Ուրբաթ , Նոյեմբեր 24 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Միջաստղային տարածություններում ОН+ իոն է հայտնաբերվել

Միջաստղային տարածություններում ОН+ իոն է հայտնաբերվել

Աղեղնավոր B2-ի մոլեկուլյար ամպի ռենտգենյան պատկերը

Գերմանացի գիտնականները Ատակամա անապատում տեղադրված 12 մետրանոց “Ապեկս” աստղադիտակի օգնությամբ, աղեղնավոր B2 համաստեղության կենտրոնական մասի ամենախոշոր գազափոշի ամպում հայտնաբերել են դրական լիցքավորված հիդրօքսիլ իոն՝ ОН+: Այս քիմիական միացությունը առաջին անգամ է, որ հայտնաբերվել է արեգակնային համակարգից դուրս:

Ինչո՞վ է պայմանավորված գիտնականների այդքան հետաքրքրվածությունը այնպիսի հասարակ միացությունով, ինչպիսին է ОН+-ը: Չե՞ որ այսօր հիմնականում ավելի շատ ուշադրություն է դարձվում բարդ մոլեկուլների և ամինոթթուների որոնման վրա: Օրինակ, 2 տարի առաջ, հենց այս գիտական խումբը աղեղնավոր B2-ի ամպում հայտնաբերեց ամինոացետոնիտրիլի՝ NH2CH2CN մոլեկուլը:

Դրական լիցքավորված հիդրօքսիլ իոնը հանդիսանում է միջաստղային միջավայրում ջրի առաջացման ռեակցիայի շղթայի մի օղակը: Հիմնական սխեման ներկայացվում է այսպես.

H3+ + O → ОН+ + H2,
ОН+ + H2 → H2O+ + H,
H2O+ + H2 → H3O+ + H,
H3O+ + e → H2O + H,

Աղբյուրը՝ F. Wyrowski, K. M. Menten, R. Güsten, A. Belloche. First interstellar detection of OH+

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

Մեկ մեկնաբանություն

  1. Շատ հետաքրքիր է…

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.