Ձեզ եմ ուզում ներկայացնել մի հետաքրքիր քիմիական հնարք: Նախ դիտենք տեսանյութը.
Ծծմբի հեքսաֆտորիդը (SF6) անգույն, անհոտ, ոչ թունավոր և չայրվող գազ է: Նրա խտությունը 5 անգամ մեծ է օդի խտությունից: Եվ հենց այս է պատճառը, որ այն հնարավոր է լցնել տարայի մեջ և տարայի բերանը բացել: Եվ թեթև առարկաները կարող են լողալ այդ գազի վրա այնպես, ինչպես կլողաին ջրի վրա:
Եվս մի հետաքրքիր հնարք կարելի է կիրառել այս գազի հետ: Երբ մարդ այն շնչում է, նրա ձայնը կտրուկ իջնում է և ստացվում է հելիումի հակառակ էֆեկտը: Այն բացարձակ անվնաս է:
Հաջորդ տեսանյութում դուք կտեսնեք հելիումի և ծծմբի հեքսաֆտորիդի ազդեցությունը ձայնի վրա.
Կարդացեք նաև.
Ռեակցիաներ` քիմիական նյութերի քայքայման արդյունքում
Նատրիումով ջրից ջրածնի դուրս մղումը
Լիթիումի մի քանի բուռն փոխազդեցություններ (վիդեո)

