Երեքշաբթի , Սեպտեմբեր 19 2017
Գլխավոր / ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ (էջ 2)

ՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ

Քիմիական փորձեր, գեղեցիկ քիմիական ռեակցիաներ և այլն

Եկեք զարմանանք

Փորձարարական քիմիայում կարևոր տեղ է հատկացվում ցուցադրական փորձերին: Քիմիական նյութերի և երևույթների դիտողական ընկալումը հնարավորություն է տալիս աշակերտներին յուրացնելու քիմիայի հիմնական տեսական հասկացությունները՝ զարգացնելով տրամաբանական մտածողությունը, բացահայտում է քիմիայի գործնական կիրառությունը, օգնում ամրապնդելու գիտելիքները: Ստորև ներկայացված փորձերի կատարումը դպրոցի քիմիայի լաբորատորիայում մատչելի է, գեղեցիկ և անվտանգ: Նկարագրված է փորձերի ընթացքը ...

Կարդալ ավելին»

Ալյումինի փոխազդեցությունը յոդի հետ

Նախ դիտենք տեսանյութը. Գեղեցիկ ու դիտարժան էր, այնպես չէ՞: Իսկ հիմա փորձեմ բացատրել թե ինչ է տեղի ունենում: Ընթանում է հետևյալ ռեակցիան. Ռեակցիան տեղի է ունենում ջրի ներկայությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի անջատմամբ (+Q):

Կարդալ ավելին»

Անչափ հետաքրքիր և զվարճալի քիմիական հնարք

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի հետաքրքիր քիմիական հնարք: Նախ դիտենք տեսանյութը. Ծծմբի հեքսաֆտորիդը (SF6) անգույն, անհոտ, ոչ թունավոր և չայրվող գազ է: Նրա խտությունը 5 անգամ մեծ է օդի խտությունից: Եվ հենց այս է պատճառը, որ այն հնարավոր է լցնել տարայի մեջ և տարայի բերանը բացել: Եվ թեթև առարկաները կարող ...

Կարդալ ավելին»

«Ոսկե անձրև» – հետաքրքիր քիմիական փորձ (+տեսանյութ)

Ձեզ եմ ուզում ներկայացնել հետաքրքիր քիմիական փորձ, որի հետևանքով առաջանում են կապարի յոդիդի բյուրեղներ: Ռեակցիան ստացել է «Ոսկե անձրև», «Ոսկե մրրիկ» և «Ոսկե աշուն» անվանումները: Գոյություն ունեն բազմաթիվ նյութեր, որոնց լուծելիությունը խիստ կախված է ջերմաստիճանից: Հենց այս երևույթի վրա է հիմնված այս փորձը: Փորձի կատարման համար անհրաժեշտ է կշռել կապարի (II) ացետատի ...

Կարդալ ավելին»

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՆ «ԲՆԱԳԵՏ»-Ի ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ 2

Ռ.Խ.Ադամյան, Տ.Վ.Ղոչիկյան Երևանի պետական համալսարան Քիմիայի բուռն զարգացման արդյունքում այն ներթափանցել է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այսօր հնարավոր չէ պատկերացնել մեր գործունեության անգամ մի փոքրիկ բնագավառ, որը անմասն է մնացել քիմիայի ազդեցությունից։ Ամբողջ աշխարհում գործում են քիմիական հզոր գործարաններ` բազմատեսակ արտադրանքներով և, բնականաբար, դրանց ուղեկցող արտադրական թափոններով։ Վերջիններիս վերահսկումը ...

Կարդալ ավելին»

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՆ «ԲՆԱԳԵՏ»-Ի ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

Ռ.Խ.Ադամյան, Տ.Վ.Ղոչիկյան Երևանի պետական համալսարան Բնագիտական առարկաների դասավանդման գործընթացը կտրուկ տարբերվում է հումանիտար առարկաներից նրանով, որ բացի տեսական նյութի յուրացումից, պահանջվում է նաև փորձարարական հմտություններ։ Այդ առումով քիմիա առարկայի ուսուցման կարևորագույն բաղադրամասերից են լաբորատոր աշխատանքները, որոնք հնարավորություն են տալիս գործնականորեն ամրապնդել տեսական նյութը։ Պատահական չի ասված չինական ասացվածքում` «Ասա ինձ ...

Կարդալ ավելին»

Պերմանգանատի գույների հաջորդական փոփոխություն (տեսանյութ)

Այս հետաքրքիր քիմիական ռեակցիայում պերմանգանատի իոնները (մանուշակագույն) օքսիդացնում են հիմքում գտնվող շաքարի մոլեկուլները: Ռեակցիայի ընթացքում պերմանգանատ իոնները վերականգնվում են մինչև մանգան՝ MnO4-2 (կապույտ), MnO4-3 (կանաչ) և Mn+4 (նարնջագույն): Գունային փոփոխությունը արագ է ընթանում կալիումի պերմանգանատի (KMnO4) կոնցենտրիկ լուծույթ վերցնելու դեպքում:

Կարդալ ավելին»