Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Նոր հիշողության սարքեր գրաֆենի հիմքի վրա

Նոր հիշողության սարքեր գրաֆենի հիմքի վրա

Գրաֆենի հիմքի վրա ստեղծվել է նոր նյութ ֆլեշ հիշողությունների համար: Այդ նյութը ինֆորմացիայի պահպանման համար ցուցադրում է զգալի առավելություն՝ գոյություն ունեցող նյութերի համեմատ:

Նախնական փորձարկումները ցույց են տվել, որ այն ոչ միայն կրկնակի անգամ գերազանցում համակարգերին, որոնք վերցված են որպես ընդունված որակի չափորոշիչ, էներգաէֆեկտիվությամբ, այլ նաև կարող է պահել կրկնակի անգամ ավել ծավալով ինֆորմացիա:

Առաջին փորձանմուշների ստացման պահից ի վեր նրա մասին խոսում էին, որպես մի նյութի, որը ապագայում կարող է փոխարինել էլեկտրոնային սարքավորումներում սիլիցիում պարունակող կիսահաղորդիչներին: Համեմատելով դասական կիսահաղորդչային էլեկտրոնային սարքավորումների հետ, գրաֆենից էլեկտրոնիկան տարբերվում է ցածր գնով, մեծ հուսալիությամբ և էֆեկտիվությամբ:

Ֆլեշ հիշողության աշխատանքը հիմնված է նրանում, որ շատ փոքրիկ բջիջները պահպանում են ինֆորմացիան երկթիվ համակարգով: Ամեն մի բջջից ինֆորմացիան կարող է կարդացվել կամ որպես մեկ, կամ որպես զրո, կախված նրանից թե բջջում պարունակվում է արդյոք էլեկտրական լիցք, թե ոչ: Գրաֆենը իրենից ներկայացնում է ֆլեշ հիշողության համար շատ խոստումնալից նյութ, շնորհիվ իր էլեկտրոններ պահելու ունակությամբ, որը պայմանավորված է իր էներգետիկ մակարդակների իրար զգալի մոտ գտնվելով:

Կալիֆորնիայի համալսարանից Կոնգ Վոնգ (Kong Wang) գիտական խմբի հետազոտողները նախագծել են գրաֆենի հիմքով ֆլեշ հիշողության նախատիպ: Պարզվել է, որ ֆլեշ հիշողության այս նոր նյութը 10 տարվա ընթացքում կորցնում է ընդամենը 8% իր մեջ պահվող լիցքը, այնինչ ֆլեշ հիշողության ժամանակակից նյութերը նույն ժամանակում կորցնում են իրենց լիցքի ուղիղ կեսը: Այսպիսի կայունությունը նշանակում է, որ նոր նյութը տարբերվում է հիշողության բջիջների միջև առավել փոքր ինտերֆերենցիայով և հետևաբար առանձին բջիջները կարող են փաթեթավորված լինել առավել խիտ: Նոր նյութը և նրանով ստեղծված “գրաֆենի ֆլեշ” աշխատող նախատիպը զգալի չափով գերազանցում է գոյություն ունեցող չափորոշիչները էներգոէֆեկտիվությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով: Սակայն հետազոտողները ենթադրում են, որ գրաֆեն պարունակող նյութերի հետագա մոդիֆիկացիան թույլ կտա ստանալ հիշողության սարքեր էլ ավելի էֆեկտիվությամբ, քան գոյություն ունեցողները, որոնք հիմնված են սիլիցիումի վրա:

Հետազոտողները հայտարարում են, որ գրաֆենի հիմքի վրա ֆլեշ հիշողության նյութերը կարող են օգտագործվել ցանկացած տեղ, որտեղ անհրաժեշտություն կա ինֆորմացիա գրանցելու կամ վերագրացելու:

Ընդհանրապես “ֆլեշ հիշողություն” տերմինը հիմնականում ասոցացվում էֆլեշկաների կամ ֆոտո-վիդեո սարքերում օգտագործվող հիշողության քարտերի հետ: Սակայն ֆլեշ հիշողության տեխնոլոգիանկիրառվում է նաև համակարգչային պրոցեսորների մեջ:

Առավել խիտ ինֆորմացիայի փաթեթավորումը հնարավորություն կտա հասնել կենցաղային տեխնիկայի չափսերի փոքրացման և արտադրողականության մեծացման:

Գրաֆեն

Գրաֆենի բյուրեղական կառուցվածքը իրենից ներկայացնում է հեքսագոնալ բյուրեղական ցանց

Գրաֆենը (անգլ. graphene) 1 ատոմի հաստությամբ ածխածնի ատոմների շերտից առաջացած, sp2 հիբրիդացման աստիճանում գտնվող, δ և π կապերով միացած, հեքսագոնալ (վեցանկյուն) երկակի բյուրեղացանց ունեցող ածխածնի երկչափ ալոտրոպ ձևափոխությունն է: Նրան կարելի է պատկերացնել որպես գրաֆիտի բյուրեղի ընդհանուր ծավալից անջատված մեկ շերտ:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

4 մեկնաբ.

  1. Վահագն Պետրոսյան

    Շնորհակալություն արժեքավոր ինֆորմացիայի համար: Ես գրաֆենով շատ եմ հետքրքրվել և իմ կարծիքով կարճ ժամանակ անց այս նյութը իսկական հեղափոխություն կգործի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

  2. Հարգելի գործընկեր, շնորհակալություն
    Կարծում եմ, որ հագեցած տեղեկատվության այս շարքում պետք էր հիշատակել նաև Գեյմին և Նովոսյոլովին և 2010թ ֆիզիկայից նրանց ստացած նոբելյան մրցանակի մասին

    • Շնորհակալություն նաև Ձեզ հավելյալ ինֆորմացիայի համար:
      Իսկ ինչ վերաբերում է Գեյմին և Նովոսյոլովին, նրանց անունը չի հիշատակվել մի պարզ պատճառով, քանի որ խոսքը գնում էր Կոնգ Վոնգ (Kong Wang) գիտական խմբի հետազոտությունների մասին:
      Կարծում եմ իմ բացթողումը Դուք արդեն լրացրեցիք:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.