Կիրակի , Նոյեմբեր 19 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Ստեղծվել է մոլեկուլ, որը ունակ է լուծույթից հեռացնել բացասական լիցքավորված իոնները

Ստեղծվել է մոլեկուլ, որը ունակ է լուծույթից հեռացնել բացասական լիցքավորված իոնները

Ստեղծվել է օրգանական մոլեկուլ, որը ունակ է կապել լուծված նյութերի բացասական լիցքավորված իոնները: Դա հնարավորություն է տալիս մաքրել լուծույթները իոններից, օրինակ, քլորից կամ ֆտորից:

Ագենտները (նյութերը), որոնք կարողանում են հեռացնել լուծույթներից իոնների որոշակի տիպեր, մեծ դեր են խաղում բնության մեջ և տեխնիկայում: Այսպես, օրինակ էթիլենդիամինտետրաքացախաթթուն (ԷԴՏՔ) կարողանում է կապել կալցիումի և մագնեզիումի (Ca2+ և Mg2+) իոնները և այդ պատճառով օգտագործվում է հիմնականում կոշտ ջուրը փափկեցնելու համար:

Դրական լիցքավորված իոնները կամ կատիոնները հնարավոր է կապել շատ օրգանական մեծ մոլեկուլներով, որոնց կեսը լիցքավորված է բացասական: Իսկ բացասական լիցքավորված անիոնների հետ գործը բարդանում է: Պետք է ստեղծել մոլեկուլ, որի կեսը դրական է լիցքավորված: Իհարկե դա բարդություն չի ներկայացնում, բայց սովորաբար այդպիսի մոլեկուլները կապում են ոչ միայն լուծված նյութի աիոնները, այլ նաև լուծիչինը:

Մոլեկուլը, որի սինթեզը  Ամար Ֆլուդը (Amar Flood) և Յունցզյուն Լին  են (Yongjun Li) նկարագրում են հոդվածում, որը տպագրված է Angewandte Chemie ամսագրում, չունի այդ բացսական կողմը՝ կապել լուծիչի անիոնները:Մոլեկուլը ունի օղակի տեսք (բուբլիկ) և կազմված է ութ “մոդուլներից”: Այն մասը, որով ձգվում են անիոնները դա անցքն է, որը գտնվում է կենտրոնում և նրա չափսերն են 0.37 նանոմետր: Մոլեկուլի գլխավոր մոդուլներն են տրիազոլի (C2H3N3) չորս օղակները: Նրա մեջ եղած ազոտը ձգում է իր վրա ածխածնի և ջրածնի ատոմները, որոնք գտնվում են օղակի անցքին մոտ: Այսպիսով այս ատոմները ստանում են մասնակի դրական լիցք, իսկ մոլեկուլի կետրոնը՝ լուծված նյութի անիոնները ձգելու ունակություն: Մոլեկուլի կառուցվածքը թույլ չի տալիս մոտենալ լուծիչի իոններին:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.