2012թ.-ի hունիսի 11-ին մի շարք երիտասարդ գիտնականներ (թվով 95) և 11 լրագրողներ հյուրընկալվել էին Էրեբունի Պլազայի Էրեբունի սրահում, որտեղ նրանց հավաստագրեր հանձնվեցին գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունենալու համար:
ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետից հավաստագրեր ստացան միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունենալու համար Էդգար Հարությունյանը, Արմեն Գալստյանը, Լիլիթ Համաբարձումյանը, Կարինե Սարգսյանը, Արփինե Գեոլչանյանը, Սաթենիկ Պետրոսյանը, Լուսինե Հարությունյանը, Լիանա Գաբրիելյանը, Լուիզա Մանասյանը:
Մրցույթը հայտարարվել էր «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որին աջակցել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը գիտական լրագրության մրցույթի համար հատկացրել էր 3, իսկ երիտասարդ գիտնականների մրցույթի համար` 14 մլն դրամ:
Նմանատիպ խրախուսումները ոգեշնչում են երիտասարդ գիտնականներին և նոր հույս ու ջիղ են հաղորդում ապագայում նորանոր հաջողություններ հասնելու համար:


