Շաբաթ , Նոյեմբեր 18 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / IUPAC-ը մշակում է ատոմային զանգվածների ներկայացման նոր տարբերակ

IUPAC-ը մշակում է ատոմային զանգվածների ներկայացման նոր տարբերակ

Առաջարկված պարբերական համակարգի մի փոքրիկ մասը

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հայտարարել է, որ տասը տարրերի ատոմային զանգվածները պետք է արտահայտվեն միջակայքային տարբերակով, այլ ոչ թե կոնկրետ մեկ մեծությամբ: Այս որոշման նպատակը ատոմական զանգվածների ընդունված և հաստատուն համարվող արժեքներից անցումն է դեպի այդ մեծությունների առավել ճշգրիտ գնահատմանը, որը հիմնված է ատոմական զանգվածների բնական փոփոխությունների վրա:
Երկար տարիներ հայտնի էր, որ տարրի ատոմային զանգվածը կարող է փոփոխվել, կախված նրա կայուն իզոտոպերի թվից և դրանց հարաբերական պարունակությունից: Այն գաղափարը, որ տարրերը կարող են բաղկացած լինել մեկից ավելի կայուն իզոտոպերից հայտնի է դեռևս 20 – րդ դարի սկզբից, և այսօր, այդ տարբերությունները հաշվի են առնվում աշխարհի բոլոր լաբորատորիաներում, ինչպես նաև տարբեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ստուգումը և երկրաբանությունը:
Այս նորամուծության հեղինակ, IUPAC-ի իզոտոպային պարունակության և ատոմային զանգվածների հանձնաժողովի անդամ Մայքլ Բերգլունդը պնդում է, որ դա անհրաժեշտ է միայն այն պատճառով, որ ներկայումս վստահելի և ճշգրիտ չափման մեթոդներ բավական մատչելի են դառել: Նա նշում է, որ այնպիսի տարրի համար, ինչպիսին լիթիումն է, ատոմային զանգվածի նախնական արժեքը միայն մոտավոր մեծություն է: Սակայն գործնականում շատ դժվար է գտնել հենց այդպիսի ատոմային զանգվածով որևէ նյութ:

Ըստ Բերգլունդի, այժմ ճշմարտությունը կարելի է բացահայտել` ատոմային զանգվածները հաստատուն չեն իրենց բնույթով: Առաջին տասը տարրերը, որոնց համար պետք է ներկայացվեն ատոմային զանգվածները միջակայքային ձևով հետևյալներն են` ջրածինը, լիթիումը, բորը, ածխածինը, ազոտը, թթվածինը, սիլիցիումը, ծծումբը, քլորը և թալիումը: Այնուհետև դրանց անխուսափելիորեն կհետևեն նաև մնացած տարրերը: Հանձնաժողովի 2011թ.-ի հանդիպմանը կներառվեն նաև այնպիսի տարրերը, ինչպիսիք են հելիումը, պղինձը և կապարը:
Կայուն իզոտոպերի ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն Թայլեր Կոպլենը գտնում է, որ այս նորամուծությունը առաջ կբերի շատ խնդիրներ, իսկ քիմիական կրթության տեսակետից դա կարող է “սարսափելի” լինել: Սա կարող է լուրջ դժվարություններ հարուցել ուսուցիչների համար, ովքեր ստիպված կլինեն բացատրել, թե ինչ է կայուն իզոտոպը: IUPAC-ը ներկայումս աշխատում է նոր իզոտոպային պարբերական համակարգի վրա, որրտեղ կներկայացվեն տարրերի ատոմային զանգվածները միջակայքային տարբերակով: IUPAC-ի անդամները կարծում են, որ այս նորամուծությունը հաջորդ միջազգային քիմիայի տարում տարվա իրադարձությունը կհանդիսանա:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

3 մեկնաբ.

  1. Ատոմային զանգվածների արտահայտման նոր մոտեցումները կարելի է միայն ողջունել: Դա անհրաժեշտ է ոչ միայն զուտ տեսական առումով, այլև նոր զարգացող այնպիսի ոլորտներում, ինչպիսինն են նանոտեխնոլոգիաները, օպտոէլեկտրոնիկան , հետազոտման ֆիզիկական մի շարք մեթոդները: Ինչ վերաբերում է ուսուցիչներին սպասվող դժվարություններին, ապա կարծում եմ դա կզգացվի միայն սկզբնական փուլում: Հետագայում դա սովորական բան կլինի:

  2. mi hat jri masin nyut karaq texadreq fizikakan qimiakan hatkutyun

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.