ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայկական Քիմիական Բլոգի շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ) 2011թ. սեպտեմբերի 23-ին ժամը 11:30-ին (սեմինարների դահլիճ, 2-րդ հարկ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված քիմիայի միջազգային տարվա կապակցությամբ կազմակերպում է միջոցառում «Քիմիան` կյանքի որակի, առողջ սննդի, մաքուր շրջակա միջավայրի և հուսալի բժշկության համար» թեմայով, որին կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, արտադրության ոլորտի, բիզնեսի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա “Հայկական Քիմիական բլոգի” շնորհանդեսը:

Ով ցանկություն ունի մասնակցել շնորհանդեսին կարող են գալ  հետևյալ հասցեյով՝ Երևան, “ՆՁԱԿ” ՊՈԱԿ, Կոմիտասի 49/3, սեմինարների դահլիճ, 2-րդ հարկ: Մուտքը ազատ է:

Կներկայացնի ԵՊՀ-ի էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական                                                     լաբորատորիայի վարիչ` Արամ Հակոբյանը

 

Կարդացեք նաև.

Հեղինակ` Արամ Հակոբյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակը և ադմինիստարտորը: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:
ԲԼՈԳԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , , , ,

2 comments


  1. Վահագն Պետրոսյան

    Շնորհավորում եմ հարգելի պարոն Հակոբյան, ցանկանում եմ հաջողություն բլոգին և քեզ պրեզենտացիայի ժամանակ:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>