Երկուշաբթի , Սեպտեմբեր 25 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Նոր արքայաջուր – այժմ կարծես օրգանական

Նոր արքայաջուր – այժմ կարծես օրգանական

ԱՄՆ-ի հետազոտողները ստացել են “օրգանական արքայաջուր“, որը ընդունակ է ընտրողաբար ազնիվ մետաղներ  լուծել:

Ավանդական արքայաջուրը իրենից ներկայացնում է կոնցենտրիկ աղաթթվի և կոնցենտրիկ ազոտական թթվի խառնուրդ՝ վերցրած 1:3 հարաբերությամբ: Արքայաջուրը կարող է լուծել այնպիսի ազնիվ մետղներ, ինչպիսիք են՝ ոսկին, պլատինը և պալադիումը: Սա այն դեպքում, որ այս մետաղներից և ոչ մեկը չի լուծվում այս թթուներում առանձին վերցրած: Ցավոք սրտի անօրգաական այս համակարգը ունակ չէ ընտրողաբար լուծելու այս մետաղներից մեկը, որը գտնվում է խառնուրդում, որի հետևանքով էականորեն դժվարացնում է արդյունաբերական թափոններից ազնիվ մետաղների կորզումը:

Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանից Վեյ Լինը առաջին անգամ ցույց է տվել, որ օրգանական լուծիչում, մեղմ պայմաններում կարելի է լուծել բավական թվով ազնիվ մետաղ ու այդ դեպքում հավելումների շնորհիվ, լուծվող համակարգը կարելի է ուղել կոնկրետ մեկ ազնիվ մետաղին:

Երջանիկ պատահականության շնորհիվ պարզվել է որ ոսկին լուծվում է թիոնիլքլորիդի (SOCl2) և պիրիդինի խառնուրդում: Հետագա հետազոտությունները ցույց տվեցին որ թիոնիլքլորիդի ներկայությամբ ազնիվ մետաղների լուծումը հնարավոր է նաև այլ օրգանական միացությունների համար՝ N,N-դիմեթիլֆորմամիդ (ԴՄՖ), իմիդազոլ և պիրազին: Ստացված լուծույթից ոսկին կարելի է դուրս քաշել հասարակ գոլորշիացման և շիկացման մեթոդով:

Լինը պնդում է, որ թիոնիլքլորիդ/օրգանական միացություն խառնուրդի որակական բաղադրության, հարաբերության և նաև ռեակցիայի պայմանների փոփոխմամբ, կարելի է հասնել որևէ խիստ ազնիվ մետաղի ընտրողաբար լուծմանը: Օրինակ SOCl2/ԴՄՖ խառնուրդում լուծվում է միայն ոսկին:

Ընտրողական լուծումը կարող է խիստ շահեկան դառնալ ժամկետնանց էլեկտրական սարքավորումներից կամ արտադրական կատալիզատորներից ստացված ազնիվ մետաղների մաքրության առումով:

Սակայն արդյունավետության և արժեքային տեսանկյունից դիտելիս, Լինը եզրակացնում է, որ ներկա պահին “օրգանական արքայաջուրը” հակառակորդ չի կարող լինել ավանդական արքայաջրին: Այնուամենայնիվ SOCl2/օրգանական միացություն համակարգը բավական լավ և անվտանգ փոխարինիչ է HCl/HNO3 համակարգին:

(Angew. Chem., 2010, DOI: 10.1002/anie.201001244)

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.