոխազդում է շատ բուռն կերպով՝ մեծ ջերմության անջատումով: Տեսանյութում, կոլբայի մեջ տեղադրված է նատրիումի փոքրիկ կտոր, որի վրա ավելացվում է մի քանի կաթիլ ջուր: Կոլբան նաև լցված է գազային քլորով:

2. Մագնեզիումի և չոր սառույցի ռեակցիան

Մագնեզիումը հեշտությամբ է բռնկվում և այրվում է՝ արձակելով վառ լույս: Այս փորձում կարելի է տեսնել, թե ինչպես է բռնկվում մագնեզիումը չոր սառույցի՝ սառեցված ածխաթթու գազի թաղանթում:

3. Բերտոլիտյան աղ և կոնֆետներ

Բերտոլիտյան աղի մեջ գցելով գելային կոնֆետ, անջատվում է մեծ քանակությամբ թթվածին, որն էլ այրվում է:

4. Մեյնսների էֆեկտը

Երբ գերհաղորդիչը սառեցվում է մինչև կրիտիկական ջերմաստիճան, ապա այն դառնում է դիամագնետիկ, այսինքն՝ վանվում է մագնիսական դաշտի կողմից, այլ ոչ թե ձգվում: Մայների այս բացահայտումը բերեց հակագրավիտացիոն գնացքների կոնցեպցիային, երբ գնացքի«թռնում է» գծերի վրայով, այլ ոչ թե օգտագործում է անիվներ:

5. Գերհագեցում նատրիումի ացետատով

Նատրիումի ացետատը տաքացումից կամ սառեցումից դառնում է գերհագեցած: Երբ նա կոնտակտի մեջ է մտնում այլ օբյեկտի հետ, ապա կրկին բյուրեղանում է:

6. Գերաբսորբող պոլիմերներ

Գերաբսորբող պոլիմերնեը (նաև հայտնի են որպես հիդրոգելեր) ունակ են կլանել, ի համեմատ իրենց զանգվածի, շատ մեծ քանակությամբ հեղուկ:

7. Լողացող ծծմբի հեքսաֆտորիդ

Ծծմբի հեքսաֆտորիդը, անգույն, անհոտ, ոչ թունավոր և չայրվող գազ է: Քանի որ այն 5 անգամ խիտ է օդից, ապա կարելի է այն լցնել բաց կոնտեյների մեջ, իսկ թեթև իրերը ուղղակի լողում են նրա վրա:

8. Գերհոսուն հելիում

Հելիումը սառում է -271 աստիճանում և վեր է ածվում գերհոսուն հելիում II-ի: Եվ քանի որ այն ունակ է անցնել գերբարակ կապիլյարներով, ապա նրա մածուցիկությունը անհնար է չափել: Բացի դրանից, հելիում II-ը կսկսի բարձրանալ կոնտեյների պատերով վեր՝ ավելի տաք մասի փնտրտուքներով, որը թվում է թե հակասում է ձգողականության ուժին:

9. Տերմիտ և հեղուկ ազոտ

Տերմիտը՝ ալյումինի և տարբեր մետաղների օքիդների փոշենման խառնուրդ է, որը առաջ է բերում այսպես կոչված տերմիտային ռեակցիա: Սա պայթունավտանգ նյութ չէ, սակայն կարող է բարձր ջերմաստիճաններում առաջ բերել կարճատև բռնկումներ: Տեսանյութում փորձում են «հանգցնել» տերմիտային ռեակցիան հեղուկ ազոտով:

10. Բրիգս Ռաուշերի ռեակցիան

Բրիգս Ռաուշերի ռեակցիան հայտնի է որպես օսցիլացնող քիմիական ռեակցիա: Թարմ պատրաստված անգույն հեղուկը դանդաղորեն գունավորվում է սաթագույն, հետո հանկարծակի դառնում է մուգ կապույտ: Դրանից հետո նա դանդաղ վեր է ածվում անգույն հեղուկի և պրոցեսը կրկնվում է գրեթե տաս անգամ:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Տնային պայմաններում մետաղի ստացումը էլեկտրոլիզով

Հաստատուն հոսանքի ազդեցության տակ շատ մետաղներ հնարավոր է առանձնացնել աղերի լուծույթներից: Այս հատկությունը հաճախ օգտագործվում ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.