Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Ուրախացնող գազ

Ուրախացնող գազ

1800թ ամերիկացի քիմիկ Ջեյմս Վենդհաուզը ուսումնասիրում էր ծծմբի փոխազդեցությունը նատրիումի նիտրիտի (NaNO2) տաքացված լուծույթի հետ ֆորմամիդում (HCONH2): Հանկարծ սկսում է բուռն ռեակցիա և սկսում է հաճելի թույլ հոտով գազ անջատվել: Վենդհաուզի տրամադրությունը հանկարծակի սկսում է բարձրանալ, նա սկում է պարել, երգել, ուրախանալ: Հաջորդ օրը վերադառնալով լաբորատորիա նա հայտնաբերում է նույն կոլբայում, որտեղ ընթանում էր ռեակցիան թիոսուլֆատի (Na2S2O3) բյուրեղներ:

Համարյա նույն ժամանակահատվածում անգլիացի քիմիկ Հեմֆրի Դևին կատարում էր ամոնիումի նիտրատի (NH4NO3) թերմիկ քայքայում: Ինչպես հետո նա է հիշում՝ օգնականը չափից շատ է կռացել սարքավորմանը և մի քանի անգամ շնչել հաճելի թույլ հոտով գազը: Հանկարծ օգնականը սկսել է անիմաստ ծիծաղել և հետո սենյակի անկյուններից մեկում քնել:

Գիտնականները ստացել էին նույն գազը՝ ազոտի (I) օքսիդը  N2O, որը նաև անվանում են ուրախացնող գազ:

Վենդհաուզը գազը ստացել է ըստ հետևյալ ռեակցիայի.

2S+2NaNO2=N2O+Na2S2O3

Իսկ Դևին NH4NO3-ի թերմիկ քայքայումով

NH4NO3=N2O+2H2O

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

10 մեկնաբ.

  1. Ինքս բախտ եմ ունեցել ուրախացնող գազով աշխատել:

    Անեսթեզիոլոգիայում մինչ օրս լայնորեն կիրառվում է: Ուրախացնող գազ + թթվածին՝ հրաշալի եւ անվտանգ անզգայացնող միջոց է:

  2. ինչպես միշտ շատ հետաքրքիր նյութ էր: Հիշում եմ երբ մենք ստանում էինք ծիծաղեցնող գազ փորձը ես էի կատարում և ստանում էինք Վենդհաուզի փորձի միջոցով ես անընդհատ ծիծաղում էի նույնիսկ հաջորդ ժամին ամբողջ դասարանը ծիծաղում էի, իսկ ուսուցիչս ինձ ասաց լավ քեզ կարելիա, քեզ չէի տեսել ծիծաղելիս:

  3. Շատ գովելի նախաձեռնություն է այսպիսի բլոգի ստեղծումը:
    Սակայն տեղադրվող նյութերն անհրաժեշտ է լավ խմբագրել, հատկապես որ, ինչպես նշում են հեղինակները, բլոգի նպատակներից մեկը քիմիայի նկատմամբ հասարակության հետաքրքրության մեծացումն է: Ոչ պատշաճ մակարդակով խմբագրված տեքստերը կարող են ունենալ հակառակ արդյունքը: Վկան` Լ.Սահակյանի գիրքը:
    Կարծում եմ -ի փոխարեն պետք է օգտագործել տերմինը: Օրինակ ռուսերենում այն անվանում են :

    • Պարոն Քամալյան ջան մեծ պատիվ է տեսնել Ձեր մեկնաբանությունը մեր բլոգում: Հուսով եմ ժամանակի ընթացքում կշտկենք բոլոր Ձեր նշած թերությունները իհարկե հույսով՝ Ձեր օգնությամբ ևս: Իսկ Ձեր մեկնաբանությունը ցավոք կիսատ է մնացել կխնդրեմ շարունակել:
      Ձեզ շատ հարգող՝ Արամ Հելբիկի Հակոբյան

  4. Ես չգիտեմ, թե ինչու իմ մեկնաբանության մեջ որոշ բառեր կիսատ են հայտնվել կայքում: ցանկանում էի ասել, որ “ծիծաղեցնող գազ”-ի փոխարեն լավ կլինի օգտագործել “ուրախացնող գազ” արտահայտությունը: Ոչ միայն այն պատճառով, որ ռուսերեն այն “վեսելյաշչիյ գազ”-է, այլև նրա համար, որ այդ գազը ուրախ տրամադրություն է առաջացնում, այլ ոչ թե ծիծաղ:

  5. Արամ ջան, “Ուրախեցնող” չէ, ճիշտը “Ուրախացնող” ա

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.