Հինգշաբթի , Սեպտեմբեր 21 2017
Գլխավոր / Արամ Հակոբյան (էջ 10)

Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Ուշադրությու՛ն

Օրեցօր ավելանում են այն աշակերտների թիվը որոնք գրանցվում են և ուզում են անդամակցել քիմիական բլոգին: Դա շատ ուրախալի է, և հույս է ներշնչում, որ աշակերտները դեռ հետաքրքրվում են քիմիայով: Բայց հարգելի աշակերտներ ցավոք դուք չեք կարող գրանցվել բլոգում և դառնալ անդամակից, քանի որ գրանցումը և անդամակցությունը նախատեսված է միմիայն մասնագետների՝ ...

Կարդալ ավելին»

Կայացավ Հայկական քիմիական բլոգի շնորհանդեսը

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված քիմիայի միջազգային տարվա կապակցությամբ կազմակերպած «Քիմիան` կյանքի որակի, առողջ սննդի, մաքուր շրջակա միջավայրի և հուսալի բժշկության համար» թեմայով միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Հայկական քիմիական բլոգի շնորհանդեսը: Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, ովքեր իմանալով բլոգի շնորհանդեսի մասին՝ ...

Կարդալ ավելին»

Լույս է տեսել «քիմիայի լաբորատոր աշխատանքներ» ձեռնարկը

Առաջին անգամ մայրենի լեզվով լույս է տեսել Ռ.Ադամյանի, Տ.Ղոչիկյանի և Գ.Սիմոնյանի հեղինակած քիմիայի փորձարարական աշխատանքների ձեռնարկը: Այստեղ ընդգրկված են անօրգանական և օրգանական քիմիային վերաբերող բազմաթիվ հետաքրքրաշարժ փորձեր, նկարագրված են դրանց իրականացման պայմանները, տրված են անհրաժեշտ նյութերի քիմիական բանաձևերը և անվանումները, համապատասխան ռեակցիաների հավասարումները, բացատրված են տեղի ունեցող երևույթները: Շատ փորձերի ...

Կարդալ ավելին»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայկական Քիմիական Բլոգի շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը (ՆՁԱԿ) 2011թ. սեպտեմբերի 23-ին ժամը 11:30-ին (սեմինարների դահլիճ, 2-րդ հարկ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված քիմիայի միջազգային տարվա կապակցությամբ կազմակերպում է միջոցառում «Քիմիան` կյանքի որակի, առողջ սննդի, մաքուր շրջակա միջավայրի և հուսալի բժշկության համար» թեմայով, որին կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, արտադրության ոլորտի, բիզնեսի ներկայացուցիչներ ...

Կարդալ ավելին»

Բլոգի նորությունը

<a title="Հեղինակավոր քիմիական ամսագրեր" href="http://chemistry check this site out.am/journals/” target=”_blank”>Հեղինակավոր Քիմ. Ամսագրեր էջում ավելացվել են տեղեկություններ ևս չորս ամսագրի մասին: Դրանք են. Journal of Solution Chemistry,  Amino Acids,   Inorganic Materials և  Ionics ամսագրերը:

Կարդալ ավելին»

ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում պրոֆեսոր Փիրումյանին

<a title="ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին" href="http://president click to read.am/events/decrees/arm/?pn=10&id=595″ target=”_blank”>ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության, կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել` Երևանի պետական համալսարանի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների ...

Կարդալ ավելին»

Բլոգի նորությունը

«Հեղինակավոր քիմիական ամսագրեր» էջում ավելացվել է տեղեկություն ևս մեկ հեղինակավոր ամսագրի մասին: Այս անգամ ավելացվել է Ultramicroscopy ամսագիրը: Հիշեցնեմ որ այս էջում բերվում են տեղեկություններ հեղինակավոր (բարձր ազդեցության գործակցով) քիմիական ամսագրերի մասին և հղում դեպի ամսագրի պաշտոնական էջ:

Կարդալ ավելին»