Երկուշաբթի , Օգոստոս 21 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

love-chemistryԻ վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր:

Փսիխոֆարմակոլոգները գտնում են, որ սիրահարների մոտ ուժերի հոսք է նկատվում «թմրանյութերի» շնորհիվ: Այդ «թմրանյութերը» դրանք բնական հորմոններն են և այլ քիմիական նյութերը, որոնք թարմացնում են, ապահովում են էներգիայի հոսքով օրգանիզմը:

Ծանոթության առաջին փուլում ուղեղը դոպամին և նորեպինեֆրին է արտադրում, որոնք նյարդային համակարգի աշխատանքը խթանող նյութեր են: Հենց նրանք են օգնում նրան, որ մենք օպտիմիզմ, թարմություն և կյանքից բավարարվածություն ենք զգում:

Երկրորդ փուլում, երբ սիրահարները արդեն անընդհատ ուզում են լինել իրար հետ, ուղեղը սկսում է մեծացնել օրգանիզմում սինթեզված այն հորմոնների քանակը, որոնք առաջ են բերում մարդու մոտ հարմարավետության և անվտանգության զգացում:

Գիտնականները կարծում են նաև որ սիրահարների մոտ միստիկ զգացողությունները ապահովում է սերոտոնինը:

Մի խոսքով ուր էլ գնանք և ինչ էլ որ անենք քիմիան մեզանից անպակաս է: Աշխարհը, նույնիսկ զգացմունքներն ու զգացողություններն են քիմիայի արդյունք:

Աղբյուրը՝  www.arxangelo.info

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Համբույրը և նրա քիմիան

Այսօր Սբ. Վալենտինի տոնն է՝ սիրո տոնը: Կարծում եմ տեղին կլինի այս օրը Ձեզ հետ ...

Մեկ մեկնաբանություն

  1. Անուշիկ Մանուկյան

    Շատ հետաքրքիր էր: «Աշխարհը, նույնիսկ զգացմունքներն ու զգացողություններն են քիմիայի արդյունք»———ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.