Հինգշաբթի , Սեպտեմբեր 21 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Մետաղները խոսում են հայերեն

Մետաղները խոսում են հայերեն

Դեռևս 17 դար առաջ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված` վերագտնված հայոց երկաթագիր այբուբենը ժամանակի ամենակատարյալ գրային համակարգն էր, որն ուղղակի համապատասխանում էր հայոց լեզվի հնչունական համակարգին։ Մեսրոպ Մաշտոցը հայկական տառերի քանակը հասցնելով 36-ի, ստեղծել է նաև թվագրության մի կատարյալ համակարգ` միավորներով, տասնավորներով, հարյուրավորներով և հազարավորներով։
Ներկայացվող աշխատանքում չի արծածվի այն խնդիրը, թե Մեսրոպ Մաշտոցը ինչպե՞ս հորինեց հայերեն տառերի պատկերները, ի՞նչ այբուբեններից օգտվեց` հայոց այբուբենը կազմելիս։ Այս մասին մանրամասն անդրադարձ է կատարել Վահան Սարգսյանը իր Հայոց գրերի ծագումը աշխատության մեջ[1]։
Հայագիտությանը մինչև այժմ անհայտ է, թե Մեսորոպ Մաշտոցն ի՞նչ սկզբունքով է դասավորել հայոց երկաթագիր այբուբենի տառերը։ Անհայտ է նաև, թե հայոց այբուբենը ինչո՞ւ է կոչվում երկաթագիր։
Հայոց այբուբենում Մաշտոցը ներմուծեց յոթ ձայնավոր` Ա, Ի, Ե, Ո, Է, Ւ (ՈՒ) և Ը, որոնք, ըստ էության, 7 մոլորակների հնագույն նշաններն էին։ Իսկ ամեն մի մոլորակին համապատասխանում էր հնագույն ժամանակներում հայտնի մետաղներից մեկը (աղ.1)։

Տառ

Մոլորակ

Մետաղ

Օր

Ա

Արև

ոսկի

կիրակի

Ի

Լուսին

արծաթ

երկուշաբթի

Ե

Մարս

երկաթ

երեքշաբթի

Ո

Մերկուրի

սնդիկ

չորեքշաբթի

Է

Յուպիտեր

անագ

հինգշաբթի

Ւ (ՈՒ)

Վեներա

պղինձ

ուրբաթ

Ը

Սատուրն

կապար

շաբաթ

Հնագույն ժամանակներից հայտնի մետաղներից հետևյալներն ունեն իրենց հայկական անվանումները՝ ոսկի, արծաթ, կապար, անագ, երկաթ, պղինձ, սնդիկ և կապարարծաթ[2]։ Որտեղի՞ց են հայտնվել այդ մետաղների անվանումները։ Ինչո՞ւ են դրանք հնչում այդպես։ Ունե՞ն արդյոք ինչ-որ խորը իմաստ։
Լրագրող Էդուարդ Այանյանը ոսկի, արծաթ, կապար-արճիճ, անագ-կալայ մետաղների անվանումները դիտարկել է անսովոր տեսանկյունից և ստացել է զարմանալի արդյունք [3]։
Օրինակ, եթե ոսկի բառի յուրաքանչյուր տառի տակ գրենք հայկական այբուբենում նրա կագրաթիվն ու գումարենք, ապա կստացվի 79, որը ոսկի քիմիական տարրի կարգաթիվն է։ Պատմությունից հայտնի է, որ Մաշտոցյան գրերը և քիմիական տարրերի Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգը տրվել են երազում, այսինքն, այս երկու տիեզերական տեղեկատվությունների միջև առկա են հետաքրքիր ընդհանրություններ։
Ըստ Խորենացու, հայոց գրերը Մաշտոցին նվիրել են ի հաճություն Բարձրագույնի։
– Եվ տեսավ նա ոչ գիշերային երազ, ոչ էլ արթմնի տեսիլք, այլ իր տրոփող սրտում հոգու աչքերը բացող քարի վրա գրող ձեռք։ Քարը ձյան նման իր մեջ պահպանում էր գծերի հետքերը[4]։
Իհարկե, գրավիչ է մեծ ստեղծագործողների գիտական սխրանքը ներկայացնել որպես երազ։ Երազը, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մեզ, մարդ էակի տեղեկատվական կենտրոնի` ուղեղի աշխատանքի արդյունք է։ Չպետք է մոռանալ, որ Մեսրոպ Մաշտոցը իր ժամանակի գիտուն և ուսյալ այրերից մեկն էր, երե ոչ ամենաուսյալը։
Վերադառնանք Հայոց այբուբենի մետաղական ֆենոմենին։ Ինչո՞ւ է հայոց այբուբենը կոչվում երկաթագիր։ Ես հանդիպել եմ միայն մեկ բացատրության, այն է, որ տառերը երկաթով գրել են քարի կամ մոմի վրա։
Այս հարցի պատասխանը գտնում ենք հենց Մեսրոպ Մաշտոցի մոտ։
Մեսրոպ Մաշտոցը, երբ եկավ Եդեսիա, հայոց լեզվի նշանագրերն այնտեղ արդեն գոյություն ունեին` նշանակված, անվանված և դասավորված կերպով, ուստի մնում էր դրանց ինչ-որ սիզոբանդ և կապեր ավելացնել։ Եդեսիայի դիվանում Մաշտոցը կոնկրետ ինչ-որ բան է փնտրել, դա կարող էր լինել հայկական նշանագրերի մի այլ տարբերակ կամ դանիելյան այբուբենը լրացնելու, դասավորելու ինչ որ գիտելիքներ[4]։ Ահա այդ “գիտելիքները” գտնում ենք Սողոմոնի առակների Առակաց գրքում` Մեսրոպ Մաշտոցի կողմից թարգմանված և հայոց գրերով գրված առաջին նախադասության մեջ. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Այս նախադասությունը բառացի ընկալվում է այսպես` ճանաչել իմաստությունը և ուսումը, հասկանալ հանճարի խոսքը և գիրը, որը գիտության և կրթության հիմքն է։
Իմաստություն բառը նշանակում է գիտություն, որի արմատը իմա բառն է, իսկ ստ-ն մասնիկ է։ Իմա բառը նշանակում է հասկանալ, ըմբռնել, գիտենալ, ճարտարել, խորհրդածել [5]։ Ի դեպ, այս արմատով մեր կողմից ստուգաբանվել է քիմիա բառը, որը նշանակում է հայկական գիտություն (Այս նյութը զեկուցվել է Բնագիտությունը 21-րդ դարում, ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ Համահայկական I գիտաժողովում, Երևան, 20-21 նոյեմբերի,2009թ.)։
Հանճար բառը Աճառյանը ստուգաբանում է որպես խելք, միտք, հնարք, ճարտարություն և իմաստություն [6]։ Հանճար բառը կազմված է հան բառից և ճար մասնիկից։ Աճառյանը տալիս է հան բառի երկու իմաստ[6 էջ 33], առաջինը` մեծ մայր, իսկ երկրորդը` հանել, լծակ, հանածոյի և մետաղների հրահալեծիք։ Հան բառից ունենք նաև հանք բառը, որը ընդհանրապես նշանակում է հանածոներ։ Ճար նշանակում է հնար, միջոց, դարման։ Հետևաբար հանճար բառը կարելի է ստուգաբանել, ոչ միայն միտք, գիտուն, այլ նաև հանքերից մետաղների ստացման միջոց, մետաղների մասին գիտելիք։
Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի տեղաբնակները դեռևս հինգ հազար տարի առաջ ծանոթ են եղել ազնիվ մետաղներին` ոսկուն և արծաթին, բնածին պղնձին և երկնաքարային երկաթին։ Շենգավիթի, Լճաշենի, Մեծամորի և Վերին Նավեր դամբարանադաշտում կատարված պեղումները ցույց են տվել, որ մ.թ.ա. 4-3 հազարամյակում հայաստանում զարգացած է եղել մետաղագործությունը, մասնավորապես` Վերին Նավերի դամբարանադաշտում հայտնաբերվել են ամենաբարձրորակ բրոնզաձույլ հնագույն սուսերը։ Լճաշենի պեղումներից գտնվել է բրոնզից պատրաստված տիեզերքի մի մոդել, որտեղ ներկայացված են աղյուսակ 1-ում նշված բոլոր մոլորակները:

Նկ.1 Լճաշենի պեղումներից գտնված բրոնզից պատրաստված տիեզերքի մոդել

Պղնձե, բրոնզե և երկաթե գործիքներն ու զարդերն իբրև սովորական երևույթ արտադրվում էին Հայկական բարձրավանդակում և վաճառվում էին հարևան երկրներում[7] Հնդեվրոպական լեզուներում ընդհանրապես մետաղների ընդհանուր անվանման արմատը *Hai/os –է, որպես մայր հողի պարգև, ինչպես դրանց զուգահեռն ունենք metall- մետաղ և mater- մայր [8]։ Երկաթ բառը, որը ստուգաբանվում է նաև երկրի կաթ իմաստով, հիմնականում ունեցել է մետաղների ընդհանրական անվան նշանակություն։ Այժմ էլ, շատ դեպքերում նշելու համար, թե այս կամ այն իրը պատրաստված է մետաղից, ասում ենք` երկաթից է։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Մաշտոցը «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» նախադասության մեջ «կոդավորել է» մետաղների մասին գիտությունը, որից օգտվել է հայոց այբուբենի տառերի թվայնացման ժամանակ։

Գրականության ցանկ

1. Վ. Սարգսյան – Հայոց գրերի ծագումը, Երևան 1988, 335 էջ
2. Ռ. Բաղչաջյան – Բնագիտական եզրերը ժամանակակից հայերենում, Սուրբ Ղազար միաբանության «Բազմավէպ» հայագիտական բանասիրական գրական հանդես, 2002թ., N1-4, էջ 82-95
3. Э.Айанян – С металом в голосе, Ереван,2007, сентябрь, с.110
4. Մ. Խորենացի – Հայոց Պատմություն /թարգ. Ստ. Մալխասյանի, խմբ. Գ. Սարգսյան/ Եր., Հայաստան,1990, 321 էջ
5. Հր.Աճառյան – ՀԱԲ, Եր., ԵՊՀ, 1973, հ. 2, էջ 241
6. Հր.Աճառյան – ՀԱԲ, Եր., ԵՊՀ, 1973, հ. 3, էջ 41
7. David M.Lang, Armenia։ Cradle of Civilization (London։ George Allen & Unwin, 1970), էջ 50-51, 58-59։
8. А.Геворкян – Из истории древнейшей металлургии Армянского нагорья. — Ереван։ Издательство АН Арм ССР, 1980

Հեղինակ՝ Գևորգ Սիմոնյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

3 մեկնաբ.

  1. Վադիկ Մարտինյան

    Մի խնդրանք բլոգի ադմինիստրատորին մի հատ բրոմի գունազրկման փորձ կարող եք տեղադրել

    • Հարգելի Վադիկ այսպիսի խնդրանքների համար գոյություն ունի հետադարձ կապ բաժինը (նայիր վերևի մենյուն), որով կարելի է ինձ նամակ ուղարկել, այլ ոչ թե պատահական նյութի տակ մեկնաբանություններում գրել

  2. Տիգրան Սարգսյան

    Հոդվածի հեղինակին՝

    Նախ ինչ վերաբերվում է մեր այբուբենին, ասեմ որ այն արդեն 8512 տարեկան է և ոչ թե Մաշտոցյան է, այլ Թորքոմյան, պարզապես երբ 301 թվականին ջարդարարությամբ Հայաստանում պարտադրեցին քրիստոնեությունը, դրանից առաջ արդեն գրիքոր խավարիչը մեծ ջանքերով ոչնչացրել էր հայերեն գրերը, որպեսզի հետք չմնա նրանցից: Իսկ երբ պետք է թարգմանվեր բիբլիան հայերենով, Մաշտոցը գնաց Եդեսիա, Միջագետք և Կապադովկիա, որպեսզի գտնի հայկական գրերի նմուշները և ի վերջո 428 թվականի օգոստոսի 11-ին բիբլիան թարգմանեցին հայերենով: Այնպես որ ոչ ոք երազում ոչինչ չի տեսել ու գրի առել, սա երեխայական հեքիաթներ են, դյուրահավատների համար, դեռ հնագույն ժամանակներում Հայկական Լեռնաշխարհի բնիկ Հայերը, ովքեր առաջին արարված ազգն են հենց այդ լեռնաշխարհում, արդեն գիտեին մետաղների մասին, զբաղվում էին մետաղաձուլությամբ, ոսկու մշակմամբ և հիմք դրվեց քաղաքակրթությանը, որը հետագայում տարածեցին ամբողջ աշխարհով: Պարզապես մի ակնարկ, գոյություն ունի մատենագիր, որտեղ պարզ գրված է հայի արարման օրից մինչ այսօր անցած հազարամյակների ստույգ մաթեմատիկական(մատը-մատին-գա-կան) հաշվարկը, որը կազմում է 25536 տարի, այն լրանում է 2012 թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն դա մի լրիվ տիեզերական պարբերություն է, անցնելով 12 կենդանակերպերով, որտեղ ամեն կենդանակերպում արևային համակարգը գտնվում է 2128 տարի, սա ստույգ հաշվարկ է արդեն:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.