Ի՞նչ քիմիական տարր է հայտնաբերվել մարդու մեզից

1669 թ-ին գերմանացի Ալքիմիկ Բրան Հեննինգը փիլիսոփայական քարի փնտրտուքների ժամանակ որոշեց փորձել ոսկի սինթեզել մարդու մեզից: Եռման, թորման և շիկացման ընթացքում նա հանկարծ ստանում է սպիտակ փոշի, որը լույս էր տալիս մթում: Հեննինգին թվաց որ դա ոսկու “սկզբնական մատերիան է” և այն անվանեց “լուսակիր”, որը հունարեն արտասանվում է “ֆոսֆոր”: Երբ նա բազմաթիվ փորձերից այս նյութից այդպես էլ չստացավ ոսկի, նա սկսեց վաճառել այս նոր նյութը ավելի թանկ քան ոսկին է:

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , , ,

Ուսումնասիրվել է սպիտակուց, որը կարողանում է ճեղքել խիտինը

աղբյուրը՝ Gustav Vaaje-Kolstad, Bjørge Westereng, Svein J. Horn, Zhanliang Liu, Hong Zhai, Morten Sørlie, Vincent G. H. Eijsink. An Oxidative Enzyme Boosting the Enzymatic Conversion of Recalcitrant Polysaccharides // Science. 8 October 2010. V. 330. P. 219–222.
թարգմանությունը և մշակումը՝ Արամ Հակոբյանի (Արխանգելո)

Ներկայումս բիովառելանյութ փորձում են ստանալ ամենաէկզոտիկ հումքից մինչև սուրճի մրուրը: Եվ այս դեպքում ամենամեծ պրոբլեմներից մեկը՝ դա բիոմասսայում գտնվող պոլիմերների (ամենից առաջ պոլիսախարիդների) ճեղքումն է մինչև մոնոմերային մնացորդ, որոնցից հետագայում այս կամ այն մեթոդով կստացվի վառելանյութը: Օրինակ ցելյուլոզան և խիտինը աշխարհում ամենատարածված պոլիսախարիդներից են, որոնք շատ դժվար են ենթարկվում արդյունաբերական ճեղքման: Այդ իսկ պատճառով այդ պոլիսախարիդները “կտրող” բնության մեջ եղած ֆերմենտների ուսումնասիրությունը կարող է օգնել բիովառելանյութի արտադրությանը: Նորվեգական շրջակա միջավայրի և բիոսֆերայի գիտությունների համալսարանում (Norwegian University of Life Sciences, UMB) մանրակրկիտ ուսումնասիրել են ֆերմենտը, որը օգնում է ճեղքել խիտինը: Ստացված արդյունքները հնարավոր է բացեն մի նոր ճանապահ պոլիսախարիդներից բիովառելանյութ ստանալու համար: Շարունակել կարդալ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , , , , , ,

Մի քանի զարմանահրաշ քիմիական ռեակցիաներ

Նատրիումի ացետատի (CH3COONa)-ի հագեցած լուծույը սառեցնում են.

Շարունակել կարդալ

ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ , , , ,

Եվս 2 նոր տարր Մենդելեևի աղյուսակում

10 տարի երկար սպասումներից հետո գիտնականները կարող են կատարել փոփոխություններ իրենց պարբերական աղյուսակներում: Մենդելեևի պարբերական համակարգում օֆիցիալ ավելացվել են ևս 2 նոր տարր: 114 և 116 կարգաթվով տարրերը հայտնաբերվել էին դեռևս 10 տարի առաջ Լիվերմոլի և Ռուսաստանի մի խումբ գիտնականների կողմից:

Նոր տարի հայտնաբերումից հետո, նրա գոյությունը պետք է ապացուցվի և հաստատվի հաստատող փաստաթղթերով, նոր դրանից հետո այն մտցվի աղյուսակի մեջ:

Այս գերծանր տարրերը հայտնաբերվել են արհեստական ցիկլոտրոն փորձարկումների ժամանակ: Սկզբնական նրանց անվանել են Ունունկվադիում և Ունունգհեքսիում՝ իրենց ատոմային թվերին համապատասխան, սակայն խոսակցություններ կան, որ նրանք կարող են անվանվել Ֆլերովիում (114) և Մոսկովիում (116):

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , , , , ,

Նատրիումով ջրից ջրածնի դուրս մղումը

ոչ մի դեպքում չկրկնել ռեակցիան, վտանգավոր է առողջության համար

Հայտնի է, որ Na (նատրիում)-ը ակտիվորեն ռեակցիայի մեջ է մտնում ջրի հետ և ջրից դուրս է մղում ջրածինը (H2↑) և առաջանում է նատրիումի հիդրօքսիդ՝ NaOH: Ռեակցիան ուղեկցվում է պայթյունով. 2Na + 2H2O → 2NaOH + H2

ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ , , , , ,

Հայերեն այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը

Հեղինակներ՝  Ռ.Խ.Ադամյան, Գ.Ս.Սիմոնյան, Ա.Գ.Սիմոնյան: Հայերեն այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը, Բնագետ 2008,  N 5, էջ48-50

Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը։

Հայտնի մետաղներից հետևյալ մետաղներն ունեն իրենց հայկական անվանումները՝ ոսկի, արծաթ, կապար, երկաթ, անագ, պղինձ, սնդիկ և կապարարծաթ։ (Ռոբերտ Բաղչաջյան- Բնագիտական եզրերը ժամանակակից հայերենում Սուրբ Ղազար միաբանության Բազմավեպ հայագիտական բանասիրական գրական հանդես, 2002թ., N1-4, էջ 82-95)։ Որտեղից են հայտնվել այդ մետաղների անվանումները, ինչու են դրանք հնչում այդպես, ունե՞ն արդյոք ինչ-որ խորը իմաստ։ Շարունակել կարդալ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , , , , , , ,

Ռեակցիաներ` քիմիական նյութերի քայքայման արդյունքում

  1. Քիմիական հրաբուխ-ամոնիումի բիքրոմատի այրում
    (NH4)2Cr2O7 → N2 + 4H2O + Cr2O3
  2. Սնդիկի ռոդանիտի քայքայում 2Hg(NCS)2 → 2HgS + C3N4 + CO2 +2SO2
  3. Ջրածնի պերօքսիդի (ժող. պերեկիս) քայքայումը մանգանի օքսիդկատալիզատորի առկայությամբ  2H2O2 → 2H2O + O2

ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ , , , , , , ,
Էջ 13 ից 14« Սկիզբ...567891011121314