Շաբաթ , Հունիս 24 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Համբույրը և նրա քիմիան

Համբույրը և նրա քիմիան

համբույրԱյսօր Սբ. Վալենտինի տոնն է՝ սիրո տոնը: Կարծում եմ տեղին կլինի այս օրը Ձեզ հետ խոսել համբույրի քիմիայից՝ թե ի՞նչ քիմիական պրոցեսներ են ընթանում կամ ի՞նչ նյութեր են առաջանում մարդու օրգանիզմում համբույրի ժամանակ և խոսել առհասարակ համբույրից:

Համբույր: Ի՞նչ է դա

Մի բան ակնհայտ է՝ համբույրը դա հաճելի է: Մայրը համբուրում է իր երեխային և որպես պատասխան ստանում երեխայի համբույրը: Մարդիկ համբուրվում են իրար հետ, որպես ընկերության կամ սիրո նշան: Համբույրը լինում է նուրբ և թեթև, օֆիցիալ, հարգալից կամ կրքոտ՝ կախված իրավիճակից և հանգամանքներից: Համբույրով պատում են ոչ միայն այտերը և շուրթերը, այլ նաև ձեռքի դաստակները և նույնիսկ ոտքերը: Իսկ սիրահարների համբույրում ընդհանրապես սահմաններ գոյություն չունեն:

Համբույր մեկմեկու տալիս են ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչները, մասնավորաբար պրիմատները: Նրանք արտահայտում են իրենց համակրանքը, ներումը կամ համաձայնությունը շուրթերի մեղմ հպումով “զրուցակցին”: Նրանք օգտագործում են համբույրը, որպես դրական էմոցիաների յուրահատուկ արտահայտման միջոց:

Ռոմանտիկ համբույրը կարող է հզոր էֆեկտ թողնել սիրահարների վրա: Իզուր չէ, որ սիրած աղջկա համբույրին այդքան շատ սոնետներ և բանաստեղծություններ են նվիրված: Համբույրով կարելի է ավելի շատ բան արտահայտել, քան խոսքերով: Դրա համար երբեմն չկա ավելի լավ մեթոդ մերվելու մոտ մարդու հետ, քան մեղմ համբույրը:

Ի՞նչ քիմիական նյութեր են արտադրվում համբուրվելիս

համբույրի քիմիանԲացի դրական հոգեբանական ազդակ լինելուց, համբույրը դա մի մեթոդ է, որի միջոցով կարելի է գրգռել ուղեղի որոշակի հատվածներ, որտեղ արտադրվում են այս կամ այն հորմոնները: Դեմքի մկանները կապված են ուղեղի հետ դիմային նյարդերով: Այդ իսկ պատճառով մենք ինչ էլ որ ասենք, ում էլ որ համբուրենք՝ մեր ուղեղը այդ մասին իմանում է: Եվ ուղեղը սկսում է արտադրել կամ նվազեցնել  այս կամ այն հորմոնի քանակը:

“Համբույրի հորմոնների” դասին են պատկանում օրինակ, Օքսիտոցինը, Դոպամինը, Սերոտոնինը և Ադրենալինը:

Օքսիտոցինը դա հորմոն է, որը պատասխանատու է կապվածության և սիրո զգացմունքների համար: Գիտնականները գտել են, որ տղամարդկանց մոտ այս հորմոնի արտադրությունը մի քանի անգամ բարձր է, քան կանանց մոտ:

Ուրախության (նաև ցավի) զգացողության համար պատասխանատու է Դոպամին հորմոնը: Սերոտոնինի հետ միասին այն բարելավում է համբուրվողների տրամադրությունը և նույնիսկ առաջացնում է թույլ էյֆորիկ էֆեկտ: Այսպիսով, եթե Դուք ունեք վատ տրամադրություն, ապա համբուրվե՛ք Ձեր սիրելիի հետ և Դուք Ձեզ ավելի լավ կզգաք:

Սրտի արագացած զարկերի համար պատասխանատու է Ադրենալինը: Այսպիսով անոթները ընդարձակվում են և համեմատած հանգիստ վիճակին տեղի է ունենում թթվածնի առատ ներհոսք օրգանիզմ: Այս հորմոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա շատերի մոտ առաջ է բերում հոտառության սրում, որը նպաստում է համբուվելիս էլ ավելի շատ հաճույքին և առաջ է բերում կապվածության և նուրբ սիրո զգացողություն:

Բացի այս ամենից համբույրի ժամանակ մարդկանց մոտ նվազում է Կորտիզոլի քանակությունը, որը առաջացնում է անհանգստության և սթրեսային վիճակ: Դրա համար համբույրը հանգստացնում է և նպաստում է կոմֆորտի և անվտանգության զգացողության առաջացմանը:

Բայց այս դրական էֆեկտները հնարավոր են միայն, երբ համբուրվում եք այն մարդու հետ, որի հանդեպ ունեք համակրանք կամ սիրո զգացողություն: Հակառակ դեպքում համբույրը կառաջացնի միմիայն տհաճություն:

Պետք է իմանալ, որ…

Համբույրը բացի դրական էմոցիաներ փոխանցելիս նաև փոխանցում է տարբեր տեսակի մանրեներ և ինֆեկցիաներ: Այդ իսկ պատճառով համբուրվեք միայն այն մարդու հետ, որին անվերապահորեն վստահում և հավատում եք:
Մեծ Սեր և առատ համբույրներ Ձեզ:

Աղբյուրը՝ www.arxangelo.info

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

7 մեկնաբ.

  1. Բարեվ ձեզ ընկեր Հակոբյան շատ հետաքրքիր թեմա եք ընտրել ու շատ հետաքրքիր տեղեկություններ կան այդտեղ:

    • Բարև Իշխան: Ես էլ ուրախ եմ, որ հետաքրքրվում ես քիմիայով և այցելում ես քիմիական բլոգ: Հույս ունեմ որ հաճախակի կայցելես և ավելի հետաքրքիր թեմաներ կկարդաս՝ այդպիսով ավելացնելով քիմիայի իմացության պաշարդ:

  2. Ընկեր Հակոբյան ես մեկ հատ հարց եմ ուզում տալ ձեզ, կարելի՞ է

  3. Ես ուզում եմ ընդունվել ԵՊՀ քիմիան կարա՞մ քիմիայի քննությունը Երևանում տամ իսկ կենսաբանությունը դպրոցից բերեմ

  4. Շնորակալություն ընկեր Հակոբյան

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.