Ուրբաթ , Նոյեմբեր 24 2017
Գլխավոր / Թեգային արխիվ՝ քիմիա (էջ 2)

Թեգային արխիվ՝ քիմիա

Կայծեր հեղուկի հատակին (+ վիդեո)

Բավական հետաքրքիր քիմիական փորձ, որը առանձնահատուկ կերպով է հետաքրքրում աշակերտներին: Չափասրվակի մեջ լցնել 5-6մլ խիտ ծծմբական թթու, այնուհետև շատ զգույշ և դանդաղ ավելացնել նույն ծավալի 96%-անոց էթիլ սպիրտ, այնպես, որ հեղուկները չխառնվեն: Այնուհետև, ավելացնել կալիումի պերմանգանատի (KMnO4) մի քանի բյուրեղ: Ծծմբական թթվի և սպիրտի բաժանման մակերևույթին նկատվում են վառվող սպիրտի ...

Կարդալ ավելին»

Քիմիական հրաբուխ (վիդեո)

Ամոնիումի բիքրոմատի քայքայումը տեղի է ունենում մեծ ջերմության անջատումով: Այդ իսկ պատճառով աղը այրելուց՝ հետագայում այրումն ընթանում է ինքնաբերաբար մինչև ամբողջ բիքրոմատը չքայքայվի. (NH4)2Cr2O7 = Сr2O3 + N2 + 4H2O Այս քիմիական ռեակցիան բավական դիտարժան և բավական մատչելի է: Խորհուրդ է տրվում այն ցուցադրել 7-8-րդ դասարանցիներին.  

Կարդալ ավելին»

2014 թ. մարտի 15-ի քիմիա առարկայի օլիմպիադայի առաջադրանքները և լուծումները

2014 թ. Մարտի 15-ին Երևանում, Գյումրիում, Գորիսում, Գավառում, Արմավիրում, Արարատում և Իջևանում անցկացվեց ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցականների օլիմպիադա՝ 15 հանրակրթական առարկաների գծով: Քիմիա առարկայի օլիմպիադայի առաջադրանքները և լուծումները կարող եք ներբեռնել <a href="http://chemistry Going Here.am/wp-content/uploads/2014/03/YSU-chem.-olimp-2014-lutcum.pdf” target=”_blank”>այստեղից: Հարցերի դեպքում դիմել a_galstyan@ysu.am էլ-հասցեով:

Կարդալ ավելին»

Քիմիան օգնության է շտապում տնային տնտեսուհիներին: Ազատվում ենք յոդի հետքերից

Ինչպե՞ս հագուստը մաքրել յոդի հետքերից Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով: Այլ մեթոդ. թրջում եք հագուստի կեղտոտված մասը ջրով, հետքի վրա դնում եք մի փոքր հիպոսուլֆիտ (նատրիումի թիոսուլֆատի բյուրեղահիդրատ)՝ Na2S2O3.5H2O, այնուհետև կտորը լվանում: Այս լուծույթը նույն կերպ լավ է մաքրում տարբեր աստիճանի հետքերը թե՛ գունավոր և թե՛ սպիտակ կտորներից: ...

Կարդալ ավելին»