Այսօր, հուլիսի 30-ին Հայկական քիմիական բլոգը դարձավ 1 տարեկան: Ուղիղ 1 տարի առաջ, հենց այս օրը քիմիական բլոգում հայտնվեց առաջին գրառումը:
Այս մեկ տարվա ընթացքում բլոգը ունեցավ բազում բացթողումներ, բայց նաև, ինչը շատ կարևոր է և ուրախալի՝ ավելի շատ ձեռքբերումներ:
Բլոգի ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղավ այն, որ հավանության արժանացավ բազմաթիվ անվանի քիմիկոսների կողմից, ողջունվեց ԵՊՀ քիմիական ֆակուլտետի կողմից: Բլոգում սկսեցին նյութեր տեղադրել անվանի գիտնականներ:
Բլոգի մեծ ձեռքբերումներից էր նաև այն, որ բլոգի շնորհանդեսը կայացավ բավական հանդիսավոր, էկոնոմիկայի նախարարության, ձեռներեցության և նորարարության կենտրոնում: Հետո նրա մասին գրեց ԵՊՀ-ի պաշտոնական թերթը, իսկ հետո նրա մասին խոսեց Արմնյուզ հեռուստատեսության ինտերակտիվ հաղորդաշարը:
Եվ ամենակարևորը այն էր, որ բլոգը կարողացավ 1 տարվա ընթացքում որոշ չափով արդարացնել իր համար մեկ նպատակը՝ այն է քիմիայի հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանել դպրոցականների մոտ: Բլոգով սկսեցին հետաքրքրվել և այցելել բազմաթիվ դպրոցականներ:
Վերջերս բլոգի տարեդարձի կապակցությամբ բլոգին մեծ աջակցություն ցուցաբերեց ԵՊՀ-ի ղեկավարությունը ի դեմս պրոռեկտոր Ռ.Մարկոսյանի՝ իրենց վրա վերցնելով դոմենային անվան հետ կապված ծախսերը և բլոգի համար տեղ հատկացնելով ԵՊՀ-ի սերվեռներից մեկի վրա (այնպես որ շուտով բլոգը կանցնի նոր սերվեռի): Որի համար իմ անկեղծ երախտիքն եմ հայտնում իմ հարազատ ԵՊՀ-ին և նրա ղեկավարությանը:
Բազմաթիվ նպատակներ և մտահաղացումներ դեռևս մնացել են թղթի վրա, բլոգը դեռ շատ օգտակար գործեր ունի անելու, սակայն այդ ամենի համար հարկավոր է հովանավորչություն: Եվ հույս ունենք որ օրերից մեկ օր կգտնվի հովանավոր և բլոգը կկարողանա լիարժեք իրականացնել իր առջև դրված ոչ դյուրին, սակայն շատ կարևոր գործը:
Եվ վերջում ուզում ենք նաև մեր խորին շնորհակալությունը հայտնել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիրումյանին, որ հավատաց բլոգի նպատակներին և նրա աջակցությամբ ստեղծվեց Հայկական քիմիական բլոգը: Շնորհակալություն Hay Host-ն այս 1 տարի անվճար հոսթինգ տարածություն տրամադրելու համար և իհարկե շնորհակաություն Արթուր Պոտոսյանին անհատույց տեղնիկական օգնություն ցուցաբերելու համար:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԼՈԳ


Շնորհավոր 1-ամյակդ Հայկական Քիմիական Բլոգ: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր աշխատել և աշխատում են այս բլոգի համար: Շատ ուրախ եմ, որ Հայկական քիմիական բլոգը լինելով ընդամենը 1 տարեկան, արդեն շատ ձեռքբերումներ ունի, իսկ բացթողումները լրացնելու համար դեռ շաաաաաաաաատ ժամանակ կունենա: Շատ հաջողություններ եմ ցանկանում բլոգին, իսկ նրա աշխատակիցներին` առողջություն,նոր մտահաղացումներ…
Անչափ շնորհակալություն բարեմաղթանքների համար