Օսմիումը սպիտակաարծաթագույն մետաղ է՝ ամենածանր մետաղը: Եթե հնարավոր լիներ գտնել այդ մետաղով լի 0.5լ տարրա (բանկա) , ապա այն կկշռեր այնպես, ինչպես 10լ ջրով լի դույլը:
Այս մետաղի փոշին օդում այրվում է փոխակերպվելով հեշտ հալվող և ցնդող քառօքսիդ՝ անդուր հոտով: Ի դեպ այս քիմիական տարրի անվանումը գալիս է հունարեն «Osme»-հոտ բառից: