Ձ
եր ուշադրությանն ենք ներկայացնում մի մուլտֆիլմ, որը պատմում է օզոնային շերտի և նրան վնասող նյութերի մասին: Մուլտֆիլմը հետաքրքրական և ուսուցողական կլինի հատկապես ցածր դասարանի աշակերտների համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ըստ երևույթին մուլտֆիլմը հայերեն թարգմանել են քիմիայից բավական հեռու մարդիկ, որովհետև շատ նյութերի անվանումներ մուլտֆիլմում սխալ են կարդացվում: Լավ կլիներ, որպեսզի այսպիսի մուլտֆիլմեր և ֆիլմեր թարգմանելուց գոնե խորհուրդ հարցնեին քիմիկոսներից: Ինչևէ, մուլտֆիլմում հնչում է «քլորոֆտոր ածխածին» մոլեկուլ՝ այսպիսի բան գոյություն չունի: Մուլտֆիլմում խոսքը իրականում գնում է քլորոֆորմ անվանմամբ ածխաջրածնի (CHCl3) մասին: Նաև մուլտֆիլմում նշվում է, որ որոշ կրակմարիչներ պարունակում են «հալոլ» մոլեկուլներ: Հալոլ անվանում, բառ քիմիայում գոկություն չունի: Ըստ երևույթին այդ «հալոլը» հալոգենայինն է:
Մուլտֆիլմը Քիմիական բլոգին սիրով տրամադրել է mocak.am մանկական ժամանցային կայքը:

