Կիրակի , Նոյեմբեր 19 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Հայտնի են Նոբելյան մրցանակի քիմիայի 2013թ. դափնեկիրների անունները

Հայտնի են Նոբելյան մրցանակի քիմիայի 2013թ. դափնեկիրների անունները

b-pic4v-452x302-28324Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկիրների անունները։

Ինչպես հայտնում է Թերթ.am-ը, մրցանակը ստացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիթը և Արի Ուորշելը՝ բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար։

«Դափնեկիրները հզոր համակարգչային ծրագրերի հիմքերն են դրել, որոնք օգտագործվում են քիմիական պրոցեսները կանխատեսելու և հասկանալու համար»,- նշվում է Նոբելյան հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։

Գիտնականների աշխատանքները, ովքեր կիրառել են քվանտային քիմիայի մոտեցումները, կարևոր են կենդանի բջիջներում մոլեկուլների գործառույթները և կառուցվածքները հասկանալու, ինչպես նաև նոր դեղամիջոցներ ստեղծելու համար։

Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։ Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.