Կիրակի , Նոյեմբեր 19 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Քիմիայի տարի. Գիտաժողով Մանկավարժական համալսարանում

Քիմիայի տարի. Գիտաժողով Մանկավարժական համալսարանում

ՄԱԿ-ի 63-րդ վեհաժողովում 2011թ. հայտարարվել էր քիմիայի տարի, որի կարգախոսն է «Քիմիան մեր կյանքն է, մեր ապագան»։ Քիմիայի տարվա շրջանակներում 2011թ. դեկտեմբերի 5-6-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ անցկացվեց քիմիայի մագիստրոսների առաջին միջբուհական գիտաժողովը, որին ներկա էին քիմիայի բնագավառի ականավոր գիտնականներ, ակադեմիկոսներ, դասախոսներ, ուսանողներ և այլն։
Գիտաժողովը բացեց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը` ողջունելով մասնակիցներին։ Այնուհետև «Քիմիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, իսկ հետո էլ ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը` ներկայացնելով «Մագիստրոսական կրթությունը Երևանի պետական համալսարանում»։
Գիտաժողովում բանավոր և ստենդային զեկուցումներով իրենց աշխատանքները ներկայացրեցին 35 մագիստրոսներ ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, ՀՊՃՀ-ից և Գորիսի պետական համալսարանից։ Նրանք բոլորն էլ ստացան գիտաժողովի մասնակցության հավաստագրեր և քիմիայի գրքեր։

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.