Երկուշաբթի , Օգոստոս 21 2017
Գլխավոր / ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ / Տնային պայմաններում մետաղի ստացումը էլեկտրոլիզով

Տնային պայմաններում մետաղի ստացումը էլեկտրոլիզով

water elektrolizՀաստատուն հոսանքի ազդեցության տակ շատ մետաղներ հնարավոր է առանձնացնել աղերի լուծույթներից: Այս հատկությունը հաճախ օգտագործվում է արդյունաբերությունում մետաղների ստացման համար:

Իսկ մենք կփորձենք կատարել այդպիսի պրոցես (այն կոչում են էլեկտրոլիզ) տնային պայմաններում:

Էլեկտրոլիզ տանը

Փորձանոթի մեջ լցրեք 0,5սմ բարձրությամբ պղնձի սուլֆատ՝ CuS04*5H20 և լուծեք այն 10 մլ ջրում: Լցրեք ստացված լուծույթը Պետրիի բաժակի մեջ: «Կոկորդիլոս» սեղմիչների օգնությամբ մարտկոցի ամեն մի բևեռին միացրեք գրաֆիտե ձողեր:

ELEKTROLIZ

Ընկղմեք ձողերը Պետրիի բաժակի մեջ լցված լուծույթի մեջ: Բավական արագ (մոտ 1-2 րոպե) բացասական լիցքավորված բևեռի (կոչվում է կատոդ) վրա կնստի կարմիր պղինձը:

Ռեակցիան ընթանում է հետևյալ հավասարումով.

2CuSO4 + 2Н2 = 2Cu + 2H2SO4 + O2

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Քիմիական հրաբուխ (վիդեո)

Ամոնիումի բիքրոմատի քայքայումը տեղի է ունենում մեծ ջերմության անջատումով: Այդ իսկ պատճառով աղը այրելուց՝ հետագայում ...

5 մեկնաբ.

  1. 1. Ռադիոակտիվություն, միջուկային ռեակցիաներ:

  2. knereq vonc karox em ayc porc@ katarel vortex sexmem vor mtnem porcer@ bacvi

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.