Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Թթվածնի անհավանական արկածները (անիմացիոն ֆիլմ)

Թթվածնի անհավանական արկածները (անիմացիոն ֆիլմ)

Ձեզ եմ ներկայացնում ևս մեկ անիմացիոն զվարճալի և հանրամատչելի ֆիլմ թթվածնի մասին: Ավելի ճիշտ նախորդ անիմացիոն ֆիլմը որ Ձեզ էի ներկայացրել ընդամենը այս ֆիլմից մի հատված էր:

Այսպես. Թթվածինը (O) դուրս գալով առաջինը հանդիպում է Հելիումին (He), որը լինելով շատ թեթև չի կարողանում պտտեցնել կարուսելը: Իսկ Թթվածինը քանի որ նրանից մոտ 4 անգամ ծանր է դեռ չմոտեցած պտտեցնում է այն: Հելիումը լինելով օդից թեթև հենց բաց է թողնում կարուսելը բարձրանում է երկինք:

Հաջորդը, Թթվածինը փորձում է խաղալ Երկաթի (Fe) հետ, բայց քանի որ մեզ հայտնի է հետևյալ ռեակցիան.

4Fe + 3O2 → 2Fe2O3

երկաթը օքսիդանում է՝ վեր է ածվում այսպես կոչված “կարմիր երկաթաքարի”-երկաթի օքսիդ:

Երրորդը ում հետ փորձում է խաղալ մեր չարաճճի Թթվածինը դա Բարիումն է (Ba): Բայց նորից տեղի է ունենում ռեակցիա.

2Ba + O2 → 2BaO

և այս օքսիդի հետ նաև առաջանում է բարիումի պերօքսիդ Ba + O2 → BaO2, որը լայն կիրառություն ունի պիրոտեխնիկայում (հրավառության մեջ և այլն):

Իսկ վերջում նա հանդիպում է ջրածիններին: Իսկ թե ի՞նչ է լինում այդ հանդիպման արդյունքում, Դուք արդեն տեղյակ եք նախորդ անիմացիոն ֆիլմից:

Իսկ հիմա նայում ենք ֆիլմը.

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

Մեկ մեկնաբանություն

  1. Վադիկ Մարտինյան

    ֆիլմը լավն էր 🙂

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.