Կիրակի , Նոյեմբեր 19 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Ռադոն: Հայաստանում կհայտնաբերեն այն տարածքները, որտեղից արտազատվում է ռադիոակտիվ ռադոն գազը

Ռադոն: Հայաստանում կհայտնաբերեն այն տարածքները, որտեղից արտազատվում է ռադիոակտիվ ռադոն գազը

Ներկայումս Հայատանում իրականացվում են ընդերքից ռադիոակտիվ ռադոն գազի արտազատման ուսումնասիրություններ: Այդ մասին «Էկոլուրին» հայտնել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից:

Հայաստանի 106 բնակավայրերում, մասնավորապես` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում (այդ գյուղի մերձակայքում են իրականացվում ուրանի որոնման աշխատանքները) տեղադրվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից ստացված 400 հատ ռադոն գազի հետքային դետեկտորներ: Դրանք հիմնականում տեղադրվում են դպրոցներում եւ մանկապարտեզներում:

Ներկայումս տվյալները հավաքվել են եւ պատրաստվում են վերծանման  նպատակով ուղարկվել դետեկտորներն արտադրող Շվեդական «Gammadata Instrument AB» կազմակերպություն:

Աղբյուրը՝ Լուրեր Հայաստանից – NEWS.am

Ռադոնը

Ռադոնը քիմիական տարր է որի նշանն է Rn և  պարբերական աղյուսակում նրա կարգաթիվն է 86։ Ռադոնը որպես առանձին քիմիական տարր հայտնաբերվել է 1900 թվականին Ֆրիդրիխ Էռնստ Դոռնի կողմից և սկզբնական շրջանում անվանվել է էմանացիա։ 1908 թվականին Ուլիամ Ռամսելը և Ռոբերթ Գրեյը այն անվանեցին նիտոն (Nt)։ Այն ռադոն անվամբ սկսել է կոչվել 1923 թվականից սկսած։ Ռադոնն իրենից ներկայացնում է անհոտ, անհամ, անտեսանելի իներտ գազ, որի խտությունը 0 աստիճանում (ըստ Ցելսիուսի) մոտ ութ անգամ մեծ է օդի խտությունից։ Բնության մեջ ռադոնը հանդես է գալիս երեք իզոտոպների տեսքով. ռադոն 222Rn, տորոն 220Rn, ակտինոն 219Rn:

Ռադոնը՝ 222Rn առաջանում է ուրան 238U–ի ռադիոակտիվ ընտանիքում, ռադիումի 226Ra տրոհման արդյունքում։ Նրա կիստրոհման պարբերությունը համեմատած իր իզոտոպների հետ ամենամեծն է՝ 3.825 օր։ Հայտնի է ռադոնի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, այն կարող է թափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով, որից հետո նրա տրոհման արդյունքում առաջացած տարրերը կարող են հանդիսանալ քաղծկեղածին միջոց։ Ռադոնի առկայությունը մեր բնակարաններում բացատրվում է նրանով, որ ցանկացած նյութ իր մեջ պարունակում է ռադիոակտիվ մասնիկներ, հետևաբար այն շինարարական նյութերը, որոնք չեն անցել համապատասխան հետազոտությունները, կարող են շատ դեպքերում իրենց մեջ պարունակել անթույլատրելի բարձր աստիճանի ռադիոակտիվ նյութեր (226Ra), որոնք էլ կհանդիսանան ռադոնի «անսպառ» աղբյուր։ Եվրոպական շատ երկրներում ռադոնի թույլատրելի քանակությունը բնակարաններում ընդունված է մինչև 200 Bq/m3. Ռադոնի և տորոնի գլխավոր աղբյուր են հանդիսանում ապարները և գրունտերը ինչպես նաև շինանյութերը։

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

3 մեկնաբ.

  1. Վահագն Պետրոսյան

    Չափում են, բայց ուրիշ երկրում են վարծանում??? Հետաքրքիր է ինչու չեն վերծանվում հենց Հայաստանում…

  2. Ես շատ եմ հավանել քիմիական բլոգը և ցանկանւմ եմ ես էլ նյութեր տեղադրել:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.