Հայաստանում վերանում են բնական գիտությունները

Տարեց տարի ավելի ու ավելի է սրվում այս վտանգը՝ Հայաստանում վերանում են բնական գիտությունները: Լինելով քիմիկոս ես կխոսեմ քիմիայի պրոբլեմների մասին, սակայն համոզված եմ, որ նույն վտանգի տակ են նաև մնացած բնական գիտությունները:

Հայաստանում բնագիտական առարկաների հանդեպ սիրո և հետաքրքրությունների նվազման պատճառը դա առաջարկի բացակայությունն է: Ինչպես հայտնի է՝ չկա առաջարկ, չկա նաև պահանջարկ:

Երբեմնի ԽՍՀՄ-ի քիմիական հսկան՝ Հայաստանը այսօր կորցնում է իր քիմիական պոտենցիալը: Չկան համապատասխան ոլորտներ, որտեղ մասնագետները՝ քիմիկոսները կարողանան գտնել աշխատանք: Չի գործում քիմիական հսկա Նաիրիրտը, չեն գործում նաև քիմիական այլ ձեռնարկություններ:  Եվ հենց այս պատճառով տարեց տարի ԵՊՀ քիմիական ֆակուլտետ ընդունվողների թիվը նվազում է:

Սակայն այս ամենի ետևում կանգնած են նաև ուրիշ պատճառներ: Դպրոցներում քիմիա առարկային պատշաճ ուշադրություն չի դարձվում: Քիմիայի ուսուցիչները դասավանդում են դասագրքային քիմիա, իսկ այսօրվա քիմիայի դասագրքերը մեղմ ասած քիմիայից բավական հեռու են: Ուսուցիչները չեն փորձում մի փոքր հեռանալ դասագրքային նյութից, չեն փորձում հետաքրքրացնել այս առարկան գեղեցիկ և հետաքրքիր քիմիական փորձերով: Իհարկե արդարության դեմ մեղանչել և չասել, որ դպրոցների մեծ մասում քիմիական լաբորատորիաները կամ իսպառ բացակայում են, կամ գտնվում են ոչ բարվոք և թերի համալրված վիճակում, ես չեմ կարող: Որոշ դպրոցներում քիմիա առարկան դասավանդում են կամ կենսաբանության, կամ ֆիզիկայի ուսուցիչները: Եվ այս ամենի հետևանքով աշակերտների մոտ բացի նրանից, որ վերանում է հետաքրքրությունը քիմիայի հանդեպ, նաև առաջանում է խիստ հակակրանք:

Նաև բնագիտության հանդեպ հետաքրքրասիրության նվազման պատճառ է հայ ազգի «նորաձևության» հանդեպ թուլությունը: Այսօրվա դրությամբ խիստ նորաձև են տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, ժուռնալիստիկա մասնագիտությունները: Եվ իհարկե առաջրկ և պահանջարկի տեսանկյունից այս մասնագիտությունները խիստ արդիական են (իհարկե կասկածս մեծ է, որ ամբողջ հայ ազգը դառնալով տնտեսագետ կամ դիվանագետ, կամ լրագրող կկարողանա աշխատանք գտնել: Այդքան աշխատատեղ վստահ եմ, որ չի գտնվի):

Եվ այս ամենը բերում է նրան, որ քիմիան և այլ բնական գիտությունները վերանում են Հայաստանից և հետևաբար վերանում են նաև համապատասխան մասնագետները: Իսկ արդյունքը կարծում եմ բոլորիդ է պարզ՝ յուրաքանչյուր տեսակի արտադրության անհնարինություն մասնագետների բացակայության պատճառով: Կամ ստիպված ենք լինելու համապատասխան մասնագետներ հրավիրել արտերկրից և վճարել կրկնակի կամ եռակի:

Սարսափով եմ մտածում նաև, որ շուտով հնարավոր է Երևանի պետական համալսարանը՝ Հայաստանի մայր բուհը, դառնա հումանիտար համալսարան: Ճիշտ է ընդունելության տեսանկյունից այն երևի թե կշահի, սակայն միջազգային համբավի տեսանկյունից այն կկատարի հերթական հետընթացն ու անկումը:

Ելք այս ամենից չեմ տեսնում: Եվ այս ամենի վերջը ի՞նչ կլինի, նույնպես չգիտեմ: Սակայն գտնում եմ, որ այս հարցը շատ հրատապ է և մեր իշխանությունները պետք է այս հարցին հրատապ լուծում գտնեն:

Լինելով էնտուզիաստ և լավատես, ես դեռ հույսս չեմ կորցնում: Հենց այդ հույսի առկայությունն է ինձ ստիպել ստեղծել այս բլոգը: Ստեղծել եմ այն հույսով, որ հնարավոր է իմ փոքրիկ ու համեստ այս լուման օգուտ բերի Հայաստանում քիմիայի վերակենդանացմանը: Հույս ունեմ, որ հնարավոր է քիմիան նորից ծաղկում ապրի մեր երկրում, չնայած դա այսօր հնչում է որպես ֆանտաստիկ ժանրից:

Իսկ թե մտահոգություններս տեղին են, թե ոչ, որոշեք ինքներդ:

 

Կարդացեք նաև.

Հեղինակ` Արամ Հակոբյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,

8 comments


  1. Սուսաննա Գևորգյան

    Համամիտ եմ Ձեզ հետ: Իսկապես, դպրոցների մեծ մասում դասագրքային քիմիան է և հասարակության մեջ էլ այն կարծիքը, թե քիմիան դժվար է, վատը…
    Ես չեմ ասում, թե քիմիան շատ հեշտ է, բայց հաստատ վատը չէ: Այն ամենահետաքրքիր գիտություններից մեկն է: Ուղղակի պետք է լավ մատուցվի, որ սիրվի ու զարգանա:
    Ես ԵՊՀ դիմորդներից մեկն եմ: Չնայած, բոլոր առարկաները սիրում եմ, բայց քիմիան բոլորից շատ եմ սիրում: Դա իմ ուսուցչուհու շնորհիվ է: Ապագա մասնագիտությունս էլ քիմիայի հետ կապ կունենա: Ես վստահ եմ, որ քիմիան մեր երկրում ծաղկում է ապրելու: Այդ պատճառով էլ կփորձեմ փոխել մարդկանց ունեցած սխալ կարծիքը քիմիայի մասին:

  2. Սուսաննա Գևորգյան

    Շատ շնորհակալ եմ:

  3. եսելեմ համաձայն ձեր հետ բայց անկախ ամեն ինչից ես նույպես սիրումեմ քիմիան եվ պատռաստվում եմ սովորել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը ցանկանում եմ գիտնական դառնալ այսիկն ոչ տե ցանկանւմ եմ այլ եռազւմ գիտական աստիճան ստանալու համար. չնայաց ես ունեմ սեփական քիմիական լաբորատորիա որտեխ կատարում եմ ցանկացած քիմիական փորց

  4. Մարիետա

    Ես էլ եմ Ձեզ հետ համամիտ,քիմիայի հանդեպ սերը ձևավորվում է դպրոցում,և շատ բան է կախված ուսուցչից:Ես շաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում քիմիան և սովորում եմ ԵՊՀ Էկոլոգիական քիմայի բաժնում:

  5. OOO

    es el em shat sirum qimia, chnayac 9-rd dasaran em,,,dproci ararkaneric amenashat@ qimian em sirum,,,ev henc ir bardutyan hamar em sirum..u naev shat hetaqrqira

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով


7 × 3 =

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>