Խնդիրների լուծում

Ա.Հակոբյանի կողմից ստեղծված Հայկական Քիմիական Բլոգի այս էջում Ձեր առաջադրած խնդիրների լուծումներն ու հարցերի  մանրամասն պատասխանները կտա քիմիական գիտությունների դոկտոր, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օ.Քամալյանը:

Ուշադրություն


*Ձեր ուղարկած խնդիրների լուծումները կտեղադրվեն բլոգում յուրաքանչյուր երկուշաբթի:

**Խորհուրդ է տրվում օգտագործել mozilla կամ Google Chrome դիտարկիչներ

***ԱՅՍՈՒՀԵՏ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԽՆԴԻՐ ԿՈՒՂԱՐԿԵՆ՝ ԿԻՍԱՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ՆԵՐՔԵՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՇՏԵՐԻՑ ԹԵԿՈՒԶ ՄԵԿԸ, ՆՐԱՆՑ ՈՒՂՂԱՐԿԱԾ ԽՆԴԻՐԸ ԿԱՆՏԵՍՎԻ:

Ձեր անունը (պարտադիր է)

Ձեր ազգանունը (պարտադիր է)

Ձեր Է-Փոստի հասցեն (պարտադիր է)

Ո՞ր քաղաքից եք (պարտադիր է)

Ո՞ր դպրոցում եք սովորում (նշել համարը կամ անունը) (պարտադիր է)

Խնդրի աղբյուրը

Լուծման ենթակա Խնդիրը

Ձեր ուղարկած խնդիրները և նրանց լուծումները


1. Հարց Անիից (05.10.2011 թ.)
2. Հարց ժորային (05.10.2011թ.)

3. Հարց Անիից (06.10.2011)
Հետևյալ երևույթներից որո՞նք են վկայում նյութը կազմող փոքրագույն մասնիկների առկայությունը (պատասխանը հիմնավորե’ք).
ա) շաքարի լուծումը ջրում,
բ) փայտն այրվելիս ծուխ առաջանալը,
գ) սեղանից ընկնելիս ապակե բաժակը կոտրվելը
դ) բարձրությունից մարմնի անկումը գետին,
ե) ձգելիս ռետինե ժապավենի երկարումը,
զ) ճաշը համտեսելիս աղիությունն զգալը,
է) թուղթը պատռվելը,
ը) մարմինների տարբեր խտությունները։

Բոլոր աշակերտներին խնդրում եմ հետագայում խուսափել 2007 թ. հրատարակված 7-րդ դասարանի դասագրքի ընթերցանությունից, քանի որ քիմիայի նկատմամբ այն խիստ բացասական կարծիք է առաջացնում աշակերտների մոտ։ Այդ հարցին մենք անդրադարձել ենք մեր էջում։

Պատասխան
Նշված երևույթներից ոչ մեկը չի վկայում նյութը կազմող փոքրագույն մասնիկների առկայության մասին։

4. Հարց Անուշից (06.10.2011)

5. Հարց Անուշից, Անիից (08.10.2011)

6. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (09.10.2011-16.10.2011)

7. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (17.10.2011-23.10.2011)

8. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (24.10.2011-30.10.2011)

9. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (1.11.2011-7.11.2011)

10. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (7.11.2011-14.11.2011)

11. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (14.11.2011 – 20.11.2011)

12. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (21.11.2011 – 27.11.2011)

13. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (28.11.2011 – 04.12.2011) *թարմացված (որպեսզի կարողանաք տեսնել թարմացումը դատարկեք դիտարկչի քեշը կամ սեղնաշարի վրա մի քանի անգամ սեղմեք f5)

14. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (05.12.2011 – 11.12.2011)

15. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (12.12.2011 – 18.12.2011)

16. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (19.12.2011 – 26.12.2011)

17. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (02.01.2012 – 08.01.2012)

18. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (09.01.2012 – 15.01.2012)

19. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (16.01.2012 – 22.01.2012)

20. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (5.02.2012 – 12.02.2012)

21. Ձեր ուղղարկած հարցերի և խնդիրների պատասխաններն ու լուծումները (13.02.2012 – 19.02.2012)

 

107 comments


  1. Aram

    Շնորհակալություն պարոն Քամալյան

    • Vadik

      Իմ առաջարկած խնդրում ասում է թթվածին պարունակող օրգանական նյութ,այս խնդիրը թերություն ունի(հանված է):

      • Քամալյան Օ.

        Սիրելի Վադիկ,
        քո առաջարկած խնդրում անհայտ նյութի մոլեկուլում թթվածնի պարունակության մասին տվյալը ավելորդ է: Դա , ինչպես արդեն նկատեցիր, ծանոթանալով դրա լուծման հետ, հետևում է լուծումից: Անկախ նրանից, թթվածին պարունակելու մասին տվյալը կլինի թե ոչ, անհայտ նյութում դրա պարունակությունը չի կարելի բացառել: Դա է պատճառը, որ նյութի բանաձևը նշանակվել է CxHyOz, իսկ լուծման արդյունքում պարզվել է, որ z=0:
        Ինչ վերաբերում է Շտեմարանում եղած բազմաթիվ խնդիրների և թեստային առաջադրանքների խոտանմանը, ապա կարող եմ առանց կեղծ համեստության նշել, որ դա կատարվել է իմ կողմից երկարատև պայքարի արդյունքում: Զարմանալին այն է, որ շատերի համար, այդ թվում նաև մասնագետների, մինչև հիմա պարզ չէ, թե ինչ պատճառով են խոտանվել այդ առաջադրանքների մի մասը: Եթե քեզ կամ այլ աշակերտների դա հետաքրքրում է, ապա կարող ես ուղարկել այսպես կոչված հանված որոշ խնդիրներ, իսկ ես սիրով կտամ դրանց վերլուծությունը: Այդպիսի մի քանի խնդիրներ ժամանակին ներկայացրել եմ ԲՆԱԳԵՏ հանդեսում (դժբախտաբար համարները չեմ հիշում):
        հարգանքներով
        Քամալյան Օ.

  2. Diana

    Ջրավազաններից մեկը ժամում լցվում է 10 խոր.մ ջուր,երկրորդը 15 խոր.մ:Քանի ժամից հետո երկրորդ ջրավազանում ավելի շատ ջուր կլինի,քան առաջինում,եթե նախապես առաջինում կար 250խոր.մ ջուր,երկրորդում 190խոր.մ ջուր:

  3. Քամալյան Օ.

    Սիրելի Դիանա,
    չնայած քո ուղարկած խնդիրը դժվար է քիմիայի բնագավառին վերագրել, այնուամենայնիվ ցանկանում եմ տալ նաև դրա լուծումը, քանի որ չեմ կարող անտարբեր անցնել որևէ խնդրի կողքով: Բանը նրանումն է, որ ես պատանեկության տարիներին ամբողջովին տարված էի մաթեմատիկական խնդիրների լուծմամբ:
    Ցանկալի է սակայն, որ այսուհետև ուղարկես քիմիայից խնդիրներ:

    Լուծում`
    1.Այն ժամանակը, որից հետո երկրորդ ջրավազանում կլինի ավելի շատ ջուր, քան առաջինում, նշանակենք t ժամ:
    t ժամից հետո առաջին ավազանում կլինի (250+10 t) խոր.մ ջուր, իսկ երկրորդում`(190+15 t) խոր.մ ջուր:
    2. Ըստ պայմանի ` 190+15 t > 250+10 t , որտեղից`5 t > 60, կամ t > 12:
    Պատ.` 12 ժամից հետո

  4. Քամալյան Օ.

    Սիրելի աշակերտներ,
    ինչպես արդեն դուք տեղեկացվել եք, խնդիրների լուծումները կայքում տեղադրվում են երկուշաբթի օրերին: Դրա պատճառն այն է, որ ես իմ ժամանակը պլանավորում եմ այնպես, որպեսզի խնդիրների լուծումները ձևակերպեմ շաբաթվա ընթացքում: Այդ պատճառով խնդրում եմ խնդիրներն ուղարկել ոչ թե շաբաթվա վերջին օրը , ինչպես օրինակ դա արել է Անուշը, այլ շաբաթվա ընթացքում: Միաժամանակ ցանկանում տեղյակ պահել, որ շատ պարզ խնդիրների լուծումները հետագայում չեն տրվելու, քանի որ դրանք աշակերտների մեծամասնության համար հետաքրքիր չեն: Այնպես որ ուղարկեք միայն համեմատաբար բարդ խնդիրներ:
    Այն աշակերտները, ովքեր ցանկանում են խնդիրների լուծման վերաբերյալ ստանալ անվճար բանավոր խորհրդատվություններ իմ կողմից ԵՊՀ-ում, կարող են զանգահարել 57-33-34 հեռախոսահամարով աշխատանքային օրերին, ժամը 16-ից 16-30-ը հերթագրվելու համար:
    Հարգանքներով
    Քամալյան Օ.Ա.

  5. ճիշտն ասած ինձ շատ հետաքրքիր էր թե ինչու երկուշաբթի օրը հենց բայց չէի համարձակվում հարցնել:Մեկ էլ հիմա ես 12-րդ դասարանի աշակերտ եմ ինձ հետաքրքիր է քիմիայի միասնական քննության մասին

  6. Anush

    Շատ շնորհակալություն օգնելու համար պարոն Քամալյան

    • Քամալյան Օ.

      Սրրելի աշակերտներ,
      ստիպված եմ կրկնելու, որ այս էջը նախատեսված է ձեր առաջադրած խնդիրների լուծումները ներկայացնելու համա: Չնայած դրան, որոշ աշակերտներ տալիս են նաև, այսպես ասած, դասից դուրս հարցեր: Ես իհարկե չեմ զլանում պատասխանելու նաև այդպիսի հարցերին, սակայն խնդրում եմ հետագայում հպանել էջից օգտվելու պայմանները:
      Օրինակ Լիլիթը խնդրում է բացատրել, թե ինչու են քիմիական տարրերն այդքան շատ:
      Սիրելի Լիլիթ, քիմիական տարրերն այնքան են, ինչքան որ կան: Այնպես որ դրանում ոչ ոք մեղավոր չէ: Դեռ ավելին, ներկայումս աշխատանքներ են տարվում նաև նոր տարրերի ստացման ուղղությամբ: Ի միջի այլոց այդ աշխատանքների առաջամարտիկներից մեկը, որն աշխատում է ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտում, մեր հայրենակից, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանն է:
      Հարգանքներով
      Քամալյան Օ.

  7. Շատ երախտապարտ եմ Ձեզ պ.Քամալյան

  8. Քամալյան Օ.

    Սիրելի աշակերտներ,
    ինչպես արդեն նշել եմ, ինձ հաճախ դիմում են նաև խնդիրների լուծմանը չվերաբերող հարցերով: Եթե այդ հարցերն այնուամենայնիվ կվերաբերվեն քիմիային, ես կփորձեմ պատասխանել: Մնացած դեպքերում ես ձեռնպահ կմնամ:
    Վերջերս, օրինակ, աշակերտներից մեկը հարցրել է քիմիայի քննության ուղեցույցի և թեստերի շտեմարանի վերաբերյալ: Ցանկանում եմ հայտնել, որ ես ոչ մի կապ չունեմ ոչ քննական թեստեր կազմելու, ոչ ուղեցույցերի և ոչ էլ թեստերի շտեմարանի հետ: Այդ հարցերով դուք կարող եք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոնին, որի կայքը կարող եք հեշտությամբ գտնել:
    Այնպես որ ինձ դիմեք միայն խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով, դրանում ներգրավելով նաև այն աշակերտներին, որոնք դեռևս տեղյակ չեն այս էջի գոյության մասին:
    Հարգանքներով
    Քամալյան Օ.Ա.

  9. Իմ տված խնդրում կարելի է քննարկել մի քանի դեպք որ ածխաջրածնային ռադիկլաները կարող են տարբեր լինեն…..

    • Քամալյան Օլեգ

      Սիրելի Վադիկ,
      իհարկե կարելի է քննարկել մի քանի դեպք, սակայն ելնելով խնդրի պահաննից, ասինքն նրանից, թե քանի մոլեկուլ բրոմ կարող է միանալ ճարպի մեկ մոլեկուլին, դրա կարիքը չկա: Եթե պահանջվեր գրելու նշված պայմաններին բավարարող այդպիսի ճարպերի հնարավոր բոլոր բանաձևերը, ապա իրոք դա պետք էր արվեր:
      Դու կարող ես փորձել դա կատարելու ինքնուրույն:
      Հարգանոներով`
      Քամալյան Օ.Ա.

  10. Անանուն

    Մի հարց պարոն Քամալյան ինչպիսի հարաբերությունների մեջ եք դուք Լիդա Սահակյանի հետ:

    • Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ հարցը ուղղելուց առաջ նախ Ձեր անունը գրեիք, այլ ոչ թե մնաիք անանուն: Էթիկապես ճիշտ չի ստացվում…

      • Անանուն

        Դա իմ ցանկությունն է,եթե անունս չեմ գրում ուրեմն ինչ-ինչ պատճառներ կան,և կարծում եմ որ էթիկապես ճիշտ է:Որոշ հարցեր կան ասենք ինչի 10,11,12 -րդ դասարանի դպրոցական դասագրքերը պարոն Քամալյանի չի կազմում ես վստահ եմ որ այդ դեպքում երեխաների մոտ հետաքրքրություն կառաջանա քիմիա առարկայի հանդեպ……

    • Քամալյան Օ.

      Սովորաբար ես անանուն նամակներին չեմ պատասխանում: Սակայն հաշվի առնելով հարցի ենթատեքստը, կարող եմ ասել, որ ես Լ.Սահակյանի հետ շատ ջերմ հարաբերություներ ունեմ: Իսկ իմ կարծիքը նրա համահեղինակությամբ տպագրված դասագրքերի վերաբերյալ ոչ մի կապ չունեն մեր անձնական հարաբերությունների հետ, համեայնդեպս իմ կողմից:
      Բարևներով
      Քամալյան Օ.Ա.

  11. Շնորհակալություն պարոն Քամալյան:

  12. Քամալյան Օ.

    Հենց նոր ստացա այսպիսի բովանդակությամբ նամակ Վադիկից
    paron Kamalyan ete hnaravor e karox eq ays xndir@ lucel uxarkel im mailin (uxaki jamanaks chi heriqum minchev hajord arajin or@ spasem)
    Propani,propini,propeni 2.48 gram xarnurdn ayrelis arajanum e 4.03 litr CO2:Qani gram jur e arajacel:

    Shat snorhakalutyun
    Ցանկանում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում նաև Վադիկին, որ այս էջը նախատեսված չէ մասնավոր պատվերներ կատարելու համար: Դրա համար կան այլ ծառայություններ: Սակայն հաշվի առնելով առաջարկված խնդրի սրամիտ լուծման տարբերակի առկայությունը, ես որոշեցի այնուամենայնիվ լուծել այն, սակայն ուղարկել ոչ թեՎադիկի հասցեին, այլ խնդրել կայքի ադմինիստրատորին այն տեղադրելու այսօրվա լուծված խնդիրների շարքում:

  13. Քամալյան Օ.

    Հարգելի Անի և Քաջիկ,
    այս էջում ես ներկայացնում եմ միայն ձեր առաջադրած խնդիրների լուծումները: Այն հարցերը, որոնց պատասխանները դուք կարող եք հեշտությամբ գտնել ձեր դասագրքերում, նպատակահարմար չէ ուղարկել:
    Ինչ վերաբերում է Վադիկի հարցին, թե ինչու է շտեմարանում նույն ռեակցիան տարբեր խնդիրներում ներկայասվում տարբեր կերպ, կարող եմ միայն պատասխանել, որ դրա պատճառը շտեմարանի հեղինակների անփույթ վերաբերմունքն է : Չի բացառվում նաև, որ դա միտումնավոր է արված:

    • Վադիկ Մարտինյան

      Պարոն քամալյան ա) տարբերակի մեջ 2.4 գ-ի փոխարեն պետք է լինի 2.9

      • Քամալյան Օ.

        Հարգելի Վադիկ,
        իրոք 37,9-35=2,9 , այլ ոչ թե 2,4
        Շնորհակալություն ուղղման համար
        Հարգանքներով
        Քամալյան Օ.
        P.S. Ես կխնդրեի, որ հետագայում զերծ մնաս խնդիրների մեկնաբանություններում քո գովազդները չտեղադրելուց և ավելի ակտիվ մասնակցես խնդիրների քննարկմանը: Այլապես քու առաջադրած նդիրների լուծումները չեն տրվի:

        • Քամալյան Օ.

          արգելի Վադիկ,
          իրոք 37,9-35=2,9 , այլ ոչ թե 2,4
          Շնորհակալություն ուղղման համար
          Հարգանքներով
          Քամալյան Օ.
          P.S. Ես կխնդրեի, որ հետագայում զերծ մնաս խնդիրների մեկնաբանություններում քո գովազդները տեղադրելուց և ավելի ակտիվ մասնակցես խնդիրների քննարկմանը: Այլապես քու առաջադրած նդիրների լուծումները չեն տրվի:

          • Վադիկ Մարտինյան

            Պարոն Քամալյան մոտակա ժամանակներս դուք պատրաստվում եք խնդրագիրք հրատարակել:Մեկ էլ մի հարց Քաջիկի առաջարկած խնդիրը
            (Անջատված ջրածնի ծավալի…) արդյոք դա ծրագրային խնդիր է

    • Քաջիկ

      Շնորհակալություն պր. Քամալյան, Ձեզ առողջություն , իսկ այս բլոգին էլ` անխափան աշխատանք:

    • Քաջիկ

      Պր. Քամալյան, Դուք նշել էիք, որ ռեակցիայի արագությունը ուղիղ համեմատական է պինդ նյութի մակերևույթի մակերեսին: Ես Ձեզ ճիշտ հասկացա, որ որքան մեծ է մակերեսը, այնքան ռեակցիան արագ է ընթանում, թե ընդհակառակն?:

      • Քամալյան Օ.

        Սիրելի Քաջիկ,
        շնորհակալություն բարեմաղթանքների համար: Ես շատ ուրախ եմ, որ այս էջը որոշ չափով օգնում է քեզ յուրացնելու քիմիան: Ինչ վերաբերում է պինդ նյութի մակերեսի ազդեցությանը ռեակցիայի արագության վրա, ապա պետք է հիշել, որ “ուղիղ համեմատական է” արտահայտությունը հենց նշանակում է քանի անգամ որ մեծանում է մակերեսը, այնքան անգամ մեծանում է ռեակցիայի արագությունը:
        Հարգանքներով
        Քամալյան Օ.

  14. Շնորհակալություն պ. Քամալյան,բայց չի կարելի արդյոք լուծույթը հաշվել հեևյալ կերպ`
    (100- m(H2SO4))+m(Na2SO4)+m(K2SO4)+m(H2O)=41.2+42.6+52.2+21.6=157

    • Քամալյան Օլեգ

      Սիրելի Լիլիթ,
      ընդհանրապես լուծույթի զանգվածը հաշվելիս պետք է գումարել այն նյութերի զանգվածները, որոնք խառնվել էին լուծույթ ստանալու նպատակով, և հանել ռեակցիայի արդյուքում ստացվող այն նյութերի զանգվածները, որոնք չեն լուծվում: Սովորոբար դրանք նստվածքներն են կամ ջրում չլուծվող գազերը:
      Քո առաջադրած խնդրում ռեակցիայի արգասիքները ջրում լուծվում են, հետևաբար վերջնական լուծույթի զանգվածը հավասար է իրար հետ խառնված բոլոր նյութերի զանգվածների գումարին: Հետևաբար լուծույթի զանգվածը 157,6 գ է, այլ ոչ թե 157 գ, ինչպես դու ես ստացել:
      Հարգանքներով
      Քամալյան Օ.Ա.

  15. Շնորհակալություն պ. Քամալյան, հիմա հասկացա:

  16. Քամալյան Օլեգ

    Հարգելի Վադիկ,
    ես շատ ուրախ եմ, որ իմ հետագա անելիքների մասին ավելին գիտս քան ես: Սակայն պետք է իմանաս և քո շրջապատում էլ հայտնես, որ ես ոչ մոտակա ոչ էլ հեռավոր ապագայում չեմ պատրաստվում խնդրագիրք կամ դասագիրք գրելու: Հատկապես դպրոցականների համար նախատեսված:
    Ինչ վերաբերում է Քաջիկի խնդրին, ապա դրանում դպրոցալան ծրագրից ոչինչ դուրս չէ:

  17. Արևիկ

    Պարոն Քամալյան Ձեր կատարած աշխատանքը շատ գովելի է:Որպես ուսուցչուհի խորհին շնորհակալությունս եմ հայտնում:Էջում ընթերցեցի և իմացա ,որ խնդրագիրք եք հրատարակելու:Դա երբ կլինի և ինչպիսին է լինելու? Զուտ դպրոցային ծրագրերին համապատասխան թե? ընդհանուր որպես դիմորդի համար նախատեսված:Իսկ այդ նոր լույս տեսած/2011թ/ լաբորատոր գրքին սպասում ենք անհամբեր:Ես հետաքրքրվեցի ,բայց վաճառքի չի հանված,ինչու?:

    • Կարծում եմ որպես բլոգի հեղինակ և ադմինիստրատոր սխալ չի լինի, որ այս հարցին ես պատասխանեմ: Քիչ վերևում գտնվող մեկնաբանությամբ կարծում եմ պ-ն Քամալյանը հստակ նշել է, որ ոչ մի խնդրագիրք էլ չի պատրաստվում հրատարակել: Իսկ ինչ վերաբերում է նոր լույս տեսած “Քիմիայի լաբորատոր աշխատանքներ” գրքին, ապա այն չի վաճառվում, որովհետև այն նախատեսված չէ վաճառքի համար: Այդ գիրքը բաժանվելու է Հանրապետության բոլոր դպրոցներին:

  18. Վադիկ Մարտինյան

    Սոնայի առաջարկած խնդրում (13-29) կարելի է կատարել ելնելով ռեակցիայից որ զանգվածը չի փոխվում:Եթե վերցնենք խառնուրդը 1 մոլ իսկ ռեակցիան ընթացել է x-ով,ըստ խնդրի տվյալի միջին մոլեկուլային զանգվածը կլինի 12:Հետևաբար կարելի է գտնել սկզնական խառնուրդի զանգվածը 1 մոլի դեպքում կլինի 9.6 սա բաժանած 1-3X (Ծավալի կրճատումը) կհավասարվի 12-ի

    • Քամալյան Օ.

      Հարգելի Վադիկ,
      գովելի է, որ դու առաջարկում Սոնայի առաջարկած 3-29 խնդրի լուծման քո, կամ քեզ սովորեցրած տարբերակը: Ես չեմ ուզում լուծման այդ տարբերակի մեջ բերված հիմնավորումների առիթով ծավալել քննարկումներ, քանի որ դա մեր պլանների մեջ չի մտնում:
      Սակայն իմ համար զարմանալի է, որ կալիումի նիտրիտի փոխարեն չես կարողանում տեղադրել կալիումի նիտրատ /դու գիտես ինչի մասին է խոսքը/ և ,օգտվելով խնդրի իմ տրամադրած լուծումից, ինքնուրոյն լուծել քու երկրորդ կամ ավելի ճիշտ` ուղղված խնդիրը:
      Հարգանքներով
      Քամալյան

      • Վադիկ Մարտինյան

        Չէ ես դա արդեն լուծել եմ ստացել ուղղակի իմ լուծման տարբերակը որոշակիորեն տարբերվում է ձերից,դրա համար եմ այդ խնդիրը գրել:Իսկ ինչ վերաբերվում է խնդիրների լուծման ես իմ առաջադրած բոլոր խնդիրների լուծումները գիտեմ(Բացառություն պրոպան,պրոպեն,պրոպին…) ուղղակի ես շատ եմ հետաքրքրված քիմիայով և ցանկանում եմ տեսնել խնդիրների այլընտրանքային լուծումներ,ու ասեմ ձեզ որ այս բլոգը ինձ դրանում շատ օգնում է :

        • Քամալյան Օ.

          Հասկանալի է, ինձ էիր փորձում:
          Սրանից հետո կարծումեմ կուղարկես այն խնդիրները, որոնք դու չես կարող լուծել: Կարծում եմ պրոպան, պրոպեն ….. -ից բացի էլի կլինեն այդպիսի խնդիրներ: Իսկ եթե այդպիսի խնդիրներ չգտնե
          Ի միջի այլոց նոր տարում ես աշակերտներին ինքս կառաջադրեմ խնդիրներ և լավագույն լուծումները կխրախուսնեն:

          • Վադիկ Մարտինյան

            Լավ շնորհակալություն,բայց իմ գրածս ուշադիր կարդացեք ես այնտեղ նշել եմ որ ցանկանում եմ տեսնել խնդիրների այլընտրանքային լուծումներ,այլ ոչ թե ձեզ փորձել:

  19. Давид

    Բարև ձեզ: Այսպիսի հայկական կենսաբանական բլոգ գոյություն ունի?

  20. Քաջիկ

    Պարոն Քամալյան .Ձեր տրված բացատրությունը իմ խնդրի վերաբերյալ հասկանալի է ,որի հարցն հետևյալն էր`/ունենալով միայն կավճի կտոր հնարավոր է տարբերել նոսր ծծմբական թթուն նոսր աղաթթվից:/Ձեր բացատրությունը լիովին պարզ է : Բայց ճիշտ նմանատիպ հարց է 12-72 համարի խնդրիը /Ա.Խաչ./;որտեղ ասվում է նոսր ծծմբական թթվի մեջ մարմարի կտոր գցելիս որևէ էական փոփոխություն չի դիտվում:Ես չգիտեմ ճիշտ եմ մտածում թե ոչ,բայց իմ կարծիքն հետևյալն է `նոսր ծծմբական թթուն կալցիումի կարբոնատի հետ ռեակցիան ընթանում է տաքացման պայմաններում:Ես ճիշտ եմ?

    • Քամալյան Օ.

      Սիրելի Քաջիկ
      ճիշտն ասած, ես ծանոթ չեմ քո նշած 12-72 խնդրին, հետևաբար ոչինչդրա մասին չեմ կարող ասել:Սակայն պետք է իմանալ, որ վերջին տարիներին լույս տեսած քիմիայի դասագրքերում և խնդրագրքերում դժբախտաբար շատ են հանդիպում չճշտված տվյալներ ու սխալ արտահայտություններ: Այնպես որ խորհուրդ եմ տալիս կարդալ նաև քիմիային վերաբերող այլ գրքեր: Եթե գիտես ռուսերեն, ապա կարող ես համացանցից իմանալ բոլոր նյութերի հատկությունները:

  21. Հարգելի պր. Քամալյան, կարող եք գրել էթանոլի օքսիդացման ռեակցիայի հավասարումը կալիումի պերմանգանատով ծծմբական թթվի միջավայրում, ավելի ճիշտ հավասարեցնել հետևյալ ռեակցիան`
    C2H5OH+KMnO4+H2SO4=CH3COOH+K2SO4+MnSO4+H2O
    (եթե իհարկե սա ճիշտ ռեակցիան է):

    • Քամալյան Օ.

      Սիրելի Լիլիթ.
      ռեակցիան ճիշտ է: Այն հավասարեցնելու համար նույնպես կարելի է օգտվել էլեկտրոնային հաշվեկշռի մեթոդից, սակայն օրգանական նյութերի մասնակցությամբ ռեակցիաների դեպքում կան որոշ նրբություններ, որոնց ես կանդրադառնամ մոտ ժամանակներս
      5C2H5OH+4KMnO4+6H2SO4=5CH3COOH+2K2SO4+4MnSO4+
      +11H2O

  22. Շնորհակալեւթյուն պ. Քամալյան (ի դեպ ես փորձել եմ էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով):

  23. Քաջիկ

    Շնորհակալություն պարոն Քամալյան

  24. Լևոն

    Շատ շնորհակալ եմ Ձեզանից պարոն Քամալայան:Շնորհավոր լինի Ձեր Ամանորը և Սուրբ ծննունդը:Ձեզ քաջ առողջություն:

    • Քամալյան Օ.

      Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին, ցանկանում եմ, որ նոր տարում իրականանան բոլորի երազանքները: Աշակերտներին ցանկանում եմ, որ Նոր տարում ավելի լավ սովորեն ու ակտիվորեն մասակցեն մեր էջի աշխատանքներին: Չէ որ Նոր տարում մեր էջը նոր անակնկալներ կմատուցի ձեզ:
      Իսկ ես միշտ պատրաստ եմ պատասխանելու ձեր բոլոր հարցերին:
      Ամենաջերմ բարեմաղթանքներով
      Քամալյան Օ.Ա.

  25. Շնորհակալություն պր. Քամալյան ջերմ խոսքերի համար:Իմ կողմից ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն նորանոր հաջողություններ Ձեր բնագավառում:
    Հարգանքներով` Լիլիթ:

    • Քամալյան Օ.

      Սիրելի աշակերտներ,
      խնդրում եմ ձեր ուղարկած խնդիրների տեքստերին կից նշել նաև դասարանը, դպրոցը և բնակավայրը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ես կողմնորոշվեմ, թե ինչ մանրամասնությամբ պետք է ներկայացնել տվյալ խնդրի լուծումը:
      Միաժամանակ հորդորում եմ, որ լինեք ավելի ակտիվ, գրեք, թե ինչքանով են հասկանալի կամ անհասկանալի իմ տրամադրած լուծումները: Մի խոսքով գրեք ձեր կարծիքներն այս էջի վերաբերյալ, քանի որ դրանք ինձ կոգնեն կատարելագործելու իմ աշխատանքը:
      Հարգանքներով
      Քամալյան Օ.Ա.

  26. Քաջիկ

    Ոտքերս խերով լինի 2012 թվականը:Թող լինի գիտելիքների տարի:Նորից շնորհակալությունս եմ հայտնում ԲԼՈԳ-ի բոլոր անդամներից ,հանձինս պարոն Քամալյանից Ձեր օգնության համար:

  27. Քաջիկ

    Ի դեպ պարոն Քամալյան. Ա .Խաչատրյան խնդրագրքի մեջ եղած 12-72 խնդիրը ես չէի գրել և միայն համարը նշելով դուք ինձ չէիք պատասխանել,ուստի ես հիմա կներկայացնեմ խնդիրը:
    Նոսր ծծմբական թթվի մեջ մարմարի կտոր գցելիս որևէ էական փոփոխություն չի դիտվում:Այնինչ աղաթթվի կամ ազոտական թթվի հետ մարմարը բուռն փոխազդում է ` անջատելով գազ:Ինչու:Գրել հնարավոր ռեակցիաների հավասարումները:
    Ես մտածում եմ ,որ երևի ծծմբական թթվում մարմարի հետ փոխազդեցությունը ընթանում է միայն տաքացմա ն պայմաններում: ? իսկ աղաթթվի և ազոտական թթվի հետ`
    CaCO3+2HCI=CaCI2 + H2O +CO2
    CaCO3 + 2HNO3 =Ca(NO3)2 + CO2 +H2O
    Ես ճիշտ եմ թե ոչ?

    • Քամալյան Օ.

      Սիրելի Քաջիկ,
      մարմարի կտորը ծծմբական թթվի հետ նույնպես փոխազդում է: Սակայն այդ դեպքում առաջացող կալցիումի սուլֆատը, որը ջրում վատ է լուծվում, նստում է մարմարի մակերևույթին և խանգարոմ թթվի և մարմարի փոխազդեցությանը: Տաքացման հետևանքով կալցիումի սուլֆատի լուծելիությունն աճում է, ինչի հետևանքով մարմարի և ծծմբականթթվի միջև ռեակցիան ավելի բուռն է ընթանում:
      Ինչ վերաբերում է քո ցանկությանը, որ ոտքերս խերով լինի 2012 թվականը, ապա իմացի, որ այդ արտահայտությունն անում են այն դեպքում, երբ առաջին անգամ մտնում են որևէ տուն կամ հիմնարկություն: Քանի որ նոր տարի մենք ոտքերով չենք մտնում, ապա նոր տարվա նկատմամբ այդ արտահայտությունը ճիշտ չէ:
      Ամեն դեպքում, ապրես, որ գնահատւմ ես մեր աշխատանքը:
      Հարգանքներով`
      Քամալյան Օ.

  28. Հռիփսիմե

    Շնորհակալություն պարոն Քամալյան , խնդիրների լուծման և մանրամասն բացատրությունների համար: Ցանկանում եմ Ձեզ առողջություն և Ձեր բլոգին անխափան աշխատանք:

    • Կարծում եմ պարոն Քամալյանը շնորհակալությանը և իրեն ուղղված մասին կպատասխանի, իսկ ես պատասխանեմ իմ մասով. Շնորհակալություն եմ հայտնում բլոգին անխափան աշխատանք մաղթելու համար:

      • MANE

        BAREV DZEZ.NAX UZUM EM ASEL VOR SHAT HINALI SAYT E EV SHAT HETAQRQIR NORUTYUNNEROV EV PORCEROV…..ES INQS EL AVARTEL EM MANKAVARJAKAN HAMALSARANI QMIAYI BAJIN@.HACHAX EM OGTVUM DZER NYUTERIC….

        • Շնորհակալ եմ Մանե ջան լավ խոսքերի համար: Ուրախ եմ շատ, որ բլոգը իր նպատակին ծառայում է և մտահաղացումը այս բլոգի իզուր չէր: Շնորհակալ եմ…

  29. Քամալյան Օլեգ

    Սիրելի Հռիփսիմե,
    Շնորհակալություն բարի խոսքերի համար: Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ քեզ և մնացած աշակերտների համար օգտակար լինել:
    Միաժամանակ նորից խնդրում եմ, որ աշակերտները խնդիրների տեքստերի տակ նշեն նաև մարզը, դպրոցը և դասարանը: Դա շատ կարևոր է մեր աշխատանքի բարելավման համար:
    Միշտ ձեր`
    Քամալյան Օ.Ա.

  30. Քաջիկ

    Շնորհակալություն պարոն Քամալյան :

  31. Քրիստինե

    Շնորհակալություն բացատրության համար:

  32. Շնորհակալություն պր. Քամալյան, բայց ես չհասկացա թե ինչպես Դուք ստացաք 33 թիվը:??

    • Քամալյան Օ.

      Սիրելի Լիլիթ,
      իմ համար պարզ չէ, թե ինչ 33 թվի մասին է խոսքը: խնդրոմ եմ պարզաբանես:
      հարգանքներով
      Քամալյան Օ.Ա.

  33. Մարինե

    Շնորհակալություն Ձեզ նման հրաշալի մտահաղացման համար: Հույս ունեմ այս միջոցով կմեծացնեք քիմիայով հետաքրքրվողների թիվը:

  34. Մարինե

    Պր. Քամալյան ես ունեմ Ձեր հեղինակային <>: Եվ այն ինձ շատ է օգնում: Ինչի համար Ձեզանից շնորհակալություն եմ հայտնում:

  35. Քաջիկ

    Ես անչափ ուրախ եմ բլոգ-ի վերագործարկման համար

    • Չնայած նրան, որ բավական բարդ էր վերաբացելը որոշ տեխնիկական խնդիրների պատճառով, բայց ես ամեն ինչ արեցի, որպեսզի բլոգը նորից աշխատի և որպեսզի այն նորից Ձեզ օգտակար լինի ;)

  36. Մարինե

    Այս կայքը շատ օգտակար է բոլոր նրանց համար ովքեր հետաքրքրված են քիմիայով:

    • Շնորհակալություն: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է այս կայքը, որպեսզի օգտակար լինի նրանց համար ովքեր հետաքրքրվում են քիմիայով և նաև նպատակ ունի հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ ով քիմիա կամ չի սիրում կամ ուղղակի չի հասցրել սիրել ;)

  37. Armen

    Barev Dzez… urax em vor verjapes nman sayt unenq, vortex karox enq qnnarkel qimiayin veraberox harcer…

    • Բարով ես եկել Արմեն ջան: Ուրախ ենք, որ կայքով հետաքրքրվողների քանակը օր-օրի ավելանում է: Նշեմ, որ կայքը չի սահմանափակվում միայն խնդիրների լուծմամբ: Կայքում Դուք կգտնեք բազմաթիվ հետաքրքիր էջեր և բաժիններ: Կայքի հետ մանրամասն ծանոթանալու համար կարդացե՛ք Բլոգի մասին էջը

  38. Armen

    es mi arajark unem. ete iharke knduneq… arajarkum em vochmiayn paron Qamalyanin uxarkel xndirner@ lucelu, ayl naev xmbi andamner@ hnaravorutyun unenan grelu xndirner ev miasin qnnarkelu….

    • Արմեն ջան կայքի վերջին փոփոխությունների ժամանակ հանվել է բլոգի անդամակցության հնարավորությունը: Եվ հեռացվել են նաև մեծ քանակությամբ անդամներ, քանի որ ըստ անդամակցության կանոնների նրանք գոնե մեկ հրապարակված նյութ պետք է ունենաին բլոգում, սակայն չունեին, բացի դրանից մի շարք այլ պայմանների խախտման համար:
      Նպատակահարմար գտանք, որպեսզի այլևս անդամակցություն չլինի:
      Այնպես որ խնդիրներ ուղղարկել անդամներին այլևս չի ստացվի:

      Այժմ բլոգի աջ կողմի սյունակում “բլոգում գրում են” վերնագրի տակ դուք կտեսնեք մի քանի հոգու, որոնք սակայն անդամներ չեն այլ գիտնականներ և դասախոսներ են, որոնք պարբերաբար բլոգում նյութեր են հրապարակում:

  39. Armen

    shnorhakal em… inchpes haskaca Duq ays blogov ev paron Qamalyan@ xndirneri lucumnerov shat e ognum ashakertnerin…. inchu hatkapes ashakertnerin, vorovhetev es gitem vor qimiayi shat xndirner bard en bavakanin ev shat usucichner chen karoxanum ays xndirnerin lucum tal..

    • Արմեն ջան բլոգի ամենաառաջնային նպատակներից մեկն է օգնել աշակերտներին, որպեսզի հասկանան քիմիան, սիրեն քիմիան ու վերջապես համոզվեն, որ քիմիան ոչ թե իրենց իմացած տաղտկալի ու սարսափելի գիտությունն է, այլ շատ հետաքրքիր ու գրավիչ գիտություն է

  40. Armen

    es mi harc unem. menq gitenq vor cankacac gaz karox en cacr jermastichanum hexukacnel. orinak azotn u ttvacin@.. isk dranq hnaravor e pndanan?

    • Արմեն ջան օրինակ թթվածինը մթնոլորտային ճնշման տակ և 54.36K-ից ցածր ջերմաստիճաններում (−218.79 °C, −361.82 °F) վերածվում է պինդ վիճակի:
      Պինդ թթվածինը ունի բաց երկնագույն երանգ…

  41. Armen

    anchap shnorhakal em

  42. Armen

    urax em vor karoxaca mi poqrik banov ognel..

  43. Աննա

    Բարև Ձեզ:Ես նոր եմ ծանոթացել ձեր կայքին:Ունեք բավականին հետաքրքիր նյութեր:Ես շատ եմ սիրում քիմիա առարկան :Եվ ինձ մոտ էլ են առաջանում բազմաթիվ հարցեր:
    Մի հարց. Ինչի է հավասար երկաթի կարբիդում `Fe3C տարրերի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը:
    Եվ ընդհանրապես կան միացություններ որոնց մեջ դժվարանում եմ որոշել և տարրերի ՕԱ -ները և տարրերի վալենտականությունը,ինչպես օրինակ`HCN, S2CI2, SCI2, (CuOH)2CO3, AsP….. :
    Նախապես շնորհակալություն ինձ համար ժամանակ տրամադրելու համար:

    • Աննա ջան այսպիսի հարցերի և խնդիրների համար նախատեսված է վերևի ֆորման, որը լրացնելով և ուղղարկելով՝ Ձեզ մանրամասն կբացատրի պրոֆեսոր Քամալյանը:
      Իհարկե հիմա ես էլ կարող էի Ձեր հարցին պատասխանել, սակայն դա մեկնաբանության համար բավական երկար և անհարմար կլիներ:

  44. Անի

    Բարև ձեզ,ձեր բլոգի մասին իմացա իմ ընկերներից,ուղակի զարմացած եմ ,որ Հայաստանում հնարավոր է այսպիսի անվճար օգնություն:Եվ ես էլ եմ փորձել օգտվել այս անվճար ծառայությունից: ՄԻ հարց.ինչու են քիմիայի օլիմպիադաներըի խնդիրներն ու հարցերն այդքան բարդ ընտրված,որը երբեք դպրոցական աշակերտն ի վիճակի չէ գրելու առանց կրկնուսույցի:Եվ պարզվում է ,որ մեր ղեկավարությունը չկարողացավ այդ հարցը լուծել;Մեզ նման աշակերտներ շատ կան ,որ ուզում են սովորել ,բայց լրացուցիչ պարամունքների համար վճարունակ չեն:Կներեք,որ հոգնեցրի ձեզ:Ամեն դեպքում շնորհակալություն եթե կցանկանաիք ինձ ևս օգնել:

  45. Մարինե

    shnorhakal em paron Qamalyan…

  46. Կարեն Հարությունյան

    Որքան ժամանակ է հետևում եմ Քիմիական բլոգի խնդիրների լուծման այս էջին: Բոլորը շնորհակալություն են հայտնում պ-ն Քամալյանին: Իհարկե նա մեծ գործ է անում, բայց հարգելի աշակերտնե՛ր, Դուք մոռանում եք պ-ն Արամ Հակոբյանին, որը ստեղծել է այս բլոգը և այս էջը և Ձեզ հնարավորություն ընձեռել պ-ն Քամալյանին խնդիրներ ուղղարկել և ստանալ դրանց լուծումները: Գոնե Ձեզանից մեկն ու մեկը շնորհակալություն հայտներ այս մարդուն: Կարծում եմ գեղեցիկ չի ստացվում:

    Չնայած ես վաղուց աշակերտ չեմ, բայց ես իմ կողմից, որպես քիմիայի ուսուցիչ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պ-ն Հակոբյանին այսպիսի մեծ գործի համար: Եվ ներեք աշակերտներին հարգարժան պ-ն Հակոբյան՝ նրանք երևի չեն հասկանում, որ առանց Ձեզ պ-ն Քամալյանը իրենց համար խնդիր չէր կարող լուծել:
    Եվ խնդրում եմ թող չնեղանա պ-ն Քամալյանը, սակայն կարծում եմ, որ պ-ն Հակոբյանի գործը ավելի նշանակալից է: Վերջ ի վերջո նա է այս ամենի հիմնադիրը:

    • պարոն Հարությունյան իհարկե անչափ շնորհակալ եմ Ձեզ լավ խոսքերի համար, շնորհակալ եմ, որ գնահատում եք արածս գործը, իրոք պարտավորեցնող է: Սակայն կարծում եմ, որ պարոն Քամալյանի արած գործը շատ մեծ է և չի կարելի այն նսեմացնել:
      Իսկ ինչ վերաբերում է շնորհակալություններին, ես այդ խոսքերին չեմ էլ սպասում, ինչ որ արել եմ արել եմ անշահախնդիր և առանց որևէ սպասումների:

      • Կարեն Հարությունյան

        պ-ն Հակոբյան ջան, քավ լիցի, ես ոչ մի կերպ չեմ նսեմացնում պ-ն Քամալյանի գործը, ընդհակառակը՝ շատ շնորհակալ եմ նրանից: Իհարկե նա նույնպես մեծ գործ է անում:
        Բայց երբ տեսնում եմ, որ չի գնահատվում այս ամենը ստեղծողի ջանքերը՝ գտնում եմ, որ դա այդքան էլ արդարացի չէ: Եվ արդարացի չէ, երբ լսում եմ, որ այս բլոգը աշակերտները երբեմն անվանում են Քամալյանի բլոգ:
        Ինչևէ ևս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ նմանատիպ հիանալի նախաձեռնության համար:
        Խորին հարգանքներով…

  47. Մարինե

    Hargeli Karen ete ushadir kardacac lineir khaskanair, vor menq shnorhakalutyun haytnel enq paron Hakobyanic nman naxadzernutyan hamar. isk ays shnorhakalutyun@ veraberum er, vor im chlucvac xndir@ paron Qamalyan@ lucel er…

    • Կարեն Հարությունյան

      Հարգելի Մարինե նախ մենք մտերիմներ չենք և կարծում եմ տարիքային տարբերությունն էլ այն չէ, որ իմ հետ “Դու”-ով խոսաք: Սա որպես էթիկայի մի փոքրիկ դաս Ձեզ: Իսկ կոնկրետ շնորհակալություն ուղղված պ-ն Հակոբյանին, նշում եմ կոնկրետ ուղղված նրան, ես այդպես էլ չտեսա:

  48. Մարինե

    nax tariqayin tarberutyan masin xoseluc chgiteq um het eq xosum, vor imanaq tariqayin inchpisi tarberutyun unenq, ev chem karcum vor henc <> indz etikayi das piti taq… u karcum vor et arden dzez chi veraberum. u henc es ej@ veraberum e xndirnerin…

  49. Armen

    Չեմ կարծում ճիշտ բան է այստեղ վիճել: Եվ ոչ ոք չի թերագնահատում և պարոն Հակոբյանի և պարոն Քամալյանի արած մեծ աշխատանքը: Եվ ես կարծում եմ սա դեռ սկիզբն է, և այս միջոցով ևս կմեծանա քիմիայով հետաքրքրվողների քանակը: Եվ ավելի նպատակահարմար է իրար աջակցել առաջ գնալու համար, ոչ թե ամեն չնչին բան կռվի վերածել: Շնորհակալություն և Ձեզ պարոն Հակոբյան, և Ձեզ պարոն Քամալյան:

  50. Ani

    Barev Dzez. khndrum em indz kogneq? cheq asi inchpes erkati eravalent sulfatic stanam erkat? naxapes shnorhakalutyun

  51. Աննա

    Հարգելի պարոն Քամալյան.ես անպայման ձեռք կբերեմ ձեր հեղինակային գիրքը:Բայց ինձ շատ է հետաքրքրում կոնկրետ Fe3C նյութում տարրերի և ՕԱ-ն և վալենտականությունը:Եթե հնարավոր է հակիրճ պատասխանեիք վատ չէր լինի:

    • Քամալյան Օ.

      Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ,
      որպես բլոգի ամենաավագ մասնակից, նախ հորդորում եմ ձեզ զերծ մնալ միմյանց վիրավորելուց , քանի որ դա մեզ պատիվ չի բերում: Երկրորդ, պետք չէ տարանջատել բլոգի ստեղծողներին, նրա անխափան աշխատանքն ապահովողներին ու նութերի հեղինակներին: Դրանք բոլորը մի ընդհանուր աշխատանք են կատարում, որը, դատելով արձագանքներից, բավական օգտակար է: Մենք շատ ուրախ կինեինք, եթե շնորհակալությունների ու միմյանց վիրավորելու փոխարեն դուք հանդես գայիք կոնկրետ առաջարկություններով, որոնք ուղղված կլինեն մեր աշխատանքների բարելավմանը:
      Մենք նախատեսում ենք փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում կազմակերպել անվճար պարապմունքներ աշակերտների համար, որտեղ նրանք կարող են ստանալ իրեց հետաքրքրող այնպիսի հարցերի պատասխանները, որոնք նպատակահարմար չէ ներկայացնել մեր էջում:
      Այդպիսի հարց է, օրինակ Աննայի հարցը:
      Սիրելի Աննա, ինչպես խոստացել էի, ես առանձին հոդված կներկայացնեմ օքսիդացման աստիճանի և վալենտականության վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով քո համառ խնդրանքը, կարող եմ ասել, որ Fe3C նյութում տարրերի ՕԱ և վալենտականություն հասկացությունները դրանց դասական իմաստով բացակայում են, քանի որ դրանք վերաբերում են կովալենտ կամ իոնական կապերով միացություններին: Իսկ Fe3C-ը մետաղանման միացություն է, որում երկաթի բյուրեղավանդակի դատարկություններում տեղադրված են C-ի ատոմները:
      Այնպես այդ նյութի մասնակցությամբ ՕՎ ռեակցիաների հավասարումներ կազմելիս կարող ես տարրերի ՕԱ-երն ընդունել Օ:
      Իսկ իմ գիրքը կարող ես ձեռք բերել միայն քո ընկերներից, քանի որ այն վաճառքում չկա:
      Հարգանքներով Քամալյան

  52. Քրիստինե

    Խնդրի ձեր բացատրությունը,պարոն Քամալյան հասկանալի է ,բայց ես 2 խնդրի լուծումը երբեք այդ ուղղությամբ չէի մտածում,շնորհակալություն:

  53. Ani

    paron Qamalyan goveli e Dzer mtadrutyun@, sakayn shrjanneric ashakertner@ hnaravorutyun chen unena amen angam galu hamalsaran, ev ete djvar che mi xndranq… uxxaki mi ejum texadrvi tesakan harceri parzabanumner..

    • Քամալյան Օ.

      Սիրելի Անի,
      ես հասկանում եմ, որ մարզերի աշակերտների համար դժվար է ամիսը մեկ անգամ գալ Երևան: Այդ պատճառով համալսարանում աշակերտների տված առավել կարևոր հարցերը և դրանց պատասխանները կներկայացվեն մեր կայքում:
      Բացի դրանից ես պարբերաբար կպատասխանեմ աշակերտների
      նաև տռսական հարցերին: Միայն դուք ակտիվ եղեք:
      Հարգանքներով`
      Քամալյան

      • Ani

        anchap shnorhakal em paron Qamalyan… iroq Dzer ashxatanq@ govesti arjani e… im ev bolor ashakertneri koxmic shnorhakalutyun nman mec gorc katarelu hamar…

  54. Աննա

    Պարոն Քամալյան շնորհակալություն Fe3C նյութի մասին բացատրությունը :Այն ձեզ համար կարող է քիչ է ,բայց ինձ համար այն լիարժեք բավարարում է :
    մի հարց. Ինչպես է աճում իոնի շառավիղը հետևյալ շարքում
    CI- S2- P3-:Ընդհանրապես գլուխ չեմ հանում:

  55. Ուշադրություն

    Հարգելի աշակարտներ կայքի ծանրաբեռնվածության պատճառով Դուք այլևս չեք կարող մեկնաբանություն թողնել այս էջում: Փոխարենը Դուք առաջվա պես կարող եք ուղղարկել Ձեր խնդիրները և ամեն երկուշաբթի ստանալ Ձեր խնդիրների լուծումները:
    Հարգանքներով՝ Կայքի հեղինակ և ադմինիստրատոր Ա.Հակոբյան