Կիրակի , Դեկտեմբեր 17 2017
Գլխավոր / ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ / Սիլիկաժելի ստացում տնային պայմաններում

Սիլիկաժելի ստացում տնային պայմաններում

3ce99eՍիլիկաժելը շատ հաճախ կիրառվում է տարբեր իրեր խոնավությունից պաշտպանելու համար: Օրինակ, նկատած կլինեք, որ նոր գնված կոշիկի տուփերում պարկիկներով ինչ որ գնդիկներ են դրված: Դա հենց սիլիկաժել է, որը հատկություն ունի կլանելու խոնավությունը:

Նաև սիլիկաժելը որպես ադսորբենտ կիրառվում է քրոմատոգրաֆիայում:

Եվ այսպես սիլիկաժելի ստացումը

Որպեսզի տնային պայմաններում կարողանանք սիլիկաժել ստանալ հարկավոր է բաժակի մեջ լցնել 50 մլ ջուր և 10 մլ սիլիկատային գրասենյակային սոսինձ (նատրիումի սիլիկատի՝ Na2SiO3 լուծույթ): Ստացված լուծույթին հարկավոր է ավելացնել 20 մլ սեղանի քացախ՝ СН3СOOН:

23baeb

Ստանում ենք սիլիկատային թթվի սպիտակ նստվածք.

Na2SiO3 + 2СН3СOOН = H2SiO3 + 2CH3COONa

Նստվածքը մի քանի անգամ պետք է լվանալ ջրով, տեղադրել թղթի վրա և 1-2 օր չորացնել բաց օդում: Կստացվի սիլիկաժել՝ սիլիցիումի օքսիդ SiO2:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Քիմիական հրաբուխ (վիդեո)

Ամոնիումի բիքրոմատի քայքայումը տեղի է ունենում մեծ ջերմության անջատումով: Այդ իսկ պատճառով աղը այրելուց՝ հետագայում ...

Մեկ մեկնաբանություն

  1. կարող եք 8-րդ դասարանի խնդիրներ գրել ինչ որ հատվածում

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.