Շաբաթ , Նոյեմբեր 18 2017
Գլխավոր / ՀԵՏԱՔՐՔԻՐ / Արաբների ալքիմիան

Արաբների ալքիմիան

Ջաբիր կամ Ջաֆար (Ջաֆար իբն Խայամ), որը Լատինական Եվրոպայում հայտնի է որպես Հեբեր՝ կիսաառասպելական արաբական ալքիմիկոս է (նրա կերպարը տեղ է գտել նաև հանրահայտ “Ալադինի” հեքիաթում՝ նազիր Ջաֆարի տեսքով): Նա ապրել է, ենթադրաբար, VIII դ.: Հեբերը հանրագումարի բերեց մինչ այդ եղած տեսական և գործնական քիմիական գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ասորա-բաբելոնական, հին եգիպտական, հրեական, հին հունական և վաղ քրիստոնեական քաղաքակրթությունում:

Արաբական ալքիմիկոսներին է պատկանում բուսական յուղերի ստացումը, քիմիական մի շարք գործողությունների (թորում, ֆիլտրում, ցնդեցում, բյուրեղացում) մշակումը, որոնց հետևանքով պատրաստվել են նոր նյութեր, լաբորատոր քիմիական սարքերի (թորման կուբ, ջրային բաղնիք, քիմիական վառարաններ) պատրաստման գյուտը. այս բոլորը արաբական ալքիմիկոսների խորհրդավոր լաբորատորիաներից մուտք է գործել մեր ժամանակակից քիմիական լաբորատորիաները: Այս նվաճումներից շատերը վերագրում են Հեբերին: Քիմիական գիտության արաբական անցյալը դրոշմվել է նաև քիմիական տերմիններում: “Ալնուշադիր”, “ալկալի”, “ալկոխոլ”-ը՝ անուշադրի, ալկալու, սպիրտի արաբական անուններն են:

Մերձավոր արևելքում Բաղդադը և Իսպանիայում Կորդովան արաբական գիտնականության, այդ թվում ալքիմիայի, կենտրոններն են: Այստեղ էլ արաբական մուսուլմանական մշակույթի շրջանակներում յուրացվում, մեկնաբանվում և ալքիմիական ձևով պարզաբանվում էր Հին Հունաստանի մեծ փիլիսոփա Արիստոտելի ուսմունքը, մշակվում ալքիմիայի տեսական հիմքերը, որը Արևմտյան Եվրոպա մուտք գործեց XII դարի վերջին և XIII դարի սկզբում: Հենց Արևմուտքում ալքիմիան դարձավ ինքնուրույն գործ՝ իր սեփական նպատակներով և տեսությամբ:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

Ի վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր: Փսիխոֆարմակոլոգները գտնում ...

Մեկ մեկնաբանություն

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.