Կիրակի , Նոյեմբեր 19 2017
Գլխավոր / ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ / ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԱԳԻՐՔ: ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ՀԵՏԸՆԹԱՑ

ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԱԳԻՐՔ: ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ՀԵՏԸՆԹԱՑ

Քննական վերլուծություն հանրակրթական դպրոցի Քիմիա-7 դասագրքի
(Անտարես, 2013 թ.)

Վերլուծության ծավալուն տարբերակը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

ՀՀ ԳԿՆ 2012 թ. անցկացված հանրակրթական դպրոցի քիմիա առարկայի դասագրքերի մրցույթում հաղթող ճանաչված այլընտրանքային դասագրքերից մեկը պատկանում է ,,Անտարես,, հրատարակչությանը` Քիմիա-7 /Եր., 2013/: Թարգմանված է ռուսերենից /հեղինակներ Գ. Ռուձիտիս և Ֆ. Ֆելդման, լրամշակող և խմբագրող՝ Կ. Ավետիսյան/:

Նշված թարգմանական դասագիրքն աչքի է ընկնում բազմաթիվ մասնագիտական սխալներով, անճշտություններով, խճողված ու անհասկանալի շարադրանքով: how much cialis how much cialis cost

  1. Նախ նշենք, որ քննարկվող դասագիրքը հնացած, իր դարն ապրած ձեռնարկ է և մասնագիտական, և մթոդաբանական առումներով, արտացոլում է քիմիական գիտության և կրթության անցած դարի 80-90-ական թվականների մակարդակը: viagra sale in canada cheap cialis next day delivery uk

Գիտական միտքը վերջին տասնամյակների զարգացման ընթացքում ավելի ու ավելի հստակ տարանջատում է դնում „քիմիական տարր” և „պարզ նյութ” հասկացությունների միջև` քիմիական տարրը սահմանելով որպես ատոմի տեսակ, իսկ պարզ նյութը` որպես միատեսակ ատոմների համախումբ: Դասագրքի հեղինակները շարունակում են առաջնորդվել հին պատկերացումներով՝ ներկայացնելով տարրը որպես ատոմների համախումբ /էջ 32/:

  1. Դասագրքում բազմաթիվ են տրամաբանական փակուղային վիճակները, երբ հետևելով հեղինակների „տրամաբանության” ընթացքին, հայտնվում ես անելանելի իրավիճակներում: Այդպիսի օրինակները չափազանց շատ են:

Մի շարք թեմաներ, մասնավորապես, ատոմի կառուցվածքի և քիմիական կապի տեսություններին վերաբերող, չափազանց խրթին են ու բոլորովին չեն համապատասխանում 7-րդ դասարանի աշակերտի տարիքային առանձնահատկություններին: Cialis 5 mg cheap viagra order

Նման անորոշ վիճակներում հայտնվելու և ելք չգտնելու պատճառով աշակերտը կարող է երես թեքել քիմիա առարկայից ընդհանրապես:

  1. Քննարկվող դասագրքում չափազանց շատ են մասնագիտական սխալները: Նշենք մի քանի օրինակ միայն:

ա/ Դասագրքի տարբեր թեմաներում շարունակ քննարկվում է երկաթի սուլֆիդի մոլեկուլի 1:1 ատոմային հարաբերության, բաղադրության հաստատունության և այլնի մասին, այն դեպքում, երբ նշված նյութը չի ենթարկվում բաղադրության հաստատունության օրենքին, չունի կայուն բաղադրություն /էջ 32/: Բերված օրինակը, որ հարյուր տարվա հնություն ունի, սխալ է ի սկզբանե:

բ/ Էլեկտրոնի զանգվածը ոչ թե 1/1837 /էջ59/, այլ 1/1823 զ.ա.մ. է:

գ/ Չեն պահպանված իզոտոպների նշագրման միջազգայնորեն ընդունված կանոնները /էջ 62/:

դ/ Իզոտոպի միջուկում նեյտրոնների որոշման բանաձևը ներկայացված է կոպիտ սխալով /էջ 63/:

ե/ Անհեթեթություն է պարունակում հարաբերական ատոմային զանգվածի որոշման բանաձևը /էջ 64/: Մի քանի անգամ շեշտվում է „իզոտոպների զանգվածային հարաբերություն” արտահայտությունը, այնինչ, դրանք իրականում ատոմային /մոլային/ հարաբերություն են: Դասագրքի երկու դարձերեսներին Մենդելեևի „պարբերական համակարգը” ներկայացվել է որպես „փոփոխական համակարգ”: Ինչպե՞ս անվանել սա, անփութություն, թե չիմացություն:

զ/ Հեղինակները պնդում են, որ էլկտրոնները միջուկի շուրջը պտտվում են միասնական էլեկտրոնային թաղանթով /էջ 77/: Համաշխարհային գրականության մեջ ոչ մի տեղ չասված ու չլսված  գաղափար է սա, որն ամբողջովին անհեթեթություն է:

է/ Բերվում է էլեկտրոնների թվի որոշման բանաձև /էջ 78/, որում գլխավոր քվանտային թվին վերագրվում է սխալ մեկնաբանություն, թե իբր ցույց է տալիս պարբերության համարը: Սա ուրիշ կերպ չես անվանի, քան` քիմիական անգիտություն:

ը/ Գոյություն չունեն „էլեկտրոնի օրբիտալ” կամ „էլեկտրոնային օրբիտալ” հասկացություններ /էջ 82/, ճիշտը ատոմային օրբիտալն է` անգիտության ևս մեկ դրսևորում:

թ/ Քիմիայի դպրոցական ծրագրերում կարևոր դեր է հատկացվում խնդիրների լուծմանը, որը նպատակ ունի ոչ միայն ամրապնդելու տեսական գիտելիքների յուրացումը, այլև զարգացնելու քիմիական տրամաբանություն և տարբեր ոլորտների գիտելիքները միմյանց հետ շաղկապելու հմտություններ: Այս տեսակետից ևս քննարկվող դասագիրքը չի առանձնանում դրական կողմով, ավելին, քիմիական մեթոդաբանությունն այստեղ շպրտվել է մի քանի տասնյակ տարի հետ: Խնդիրների լուծման օրինակներում տեղ են գտել բազմաթիվ մասնագիտական սխալներ և անտրամաբանական անցումներ: viagra deals viagra best price

Ամենուրեք առկա են սխալ մեկնաբանություններ և և խճողված մտքեր` էջ` 6, 7, 10, 22, 25, 30-32, 34, 36-38, 40, 46, 50, 51, 53, 54, 58, 59, 62-65, 67-69, 77, 80, 82-85, 92, 93, 95, 97, 99, 101-103, 105, 106, 108, 109, 112, 114-116, 121, 122, 131-134, 137 և այլն:

Քիմիա-7 դասագրքի բազում մասնագիտական սխալները, մեթոդապես մերժելի բացատրությունները, քիմիական երևույթների` տասնամյակների հնություն ունեցող հետադիմական մեկնաբանությունները տեղ են գտել նաև նույն հեղինակների Քիմիա-8 և Քիմիա-9 դասագրքերում:

Ակամա ցանկանում ես բարձրաձայնել. ինչ էին մտածում ուսուցիչներից և գիտնականներից կազմված ԿԳՆ մրցութային այն խմբերը, որոնց թեթև ձեռքով հիշյալ  հեղինակների դասագրքերը /7, 8 և 9 դասարանների/  դարձել են հայ աշակերտներին „կրթելու” վայ միջոց:

Հ.Գ. Արդյոք ո՞վ կամ ի՞նչն է դրդել ,,Անտարես,, հրատարակչության տնօրինությանը ձեռնարկելու Ռուսաստանի Դաշնությունում մեթոդապես հնացած համարվող և չափազանց ցածր վարկանիշ ունեցող` Գ online collaboration. Ռուձիտիսի և Ֆ. Ֆելդմանի  հեղինակած դասագրքերի  թարգմանությունը:

  purchase cialis

ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի դոցենտներ`

ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳՐԻԳՈՐ  ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՆԱՐԻՆԵ  ԴՈՒՐԳԱՐՅԱՆ,  ԱՌԼԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԵՂԻՆԵ  ՂԱԶՈՅԱՆ, ԱՐՄԵՆ  ՄԱՐՏԻՐՅԱՆ:

 

11.05.2015

093531154, 010613108   Ա.Խ.

Հեղինակ՝ Առլիկ Խաչատրյան

Դիտեք նաև

Հայաստանում վերանում են բնական գիտությունները

Տարեց տարի ավելի ու ավելի է սրվում այս վտանգը՝ Հայաստանում վերանում են բնական գիտությունները: Լինելով ...

Մեկ մեկնաբանություն

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.