Տեղեկագիրք

Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգը


 Աղբյուրը՝ օգտագործվել է – Օլեգ Քամալյան, “Քիմիա” տեղեկագիրք դիմորդների համար, “Զանգակ 97″, Երևան 2006

Հիմնական հասկացություններ

Քիմիան գիտություն է նյութերի, դրանց կառուցվածքի, հատկությունների և փոխակերպումների մասին:

Անօրգանական քիմիան քիմիայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է քիմիական տարրերը և նրանց միացությունները, բացի ածխածնի միացություններից (բացառությամբ ածխաթթվի և նրա աղերի): Ներկայումս հայտնի են մոտ կես միլիոն անօրգանական միացություններ:

Օրգանական քիմիան այն բաժինն է, որն ուսումնասիրում է ածխածնի և օրգանոգեն տարրերի (H, O, N և այլն) առաջացրած միացությունները, որոնք կոչվում են օրգանական միացություններ:

Ֆիզիկական քիմիան քիմիայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է քիմիական պրոցեսները հետազոտման ֆիզիկական մեթոդներով: Տերմինը առաջին անգամ տվել է Լոմոնոսովը 1752թ.:

Քիմիական Ֆիզիկան քիմիական նյութերի կառուցվածքը և փոխակերպումները կառավարող ֆիզիկական օրենքների մասին գիտություն է: Տերմինը մտցրել է Ա.Էյկենը 1930թ.:

Նյութը մատերիայի տեսակ է, որը կազմված է այնպիսի դիսկրետ (ընդհատ) գոյացություններից (ատոմներ, մոլեկուլներ և այլն), որոնք ունեն հանգստի զանգված:

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է, որը պահպանում է նրա քիմիական հատկությունները:

Քիմիական տարրը այնպիսի ատոմների ամբողջությունն է, որոնց միջուկներում պարունակվում են նույն թվով պրոտոններ: Ներկայումս հայտնի են 112 քիմիական տարրեր, որոնցից 90-ը հանդիպում են բնության մեջ, իսկ մյուսները ստացված են արհեստական ճանապարհով միջուկային ռեակցիաների օգնությամբ: Յուրաքանչյուր տարր ունի որոշակի խորհրդանիշ (քիմիական նշան կամ սիմվոլ), որը ստեղծվել է լատինական անվանման սկզբնատառերի միջոցով:

Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է, որը պահպանում է նրա քիմիական հատկությունները: Այն էլեկտրաչեզոք մասնիկ է, որը կազմված է որոշակի տեսակի և քանակի ատոմներից, որոնք իրար հետ կապված են քիմիական կապերով:

Խառնորդները այն նյութերն են, որոնք կազմված են մի քանի մաքուր նյութերից: Խառնուրդի բաղադրիչները խառնուրդում պահպանում են իրենց քիմիական հատկությունները: Ի տարբերություն քիմիական միացությունների՝ խառնուրդների բաղադրությունը կարելի է փոփոխել:

Խառնուրդների բաղադրությունն արտահայտում են բաղադրիչների զանգվածային, մոլային կամ ծավալային (գազերի դեպքում) բաժիններով: Օրինակ, եթե խառնուրդը կազմված է A,B,C նյութերից, որոնց զանգվածները m1, m2, m3 գրամ են, ապա A նյութի զանգվածային բաժինը կլինի՝

omega(A)=m_1/{m_1+m_2+m_3}

գազային խառնուրդների դեպքում՝ ծավալային բաժինը՝

varphi(A)={V(A)}/{V(A)+V(B)+V(C)}

և մոլային բաժինը՝ chi(A)={nu(A)}/{nu(A)+nu(B)+nu(C)}

Ալոտրոպիան քիմիական տարրերի մի քանի պարզ նյութերի ձևով հանդես գալու երևույթն է: Այդ պարզ նյութերը կոչվում են տվյալ տարրի ալոտրոպ ձևափոխություններ: Օրինակ՝ ածխածին (C) տարրը հանդես է գալիս ալմաստ, գրաֆիտ, կարբին և ֆուլերեն պարզ նյութերի (ալոտրոպ ձևափոխությունների) ձևով: Ֆոսֆորը (P)՝ սպիտակ, սև և կարմիր, ծծումբը (S)՝ շեղանկյուն, մոնոկլինային, պլաստիկ պարզ նյութերի ձևով: Ալոտրոպ ձևափոխություններն իրարից տարբերվում են կառուցվածքով, իսկ մոլեկուլային կառուցվածքով նյութերի դեպքում՝ նաև մոլեկուլի բաղադրությամբ (O2, O3), հետևաբար նաև հատկություններով:

Քիմիական ռեակցիան (քիմիական փոխարկումը) միացության բաղադրության կամ (և) կառուցվածքի փոփոխությունն է, որի արդյունքում տվյալ նյութերից առաջանում են այլ նյութեր:

Զանգվածի ատոմական միավորը (զ.ա.մ.) ածխածնի 12C իզոտոպի զանգվածի 1/12 մասն է: 1 զ.ա.մ. =1.66057 . 10-27կգ=1.66057 . 10-24գ: Քիմիական տարրի հարաբերական ատոմական զանգվածը (Ar) չափողականություն չունեցող մեծություն է, որը ցույց է տալիս, թե քանի անգամ է տվյալ տարրի ատոմների միջին զանգվածը մեծ 1զ.ա.մ.-ից.

Ar = m(ատոմ)/1զ.ա.մ.

Տվյալ տարրի ատոմների միջին հարաբերական զանգվածը որոշվում է՝ հաշվի առնելով Երկրի կեղևում նրա իզոտոպների տարածվածությունը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) մոլեկուլի միջին զանգվածի հարաբերությունն է 1 զ.ա.մ.-ին.

Mr=m(մոլեկուլ)/1զ.ա.մ.

Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է մոլեկուլի մեջ մտնող ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին, օրինակ.

Mr(H2SO4)=2Ar(H)+Ar(S)+4Ar(O)=2 . 1+1 . 32+4 . 16=98

Նյութի քանակի միավորը մոլն է: 1 մոլը պարունակում է այնքան կառուցվածքային մասնիկներ (մոլեկուլներ, ատոմներ, իոններ, էլեկտրոններ) և այլն, որքան ատոմներ կան 12C իզոտոպի 12 գրամում: 1 մոլ նյութում գտնվող կառուցվածքային միավորների թիվը, որը կոչվում է Ավոգադրոյի հաստատուն (NA), 6,02 . 1023 է, այսինքն՝ NA=6,02 . 1023 մոլ-1:

Մոլային զանգվածը (M) 1 մոլ նյութի զանգվածն է (գ/մոլ)

M=m/ν

որտեղ m-ը նյութի զանգվածն է (գ), ν-ն նրա քանակը (մոլ) (նշանակում են նաև n-ով):

Նյութի մոլլային զանգվածը թվապես հավասար է նրա հարաբերական մոլեկուլային կամ ատոմական զանգվածին: Օրինակ՝ Mr(H2SO4)=98, M(H2SO4)=98 գ/մոլ: Նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (գ) որոշելու համար անհրաժեշտ է նրա մոլային զանգվածը բաժանել Ավոգադրոյի թվին: Օրինակ 1 մոլեկուլ CH4-ի զանգվածը կլինի.

16/{6,02 ^. 10^23}


7 comments


  1. Քամալյան Օ.

    Ես ոչ միայն դեմ չեմ, որ այստեղ ներկայացվեն իմ գրքում բերված նյութերը, այլև դրա համար շնորհակալ եմ, քանի որ աշակերտները հնարավորություն կունենան համոզվելու, որ քիմիան նույնպես կարելի է ներկայացնել նորմալ, մարդկային հասկանալի հայերեն լեզվով: Թե չե նրանց թվում է թե քիմիան այն է, ինչ նրանց պարտադրվում է դպրոցական դասագրքերի տեսքով:
    Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ նախ պետք է հղում կատարել, հետո չի կարելի գրքում գրածներն աղավաղել: Ի գրքում գրված է մեկ մոլեկուլ մեթանի զանգվածը , այլ ոչ թե մեկ մոլ մեթանի :
    Դրանք խիստ տարբեր բաներ են:

  2. Քամալյան Օ.

    Իմ հեղինակած – ը ոչ թե պարբերական է, այլ գիրք է, որն ունեցել է երեք հրատարակություն: Տեքստերի հնարավոր աղավաղումներից խուսափելու նկատառումներից ելնելով գտնում եմ, որ այդ տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակի տեղադրումը համացանցում նպատակահարմար չէ: Սակայն եթե որևէ մեկը ցանկություն հայտնի տեղադրելու դրա լոսապատճենը, ապա ես չեմ առարկի:
    Այնպես որ, հարգելի Վադիկ, առայժմ ոչ միկերպ այն բեռնել:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>