Քիմիան թվերի լեզվով կամ իսկ Դուք գիտե՞ք, որ…

Ժամանակակից մարդատար ինքնաթիռները 9 ժամ թռիչքի ժամանակ ծախսում են 50-75 տոննա թթվածին: Նույն ժամանակում մոտավորապես այդքան թթվածին է ֆոտոսինթեզի հետևանքով արտադրում  25000-50000 հա (հեկտար) անտառը:

Ծովային ջրի ամեն մի լիտրում կա մոտավորապես 25գ աղ:

Եթե 100 միլիոն ջրածնի ատոմ տեղադրենհք կողք կողքի, ապա այդ շղթան կկազմի ընդամենը 1 սմ:

Համաշխարհային օվկիանոսի 1 տոննա ջուրը պարունակում է մոտավորապես 7մգ (միլիգրամ) ոսկի: Իսկ այդ մետաղի ընդհանուր ծավալը համաշխարհային օվկիանոսի ջրերում կազմում է 10 միլիարդ տոննա:

Մարդու օրգանիզմում մոտավորապես 65 % ջուր է: Այն լուծում է սննդարար նյութերը և արյան հետ դրանք տեղափողում ամբողջ օրգանիզմով: Այն նաև մեծ դեր ունի օրգանիզմի ջերմաստիճանի կարգավորման մեջ: 24 ժամվա ընթացքում մարդը օգտագործում է մոտավորապես 2-3 լ ջուր:

718 աստիճան ցելսիուս: Հենց այսքան է դժողքի ջերմաստիճանը, որը հաշվարկվել է գիտնականների կողմից: Հաշվարկները հիմնվել են այդ թեմային վերաբերող Աստվածաշնչյան տողերի վրա:

Եթե դուք կարծում եք, որ երկաթը դա կարծր և ապահով ինչ որ բան է, ապա դուք և՛ ճիշտ եք, և՛  սխալվում եք: 5000 աստիճան ցելսիուսում երկաթը վեր է ածվում գազային վիճակի:

(շարունակելի)

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , , , , ,

Բլոգի նորությունը

Հարգելի քիմիկոսներ. այժմ լիարժեք սկսել է գործել“Հեղինակավոր քիմիական ամսագրեր էջը”, որտեղ Դուք կգտնեք մանրամասն նկարագրություն հեղինակավոր ամսագրերի մասին, նրա ազդեցության գործակցի (Impact Factor) մասին և հղում դեպի այդ ամսագրի ինտերնետ էջը:

ԲԼՈԳԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ , ,

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՇԱՏ ՇՏԱՊ!!!

Հարգելիներս Հայկական քիմիական բլոգը փնտրում է հովանավոր նոր հոսթինգ տեղափոխվելու համար, քանի որ ներկա հոսթում տեխնիկական խնդիրների պատճառով բլոգը չի կարողանում լիարժեք գործել: Շատ երախտապարտ կլինենք այն մարդկանց, որոնք կկարողանան օգնել մեզ տեղափոխվել նոր հոսթ:

Իսկ նրանք, որոնք հնարավորություն չունեն օգնելու, խնդրում եմ տարածել այս գրառումը:

Ադմինիստրացիայի հետ կապնվելու համար գրեք այս է-փոստին՝ arxangelo[at]mail.ru  [at]=@:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ

ԲԼՈԳԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քիմիական հրաշքներ: Առանց մեկնաբանության

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , ,

Ուշադրություն

Բլոգի Հարգելի անդամներ տեխնիկական պատճառներով այժմ հնարավոր չէ հոդված ուղարկել : Ամեն ինչ արվում է, որպեսզի շուտափույթ կերպով այս հարցը լուծվի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Ադմինիստրացիա

ԲԼՈԳԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոր արքայաջուր – այժմ կարծես օրգանական

ԱՄՆ-ի հետազոտողները ստացել են “օրգանական արքայաջուր“, որը ընդունակ է ընտրողաբար ազնիվ մետաղներ  լուծել:

Ավանդական արքայաջուրը իրենից ներկայացնում է կոնցենտրիկ աղաթթվի և կոնցենտրիկ ազոտական թթվի խառնուրդ՝ վերցրած 1:3 հարաբերությամբ: Արքայաջուրը կարող է լուծել այնպիսի ազնիվ մետղներ, ինչպիսիք են՝ ոսկին, պլատինը և պալադիումը: Սա այն դեպքում, որ այս մետաղներից և ոչ մեկը չի լուծվում այս թթուներում առանձին վերցրած: Ցավոք սրտի անօրգաական այս համակարգը ունակ չէ ընտրողաբար լուծելու այս մետաղներից մեկը, որը գտնվում է խառնուրդում, որի հետևանքով էականորեն դժվարացնում է արդյունաբերական թափոններից ազնիվ մետաղների կորզումը:

Շարունակել կարդալ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , , , , , , , , , , , , , , ,

Բենզոլը խիստ վնասակար է

Ինչպես հաստատում են Չինաստանի և ԱՄՆ հետազոտողները, մինչև անգամ 1 միլիոնային բաժնով բենզոլի պարունակությամբ օդի շնչելու արդյունքում օրգանիզմում հայտնված բենզոլն ի վիճակի է վնասելու մարդու արյան բջիջները: “Այս հետազոտությունների արդյունքները շատ բանի մասին են վկայում” պնդում է Նյու Բրյունսվիկի Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սնայդերը: Սրանք խոսում են ոչ միայն որոշ նորմատիվների և ստանդարտների փոփոխման անհրաժեշտության մասին, այլև որոշ նյութերի՝ բենզինի, ծխախոտի ծխի և ավտոմեքենաների արտանետած գազերի վնասակարության աստիճանի վերանայման անհրաժեշտության մասին:
Շարունակել կարդալ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , , , , , ,