Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Չայրվող գազ

Չայրվող գազ

1903թ. ԱՄՆ-ի Կանզաս նահանգում նավթի հորատանցքերից մեկից սկսում է առատորեն գազ արտահոսել: Նավթային հորատանցքում աշխատողները մեծ զարմանք ապրեցին, երբ պարզվեց, որ այդ գազը չի այրվում:

Այդ գազի հետ նոր հանդիպումը եղավ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գերմանական օդապարիկին, որը ռումբ էր նետում Լոնդոնի վրա, հարվածեցին այրվող ականով, բայց օդապարիկը չայրվեց: Դանդաղ բաց թողնելով գազը նա թռավ հեռու: Անգլիական գաղտնի ծառայությունները զարմանքի մեջ էին՝ դրանից առաջ գերմանական օդապարիկները հեշտությամբ բռնկվում էին, քանի որ նրանք լցված էին ջրածնով: Քիմիկ փորձագետները հիշեցին, որ պատերազմից առաջ չգիտես թե ինչու գերմանական նավերը որպես բալաստ Հնդկաստանից և Բրազիլիայից տեղափոխում էին մոնացիտային ավազ: Այդ գազը հելիումն էր: Մոնացիտային ավազում, որը երկար ժամանակ համարվում էր  հելիումի ստացման համար միակ մթերքը, առկա է ռադիոակտիվ Թորիում տարրը, որի տրոհման ժամանակ առաջանում է հելիում: Որը խտությամբ զիջում է միայն ջրածնին, բայց ի տարբերություն ջրածնի ունի առավելություն՝ այն չի այրվում և քիմիապես իներտ է:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

2 մեկնաբ.

  1. Ռուբեն Մարտիրոսյան

    Վերջին նախադասության մեջ կարծում եմ սխալ կա՝ պետք է գրել ոչ թե «Որը խտությամբ զիջում է միայն ջրածնին» այլ Որին զիջում է միայն ջրածինը

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.