Երկուշաբթի , Սեպտեմբեր 25 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Մարդը և քիմիան: Մարդու ջրածնային ցուցիչը (pH)

Մարդը և քիմիան: Մարդու ջրածնային ցուցիչը (pH)

Հայտնի է որ առողջ մարդու արյան pH-ը կազմում է 7,3-7,4: Ավելի ճիշտ արյան պլազման ունի pH=7.36` ակսինքն H3O+  կատիոնների կոնցենտրացիան կազմում է 4,4 . 10-8 մոլ/լ: Իսկ հիդրօքսիդ (OH) իոնների կոնցենտրացիան պլազմայում   2,3 . 10-7 մոլ/լ է, մոտ 5,3 անգամ ավել:

Այսպիսով արյան ռեակցիան թույլ հիմնային է:

H3O+  կատիոնների կոնցենտրացիայի փոփոխությունը արյան մեջ շատ չնչին է ի շնորհիվ թթվա-հիմնային հավասարակշռության ֆիզիոլոգիական կարգավորման և երկրորդ ի շնորհիվ արյան մեջ գտնվող «բուֆերային համակարգերի»:

Արյան պլազմայի համար ամենակարևոր բուֆերային համակարգերը դա՝ կարբոնատայինն է, (այն բաղկացած է նատրիումի հիդրոկարբոնատից NaHCO3 և ածխաթթվից H2CO3), օրթոֆոսֆատայինն է (նատրիումի հիդրո և դեհիդրոֆոսֆատներ՝  Na2HPO4 և NaH2PO4) և սպիտակուցայինը (հեմոգլոբիլին):

Կարբոնատային բուֆերային համակարգը շատ լավ կարգավորում է արյան թթվայնությունը: Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մկաններում գլյուկոզից առաջացած կաթնաթթուն մեծ քանակությամբ ներթափանցում է արյուն, կարբոնատայինը հեշտությամբ կարողանում է այն չեզոքացնել: Արդյունքում ստացվում է ածխաթթու, որը թոքերով և շնչառական օրգաններով հեռանում է ածխածնի երկօքսիդի կամ ածխաթթու գազի (CO2) տեսքով:

Գերծանրաբեռնվածության կամ հիվանդության պատճառով արյուն են ներթափանցում մեծ քանակությամբ օրգանական թթուներ: Կարգավորող մեխանիզմենրը չեն գործում և արյունը ստանում է ավել թթվայնություն: Եթե արյան pH-ը մոտենում է 7,2-ի, ապա դա ազդակ է կյանքի համար անհրաժեշտ օրգաններից մեկի խանգարման մասին, իսկ рН 7,1 և ներքև՝ սա խոսում է անդարձելի պրոցեսի մասին, որը կարող է վերջանալ մահվան ելքով:

 Իսկ մարդու ստամոքսահյութը պարունակում է թթու և նրա pH=0,9-ից 1,6: Ի շնորհիվ մեծ քանակությամբ քլորաջրածնական կամ առավել հայտնի աղաթթվի, ստամոքսահյութը ունի հակաբակտերիալ հատկություն:

Աղիքահյութը ունի չեզոք ռեակցիա  (рН 6,0-ից 7,6)
Իսկ մարդու թուքը միշտ հիմնային է (рН 7,4 – 8,0)

Իսկ «մարդկային հյութերի» թթվայնությունը կարգավորվում է մեզի օգնությամբ, որտեղ H3O+  կատիոնների կոնցենտրացիան խիստ անկայուն է. մեզի рН-ը կարող է իջնել մինչև 5,0 և նույնիսկ 4,7 և բարձրանալ մինչև 8,0՝ կախված մարդու նյութափոխանակության վիճակից:

Թթվային միջավայրը արգելակում է վնասակար միկրոօրգանիզմների կենսագործունեությունը և այդ պատճառով ծառայում է որպես յուրահատուկ պաշտտպան: Իսկ հիմնային միջավայրը բորբոքային պրոցեսների՝ նշանակում է նաև հիվանդության յուրատեսակ ազդակ է:

 

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.