Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Քիմիան թվերի լեզվով կամ իսկ Դուք գիտե՞ք, որ…

Քիմիան թվերի լեզվով կամ իսկ Դուք գիտե՞ք, որ…

Ժամանակակից մարդատար ինքնաթիռները 9 ժամ թռիչքի ժամանակ ծախսում են 50-75 տոննա թթվածին: Նույն ժամանակում մոտավորապես այդքան թթվածին է ֆոտոսինթեզի հետևանքով արտադրում  25000-50000 հա (հեկտար) անտառը:

Ծովային ջրի ամեն մի լիտրում կա մոտավորապես 25գ աղ:

Եթե 100 միլիոն ջրածնի ատոմ տեղադրենհք կողք կողքի, ապա այդ շղթան կկազմի ընդամենը 1 սմ:

Համաշխարհային օվկիանոսի 1 տոննա ջուրը պարունակում է մոտավորապես 7մգ (միլիգրամ) ոսկի: Իսկ այդ մետաղի ընդհանուր ծավալը համաշխարհային օվկիանոսի ջրերում կազմում է 10 միլիարդ տոննա:

Մարդու օրգանիզմում մոտավորապես 65 % ջուր է: Այն լուծում է սննդարար նյութերը և արյան հետ դրանք տեղափողում ամբողջ օրգանիզմով: Այն նաև մեծ դեր ունի օրգանիզմի ջերմաստիճանի կարգավորման մեջ: 24 ժամվա ընթացքում մարդը օգտագործում է մոտավորապես 2-3 լ ջուր:

718 աստիճան ցելսիուս: Հենց այսքան է դժողքի ջերմաստիճանը, որը հաշվարկվել է գիտնականների կողմից: Հաշվարկները հիմնվել են այդ թեմային վերաբերող Աստվածաշնչյան տողերի վրա:

Եթե դուք կարծում եք, որ երկաթը դա կարծր և ապահով ինչ որ բան է, ապա դուք և՛ ճիշտ եք, և՛  սխալվում եք: 5000 աստիճան ցելսիուսում երկաթը վեր է ածվում գազային վիճակի:

(շարունակելի)

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

2 մեկնաբ.

  1. shat hetaqrqir er anhamber kspasem sharunakutyan@

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.