«Ոսկե անձրև» – հետաքրքիր քիմիական փորձ (+տեսանյութ)

Ձեզ եմ ուզում ներկայացնել հետաքրքիր քիմիական փորձ, որի հետևանքով առաջանում են կապարի յոդիդի բյուրեղներ: Ռեակցիան ստացել է «Ոսկե անձրև», «Ոսկե մրրիկ» և «Ոսկե աշուն» անվանումները:

Գոյություն ունեն բազմաթիվ նյութեր, որոնց լուծելիությունը խիստ կախված է ջերմաստիճանից: Հենց այս երևույթի վրա է հիմնված այս փորձը:

Փորձի կատարման համար անհրաժեշտ է կշռել կապարի (II) ացետատի (կարելի է վերցնել նաև կապարի նիտրատ) և կալիումի յոդիդի հավասար քանակություններ: Ես խորհուրդ կտամ 0.5 գ ամեն մեկից: Այնուհետև պետք է պատրաստել այդ աղերի լուծույթները: Երկու քիմիական բաժակների մեջ լցնում են 50-ական մլ թորած ջուր: Մեկի մեջ ավելացնում են 1մլ գինու (սեղանի) քացախ (կամ 0.2 մլ կոնցենտրիկ քացախաթթու) և լուծում են կապարի ացետատը: Թթուն ավելացվում է, որպեսզի կանխարգելվի Pb2+ իոնների հիդրոլիզը: Մյուս բաժակում լուծում են կալիումի յոդիդը՝ KI: Այնուհետև երկու լուծույթները լցնում են 150 մլ կոլբայի մեջ: Այդ ընթացքում կապարի ացետատի և կալիումի յոդիդի մեջ տեղի է ունենում փոխանակման ռեակցիա.

Pb(CH3COO)2 + 2KI => 2KCH3COO + PbI2

Խառնելուց հետո կապարի (II) յոդիդի դեղին նստվածք է առաջանում: Կոլբայի մեջի լուծույթների խառնուրդը որոշ ժամանակ թողնում ենք հանգստանա, ոպեսզի նստվածքն ամբողջությամբ նստի: Հետո զգուշությամբ հեռացնում են հեղուկը և տեղը ավելացնում 100 մլ թորած ջուր: Այնուհետև լուծույթը պետք է տաքացնել մինչ եռալը և թողնել, որպեսզի եռա այնքան ժամանակ մինչև նստվածքը ամբողջությամբ լուծվի:

Եթե ամեն ինչ ճիշտ է արված, ապա լուծույթի սառչելուց հետո սկսում են հայտնվել բազմաթիվ ոսկեգույն բյուրեղիկներ, որոնք կոլբայի թափահարումից կսկսեն թռչել լուծույթում: Բյուրեղիկների չափսերը խիստ կապված են սառեցման արագությունից: Որքան դանդաղ սառեցնել, այնքան բյուրեղիկները կստացվեն մեծ և գեղեցիկ: Նրանց ավելի մեծ կայունության համար մինչ եռացնելը լուծույթին ավելացնում են շատ քիչ քանակությամբ գլիցերին (100 մլ լուծույթին 0.5մլ):

Կարդացեք նաև.

Հեղինակ` Արամ Հակոբյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ , , , , , , , , ,

1 comment


  1. Սուսաննա

    Այս փորձը շատ եմ սիրում: Շատ գեղեցիկ է: Լաբորատորիայում ինքդ քո ձեռքով փորձն անելն ուրիշ է: Երբ փորձը կատարում էինք, հիշեցի Ձեր հոդվածը:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով


2 × = 16

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>