Շաբաթ , Հունիս 24 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Քիմիան օգնության է շտապում տնային տնտեսուհիներին: Ազատվում ենք յոդի հետքերից

Քիմիան օգնության է շտապում տնային տնտեսուհիներին: Ազատվում ենք յոդի հետքերից

Ինչպե՞ս հագուստը մաքրել յոդի հետքերից

104194643_large_stains3Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել անուշադրի սպիրտով: Այլ մեթոդ. թրջում եք հագուստի կեղտոտված մասը ջրով, հետքի վրա դնում եք մի փոքր հիպոսուլֆիտ (նատրիումի թիոսուլֆատի բյուրեղահիդրատ)՝ Na2S2O3.5H2O, այնուհետև կտորը լվանում: Այս լուծույթը նույն կերպ լավ է մաքրում տարբեր աստիճանի հետքերը թե՛ գունավոր և թե՛ սպիտակ կտորներից:

Յոդի հետքից կարելի է ազատվել նաև հագուստը սպիրտի մեջ թրջելով (ողողելով): Ողողում են այնքան ժամանակ մինչև սպիրտը դադարի գունավորվելը, որից հետո հագուստը լվանում են օճառով:

Սպիրտից լավ յոդի հետքերը վերացնում է ացետոնը: Յոդի հետքերը հագուստից կարելի է հեռացնել նաև տղամարդու օծանելիքով (օդեկոլոն):

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Համբույրը և նրա քիմիան

Այսօր Սբ. Վալենտինի տոնն է՝ սիրո տոնը: Կարծում եմ տեղին կլինի այս օրը Ձեզ հետ ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.