Շաքարի ամենաարդյունավետ փոխարինիչներից մեկը դա սուկրալոզն է, որը հայտնաբերվել է պատահականորեն: Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Լեսլի Հյուն իր հետ աշխատող ուսանող Շաշիկանտ Պխադնիսին հանձնարարություն է տալիս փորձարկել (անգլերեն test) լաբորատորիայոմ ստացված տրիքլորսախարոզը: Ուսանողը անգլերեն գիտեր շատ հեռու իդեալականից և «test»-ի փոխարեն նա հասկանում է «taste», որը նշանակում է «համ, համտեսել»: Նա անմիջապես համտեսում է ստացված նյութը և տեսնում, որ այն բավական քաղցր է: Այսպես հայտնաբերվում է շաքարի փոխարինիչը:

Հարգելի Արամ Հակոբյան: Ես նույնպես ողջունում եմ և շնորհավորում- տարեդարձի կապակցությամբ: Ձեր կողմից ստեղծված բլոգն անհրաժեշտ է, գոնե, աշակերտների համար: Կարծում եմ, որ աշակերտներն իրենց անհրաժեշտ գիտելիքների պակասը կլրացնեն ԱՅՍ բլոգի շնորհիվ: Կեցցե’ք, շարունակել….
Անչափ զգացված և շնորհակալ եմ: Այո հույս ունեմ, որ այս բլոգը օգտակար կլինի բոլորին, իսկ ամենակարևորը աշակերտներին: Եվ մեծ հույս ունեմ, որ գոնե նրանցից ինչ որ տոկոս, թեկուզ շատ փոքր, բայց այնուամենայնիվ կսկսի հետաքրքրվել քիմիայով շնորհիվ այս բլոգի:
Իսկ այսպիսի խոսքերը էլ ավելի ոգեշնչող և պարտավորեցնող են: Շնորհակալություն:
hrashali blog uneq ,hargeli Aram Hakobyan :))
Անչափ շնորհակալ եմ: Ուրախ կլինեմ Ձեզ հաճախ տեսնել այս բլոգում 😉
Es anchap shnorhakal em dzeznic ays blog@ stexcelu hamar ….ayn indz shat e ognum qimiai daseri hamar