Շաբաթ , Նոյեմբեր 18 2017
Գլխավոր / ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ (էջ 3)

ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ

Քիմիական փորձեր, գեղեցիկ քիմիական ռեակցիաներ և այլն

Պարաֆինի ինքնաբոցավառումը (տեսանյութ)

<a href="http://chemistry.am/wp-content/uploads/2011/10/Parafina go to website.jpg”>Պարաֆինը դա խեժանման, սահմանային ածխաջրածիների խառնուրդ է մեծ մոլեկուլային զանգվածով: Բաղադրությունը С18Н38-ից մինչև С35Н72: Եռացող պարաֆինը ինքնաբոցավառվում է օդում: Տեսանյութում պարաֆինը հալեցնում են կրակի վրա և հասցնում եռման ջերմաստիճանին: Եռացող պարաֆինը բոցավառվում է օդի թթվածնի հետ շփվելիս: Պարաֆինի այրման ժամանակ առաջանում է ածխաթթու գազ և ջրային գոլորշիներ: ...

Կարդալ ավելին»

Ոսկի սովարական պղնձի՞ց (տեսանյութ)

Տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես կարելի է հասարակ պղնձե մետաղադրամը դարձնել շատ նման ոսկու: Փորձը կարելի է հեշտությամբ իրականացնել տնային պայմաններում, փորձի համար անհրաժեշտ է Zn, պղնձե մետաղադրամ և որպես միջավայր ZnSO4-ի լուծույթ: Փորձի ընթացքը մանրամասն նկարագրված է տեսանյութում:

Կարդալ ավելին»

Այս ի՞նչ վատ գդալ է (+տեսանյութ)

Սկզբից նայում ենք տեսանյութը. Զարմացա՞ծ եք: Զարմանալու ոչինչ չկա: Բանը նրանում է, որ գդալը պատրաստված է Գալիումից (Ga): Գալիումը սենյակային ջերմաստիճանում պինդ է, բայց հեղուկանում է քիչ բարձր  ~30°C (~86°F): Այդ իսկ պատճառով, երբ այն մտցնում են գոլ ջրի մեջ գդալը հալվում է, այսինքն Գալիումը հեղուկանում է: Այ թե ինչքան հետաքրքիր ...

Կարդալ ավելին»

Փարավոնի օձ կամ զարմանահրաշ քիմիական ռեակցիա (+տեսանյութ)

Ձեզ եմ ներկայացնում մի զարմանահրաշ քիմիական ռեակցիայի տեսանյութ: Այս ռեակցիան անվանել են “Փարավոնի օձ“, որովհետև արդյունքում ստացվածը  շատ նման է լինում օձի: Տեսանյութում օգտագործված սպիտակ փոշին դա սնդիկի թիոցիանատն է կամ այլ կերպ անվանում են սնդիկի ռոդանիտ՝ Нg(SCN)2:

Կարդալ ավելին»

Քիմիական ականանետ (+տեսանյութ)

Փորձանոթի մեջ լցնում են 3-4գ կալիումի պերմանգանատ և վրան ավելացնում 5-7մլ կոնցենտրիկ ծծմբական թթու: Հեղուկը կգունավորվի մուգ կանաչ գույն և ռեակցիայի հետևանքով կառաջանա մանգանի (VII) օքսիդ. 2KMnO4 + H2SO4 = 2HMnO4 + Na2SO4 2HMnO4 = H2O + Mn2O7 Փորձանոթի մեջ մեկական գցում են ոչ մեծ թղթե գնդիկներ: Երբ թուղթը դիպչում է հեղուկին տեղի է ...

Կարդալ ավելին»

Լիթիումի մի քանի բուռն փոխազդեցություններ (վիդեո)

Li (Լիթիում)-ը և ընդհանրապես բոլոր ալկալիական մետաղները (Li, Na, K, Cs, F) շատ ուժեղ վերականգնիչներ են: Օքսիդացումից պաշտպանում են պահելով նավթի մեջ: Նրանք շատ բուռն, հաճախ նաև պայթունով փոխազդում են ջրի և թթուների հետ: Տեսանյութում կատարվում են հետևյալ ռեակցիաները. փոխազդեցություն 1) ջրի հետ, 2) էթիլ սպիրտի հետ, 3) քացախաթթվի հետ.

Կարդալ ավելին»