Չորեքշաբթի , Հոկտեմբեր 18 2017
Գլխավոր / ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ / Ապակու վրա քիմիական փորագրում

Ապակու վրա քիմիական փորագրում

5894

Ապակու վրա կարելի է հեշտությամբ ստեղծել գեղեցիկ պատկերներ և ինչու ոչ արվեստի գլուխգործոցներ: Ձեզ ենք ներկայացնում մի քիմիական մեթոդ որի օգնությամբ կարելի է ստանալ այդ պատկերները:

Թրջեք սահուն ապակին և դրեք թղթի վրա: Վերցրեք 4 գդալ նատրիումի ֆտորիդ՝ NaF և «բլուրաձև» լցրեք սահուն ապակու վրա: Նաև այնտեղ լցրեք նույն քանակությամբ թրթնջուկաթթու՝ Н2С2O4: Խառնեք իրար այդ երկու նյութերը այնպես, որպեսզի ստացվի շիլայանման զանգված (անհրաժեշտության դեպքում ապակյա ձողիկով ավելացրեք մի քանի կաթիլ ջուր): Թողեք ապակին մոտ 2-3ժամ (ցանկալի է լավ օդափոխվող վայրում): 2-3 ժամից ապակու վրա այն տեղերը, որտեղ շփվել է խառնուրդը առաջանում են անփայլ մասեր (матовые разводы), որոնք ոչնչով հնարավոր չէ մաքրել կամ լվանալ:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում

Բանը նրանում է, որ թրթնջուկաթթուն լինելով ավելի ուժեղ, նատրիումի ֆտորիդի հետ ռեակցելուց դուրս է մղում ավելի թույլ ֆտոր ջրածնական թթուն.

2NaF + 2Н2С2O4 = 2HF + 2NaHC2O4

Իսկ ֆտոր ջրածնականը իր հերթին ռեակցիայի մեջ է մտնում սիլիցիումի օքսիդի հետ, որը առկա է ապակու մեջ, առաջացնելով գազանման սիլիցիումի ֆտորիդ.

4HF + SiO2 = SiF4+2H2O

Ապակին հետզհետե քայքայվում է և դառնում է անփայլ:

dde472

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Քիմիական հրաբուխ (վիդեո)

Ամոնիումի բիքրոմատի քայքայումը տեղի է ունենում մեծ ջերմության անջատումով: Այդ իսկ պատճառով աղը այրելուց՝ հետագայում ...

Մեկ մեկնաբանություն

  1. Սուսաննա Գևորգյան

    Շատ հետաքրքիր էր: Ուրախ եմ, որ կրկին նոր հոդվածներ եք ավելացնում:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.