Կիրակի , Դեկտեմբեր 17 2017
Վերջին նյութեր

Քիմիան օգնության է շտապում տնային տնտեսուհիներին: Ազատվում ենք յոդի հետքերից

Ինչպե՞ս հագուստը մաքրել յոդի հետքերից Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով: Այլ մեթոդ. թրջում եք հագուստի կեղտոտված մասը ջրով, հետքի վրա դնում եք մի փոքր հիպոսուլֆիտ (նատրիումի թիոսուլֆատի բյուրեղահիդրատ)՝ Na2S2O3.5H2O, այնուհետև կտորը լվանում: Այս լուծույթը նույն կերպ լավ է մաքրում տարբեր աստիճանի հետքերը թե՛ գունավոր և թե՛ սպիտակ կտորներից: ...

Կարդալ ավելին»

Հայտնի են Նոբելյան մրցանակի քիմիայի 2013թ. դափնեկիրների անունները

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկիրների անունները։ Ինչպես հայտնում է Թերթ.am-ը, մրցանակը ստացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիթը և Արի Ուորշելը՝ բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար։ «Դափնեկիրները հզոր համակարգչային ծրագրերի հիմքերն են դրել, որոնք օգտագործվում են քիմիական պրոցեսները կանխատեսելու և ...

Կարդալ ավելին»

Տնային պայմաններում մետաղի ստացումը էլեկտրոլիզով

Հաստատուն հոսանքի ազդեցության տակ շատ մետաղներ հնարավոր է առանձնացնել աղերի լուծույթներից: Այս հատկությունը հաճախ օգտագործվում է արդյունաբերությունում մետաղների ստացման համար: Իսկ մենք կփորձենք կատարել այդպիսի պրոցես (այն կոչում են էլեկտրոլիզ) տնային պայմաններում:

Կարդալ ավելին»

Ապակու վրա քիմիական փորագրում

Ապակու վրա կարելի է հեշտությամբ ստեղծել գեղեցիկ պատկերներ և ինչու ոչ արվեստի գլուխգործոցներ: Ձեզ ենք ներկայացնում մի քիմիական մեթոդ որի օգնությամբ կարելի է ստանալ այդ պատկերները: Թրջեք սահուն ապակին և դրեք թղթի վրա: Վերցրեք 4 գդալ նատրիումի ֆտորիդ՝ NaF և «բլուրաձև» լցրեք սահուն ապակու վրա: Նաև այնտեղ լցրեք նույն քանակությամբ ...

Կարդալ ավելին»

Սիլիկաժելի ստացում տնային պայմաններում

Սիլիկաժելը շատ հաճախ կիրառվում է տարբեր իրեր խոնավությունից պաշտպանելու համար: Օրինակ, նկատած կլինեք, որ նոր գնված կոշիկի տուփերում պարկիկներով ինչ որ գնդիկներ են դրված: Դա հենց սիլիկաժել է, որը հատկություն ունի կլանելու խոնավությունը: Նաև սիլիկաժելը որպես ադսորբենտ կիրառվում է քրոմատոգրաֆիայում:

Կարդալ ավելին»