Երկուշաբթի , Օգոստոս 21 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագետներ:

Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի կիրառական քիմիայի բաժինը կպատրաստի կենցաղային քիմիայի և սննդի անվտանգության մասնագետներ բակալավրի և մագիստրոսի աստիճաններով: Շրջանավարտները կարող են աշխատել ինչպես հանրապետության տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ տնտեսության կառավարման կառուցվածքներում (նախարարություններ և դրանց ենթակառուցվածքներ):

Հաշվի առնելով հանրապետությունում առկա միջին և փոքր ձեռնարկություններում կենցաղային քիմիայի մասնագետների մեծ պահանջը, կիրառական քիմիա բաժնի շրջանավարտները հաջողությամբ կարող են իրենց ձեռք բերած գիտելիքները ներդնել տնտեսության զարգացման գործում:

Շրջանավարտները կստանան հիմնարար գիտելիքներ սննդի գիտության վերաբերյալ: Մասնավորպես սննդի անվտանգության, որակի բարելավման և սննդի պահպանման, ինչպես նաև արտադրական տեխնոլոգիաների (մսամթերքների, ըմպելիքների, կաթնամթերքների և այլն) և սննդի քիմիական բաղադրության և անալիզի վերաբերյալ: Կստանան նաև հիմնարար գիտելիքներ մաքրող և ախտահանող նյութերի, կոսմետիկական և պարֆումերային միջոցների, նյութաբանության, ներկանյութերի և սոսնձանյութերի, գյուղատնտեսական նշանակության քիմիական միջոցների վերաբերյալ: Այս մասնագիտացումը ստացած շրջանավարտները կտիրապետեն նաև կիրառական էլեկտրաքիմիայի և մետաղների մակերևույթների պաշտպանության, հանքահումքային անալիզի և պոլիմերային միացությունների տեսական և կիրառական հիմունքներին:

Նախատեսվում է դասընթացերը կազմակերպել տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների միջոցով, ինչպես նաև կազմակերպել պրակտիկաներ հանրապետությունում գործող սննդի և կենցաղային քիմիայի արտադրություններում:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

2015 թ. մարտի 14-ի քիմիա առարկայի օլիմպիադայի առաջադրանքները և լուծումները

2015 թ. Մարտի 14-ին Երևանում, Գյումրիում, Գորիսում, Գավառում, Արմավիրում, Արարատում և Իջևանում անցկացվեց ԵՊՀ-ի կողմից ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.