Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Գազ, որը հայտնաբերել են բազմակի անգամ

Գազ, որը հայտնաբերել են բազմակի անգամ

Այս գազին քիմիկները ծանոթ են շատ վաղուց, բայց նրա բնույթը երկար ժամանակ բացահայտել չէր ստացվում: Ենթադրում են, որ առաջին անգամ 1602թ. այս գազը ստացել է հոլանդացի ալքիմիկ Կորնելիուս Դրեբելը՝ սելիտրայի տաքացմամբ: Դրեբելը ստեղծեց առաջին սուզանավը, լցրեց այն գազով, որում նա հանգիստ կարողանում էր շնչել: Եվ 12 մարդուց բաղկացած խմբի հետ 3 ժամով Լոնդոնի մոտ սուզվեց  Տեմզայի հատակը: Այս էքսպեդիցիային մասնակցում էր նաև Անգլիայի թագավոր Ջեյմսը (Յակով I):

Ավելի ուշ, 1678թ. դանիացի գիտնական Օլե Բորխը, իսկ 1721թ. հոգևորական Սթիվեն Գեյլսը կրկնեցին Դրեբելի գիտափորձը: 1772թ. Շվեդ դեղագործ Կարլ Շելեն ստացավ այդ գազը մանգանի երկօքսիդի (MnO2) և ծծմբական թթվի ռեակցիայից և անվանեց այն “դրախտային օդ”: Այդ գազը թթվածինն էր:

Շելեի կատարած ռեակցիան.

2MnO2+2H2SO4=2MnSO4+H2O+O2

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

2 մեկնաբ.

  1. Իսկ թթվածին անունը գալիս է այն սխալ ենթադրությունից, որ թթվածին տարրը առկա է բոլոր թթուների մեջ: Իհարկե որոշ ժամանակ անց այդ թյուր պատկերացումը հերքվեց, սակայն տարրի անվանումը մնաց անփոփոխ:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.