Հեղինակավոր քիմիական ամսագրեր

Journal of the American Chemical Society (JACS)

Ամսագիրը հիմնադրվել է 1879 թ. Այն հանդիսանում է Ամերիկյան քիմիական ընկերության (American Chemical Society) հիմնական ամսագիրը և ոլորտի առաջատար ամսագրերից մեկը: Այս պարբերականը տպագրում է ֆունդամենտալ գիտական աշխատություններ քիմիայի բոլոր ոլորտների վերաբերյալ: JACS-ը տպագրում է հոդվածներ, տեղեկատվություններ, գրքերի նախաբաններ:

JACS-ը հանդիսանում է քիմիայի ոլորտում ամենացիտվող ամսագրերից մեկը` մոտ 369,164 ցիտում 2010թ. կտրվածքով և համաձայն  Journal Citation Reports® by Thomson Reuters-ի 2010 թ. JACS-ի ազդեցության գործակիցը (Impact Factor) բարձրացել է 20%-ով և այժմ 9,019 է:

Indexed/Abstracted in: CAS, SCOPUS, EBSCOhost, Thomson-Gale, Proquest, British Library, PubMed, Ovid, Web of Science, and SwetsWise

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Langmuir

Langmuir-ը հանդիսանում է մինչդիսցիպլինար ամսագիր և տպագրում է հոդվածներ հետևյալ բնագավառների վերաբերյալ

  • Կոլլոիդներ. Մակերևութային ակտիվ նյութեր և ինքնակազմավորվող համակարգեր, դիսպերս համակարգեր, էմուլսիաներ, օճառներ
  • Ադսորբցիա, ռեկացիաներ ֆազերի բաժանման սահմանում, թաղանթներ, միջֆազային ուժեր
  • Նանո- և մեզոկառուցվածքային նյութեր, պոլիմերներ, ժելեր, հեղուկ բյուրեղներ
  • Էլեկտրաքիմիա. Լիցքի մակերևութային տեղափոպություն, էլեկտրակատալիզ, էլեկտրակինետիկ երևույթներ, կենսաէլեկտրաքիմիա

Ըստ 2010թ.-ի Langmuir ամսագրի ազդեցության գործակիցը (Impact Factor) 4.268 է և 2010 թ. ընթացքում այն տպագրել է 2000+ հոդվածներ:

Indexed/Abstracted in: CAS, SCOPUS, EBSCOhost, British Library, PubMed, Web of Science, and SwetsWise.

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Accounts of Chemical Research

Accounts of Chemical Research-ը ներկայացնում է կարճ և հանդուգն, առաջադեմ հոդվածներ քիմիայի և կենսաքիմիայի բոլոր բնագավառների վերաբերյալ: Սկսած 1998 թ.-ից Accounts of Chemical Research-ը տպագրում է նաև հատուկ համարներ նվիրված գիտական ոլորտում նշանակալի իրադարձությունների:

Accounts of Chemical Research-ը ունի բարձր ազդեցության գործակից` 21.840 և ցիտվել է ավելի քան 33.864 անգամ 2010 թ. տվյալների համաձայն:

Indexed/Abstracted in: CAS, British Library, CABI, EBSCOhost, Proquest, PubMed, SCOPUS, SwetsWise, Web of Science.

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Journal of Molecular Liquids

Structure, Interactions and Dynamics of Simple, Molecular, Ionic and Complex Liquids

Ամսագիրը տպագրում է հոդվածներ հետևյալ ոլորտների վերաբերյալ

-օրգանական պարզ հեղուկներ և խառնուրդներ
-իոնական հեղուկներ
-մակերևութային ակտիվ նյութերի լուծույթներ (ներառյալ միցելներ և վեզիկուլներ)
-կոլոիդային լուծույթներ և նանոմասնիկներ
-թերմոտրոպիկ և լիոտրոպիկ հեղուկ բյուրեղներ
-ֆերոֆլյուիդներ
-ջուր, ջրային լուծույթներ և ջրածնական կապեր առաջացնող այլ հեղուկներ
-պոլիմերային լուծույթներ
-հալույթներ առաջացնող մետաղներ և աղեր
-ֆազային անցումներ և սահմանային երևույթներ հեղուկներում
-ինքնակարգավորումը կոմպլեքս հեղուկներում

Նպատակն է մոլեկուլային (կամ միկրոսկոպիկ) մակարդակով հասկանալ պարզ հեղուկների կամ հեղուկ համակարգերի կառուցվածքը, դինամիկան և միջմոլեկուլային փոխազդցեությունները: Ուսումնասիրությունների կատարման համար օգտագործվող փորձարարական մեթոդները կարող են ներառել

-համակցված սպեկտրոսկոպիկ մեթոդներ
-ոչ գծային օպտիկական և դինամիկ սպեկտրոսկոպիկ մեթոդներ
-դիէլեկտրիկ ռելաքսացիա
-ռենտգենճառագայթային և դիֆրակցիոն մեթոդներ

Ազդեցության գործակիցը  (Impact factor) 1,649

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Analytica Chimica Acta

Analytica Chimica Acta տպագրում է ամբողջական հոդվածներ և ամփոմփ հոդվածներ, որոքն ներառում են ժամանակակից անալիտիկ քիմիայի բոլոր ֆունդամենտալ և կիրառական ասպեկտները: Ամսագիրը ողջունում է այնպիսի գիտական հոդվածները, որոնք վերաբերվում են նորագույն անալիտիկ մեթոդոլոգիաներին:

 Ֆունդամենտալ հետազոտություններ ներառող հոդվածները ներառում են անալիտիկ քիմիայի տեսական և մեթոդոլգիական հետազոտությունների բոլոր ոլորտները, ինչպիսինն են ինովացիոն սարքավորումները, քիմիական և կենսաբանական մոտավորությունները, դետեկտորներ և սենսորներ:

Ազդեցության գործակիցը (Impact factor) 4.310

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Ultramicroscopy

Նուրբ կառուցվածքային հետազոտություններով զբաղվող գիտնականները բաժանվում են երկու խմբերի: Մի խումբն օգտագործում է առկա տեխնոլոգիաները և մեթոդները` բարելավելու իրենց գիտելիքները, երկրորդ խումբն ինքն է բարելավում հետազոտական տեխնոլոգիաները և մեթոդները: Ի շահ երկու խմբերի, այդ աշխատանքները իրենց արժանի տեղն են գտնում Ultramicroscopy ամսագրում, ամսագիր, որը նախաձեռնում է քննարկումներ հետազոտողների համար և հնարավորություն տալիս նրանց կենտրոնացնել իրենց լայնորեն սփռված գիտելիքները` նպաստելով երկու խմբերի բեղմնավոր համագարծակցությանը: Այս հաղորդակցությունը ստեղծարարի և կիրառողի միջև ներառում է ֆունդամենտալ և տեխնիկական հետազոտությունների բոլոր ասպեկտները` ներառյալ կառուցվածքի միկրոսկոպիկ հետազոտությունները` օպտիկական մասնիկներից մինչև  ճառագայթային փոխազդեցություններ:

Ազդեցության Գործակիցն է (Impact Factor) 2,061.

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Journal of Solution Chemistry

Journal of Solution Chemistry ամսագիրը մեկտեղում է աշխատանքներ հեղուկ լուծույթների ֆիզիկաքիմիայի վերաբերյալ ընդգրկելով ֆիզիկական քիմիայի, քիմիական ֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության, վիճակագրական մեխանիկայի, կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի ոլորտները: Ամսագիրը նպատակաուղղված է տպագրել աշխատություններ, որտեղ լուծիչը խաղում է դոմինանտ դեր: Նախընտրելի են այն հոդվածները, որոնք ներառում են դիէլեկտրիկ, սպեկտրոսկոպիական, թեմոդինամիկական, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ փորձարարական տվյալներ ինչպես էլեկտրոլիտների, այնպես էլ ոչէլեկտրոլիտների հեղուկ լուծույթների վերաբերյալ:

Ազդեցության գործակիցն է (Impact factor) 1.335

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Amino Acids

• Ընդգրկում է ամինաթթուների և պեպտիդների հետազոտման բոլոր ոլորտները
• Հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ամինաթթուների մոդիֆիկացիան, անալիզը, բաժանումը, սինթեզը, կենսաբանական սինթեզը
• Ներառում է կենսաքիմիան, սննդի քիմիան, նյարդաբանությունը, ֆարմակոլոգիան, գաստրոէնտերոլոգիան, միկրոկենսաբանությունը

Ազդեցության գործակիցն է (Impact factor) 4.106

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Inorganic Materials

Inorganic Materials (Neorganicheskie Materialy) հիմնադրվել է 1965 թ.: Ամսագիրը տպագրում է ամփոփ հոդվածներ և կարճ հաղորդագրություններ անօրգանական նյութերի քիմիայի, ֆիզիկայի և կիրառման ոլորտների վերաբերյալ: Ամսագրում քննարկվում են ֆազային հավասարակշռության, ներառյալ P–T–X դիագրամները, և անօրգանական նյութերի գիտության ֆունդամենտալ սկզբունքները: Մեծ ուշադրություն է դարձվում մի շարք բաղադրիչներից բաղկացած համակարգերի ստեխիոմետրական հետազոտություններին: Inorganic Materials ամսագիրը միջդիսցիպլինար ամսագիր է, որը տպագրում է աշխատություններ անօրգանական նյութերի բոլոր դասերի վերաբերյալ:

Ազդեցության գործակիցն է (Impact factor) 0.406

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Ionics

International Journal of Ionics The Science and Technology of Ionic Motion

Ionics տպագրում է հոդվածներ իոնական շարժական ուժի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Ընդգրկում է տեսական, փորձարարական աշխատանքներ էլեկտրոլիտների, էլեկտրոդների, իոն/էլեկտրոնային մակերևույթների, կոռոզիայի, գալվանական էլեմենտների վերաբերյալ, թերմոդինամիական և կինետիկ հետազոտություններ, մարտկոցների, սենսորների աշխատանքները պարզաբանող աշխատանքներ:

Ազդեցության գործակիցն է (Impact factor) 1.052

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Accreditation and Quality Assurance

Բարձրորակ բովանդակություն բարձրորակ չափումների արդյունքների համար!

  • Ներառում է բոլոր գրառումները, որոնք վերաբերվում են քիմիական չափումների որակին և վերարտադրությանը
  • Գրառումները ներառում են չափումների կատարման համար կիրառվող պրակտիկային որակին
  • Ներկայացնում է գիտական և տեխնիկական նորարարություններ,վերլուծական  հոդվածներ, կարճ հաղորդագրություններ

 Accreditation and Quality Assurance հիմնվել է որպես ինֆորմացիայի աղբյուր և ֆորում՝ ներառելով բոլոր այն ասպեկտները, որոնք վերաբերվում են քիմիա և կենսաբանություն գիտությունների շրջանակներում իրականացնող չափումների որակին, վերարտադրելիությանը և համընդհանուր կիրառման համար մատչելիությանը:

 impact factor 0.797

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Kinetics and Catalysis

  • Հրապարակումներ տեսական և փորձարարական նյութեր հոմոգեն և հետերոգեն կինետիկայի և կատալիզի վերաբերյալ
  • Պարզաբանումներ գազ, հեղուկ և պինդ ֆազերում ընթացող նանոկատալիկ պրոցեսների մեխանիզմի և կինետիկայի վերաբերյալ
  • Ընդգրկում է քվանտաքիմիական հաշվարկներ կինետիկայում և կատալիզում, կատալիտիկ պրոցեսների և կատալիզատորների ուսումնասիրման մեթոդներ և այլն

Kinetics and Catalysis ներկայումս ռուսական միակ ամսագիրն է, որը տպագրում է տեսական և փորձարարական նյութեր հոմոգեն և հետերոգեն կինետիկայի և կատալիզի վերաբերյալ: Նաև տպագրում է հոդվածներ գազ, հեղուկ և պինդ ֆազերում ընթացող նանոկատալիկ պրոցեսների մեխանիզմի և կինետիկայի, կինետիկայում և կատալիզում քվանտաքիմիական հաշվարկներ, կատալիտիկ պրոցեսների ուսումնասիրման պրոցեսների, կատալիզատորների քիմիայի, կատալիզատորների ֆիզիկաքիմիական հատկությունների, կատալիզում համակարգչային մոդելավորման վերաբերյալ:

Kinetics and Catalysis հիմնադրվել է 1960 թ. ռուս գիտնական ակադեմիկոս Գ.Կ. Բորեսկովի, կինետիկայի և կատալիզի ոլորտի մեծագույն մասնագետներից մեկի,  կողմից:

impact factor 0.708

Մանրամասներին կարող եք ծանոթանալ →Այստեղ


Էջը անընդհատ թարմացվում է: Թարմացվել է՝ 13.02.2012

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով


7 × = 7

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>