Արքայաջուր

Միջնադարում ալքիմիկները իրենց ստացած նյութերին բավական հնչեղ անուններ էին դնում: Ամեն հեղուկի նրանք անվանում էին «ակվա» (լատ. aqua), որը նշանակում է ջուր: Իսկ դրան նաև ավելացնում էին ինչ-որ բնութագրիչ նկարագրություն: Երբ գինու թորումից սկսեցին ստանալ սպիրտ, նրա բարձր կոնցենտրացիան, որը ունակ էր վառվել, անվանեցին «ակվա արդենս» (լատ. aqua ardens)՝ կրակե ջուր: Սպիրտային լուծույթը անվանեցին «ակվա վիտե» (лат. aqua vitae)՝ կենդանի ջուր՝ ըստ երևույթին այն պատճառով, որ այն օգտագործելով մարդուն թվում էր, որ սկսվում է նոր կյանք:

XIII-րդ դարում ալքիմիկները հայտնաբերեցին հանքային թթուները: Դա քիմիայի զարգացման համար եղավ բեկումնային: Թթուները լուծում էին ջրում չլուզվող շատ նյութեր: Անտիկ ժամանակներում հայտնի ամենաուժեղ թթուն քացախաթթուն էր, սակայն նոր հայտնաբերված հանքային թթուները մի քանի անգամ ավելի ուժեղ էին, որը հնարավորություն տվեց նոր քիմիական ռեակցիաներ և պրոցեսներ դիտարկել: Երբ հայտնաբերեցին ազոտական թթուն, այն անվանեցին «ակվա ֆորտիս» (լատ. aqua fortis)՝ ուժեղ, պինդ ջուր, որովհետև այն քայքայում էր համարյա ամեն ինչ, ինչի հետ շփվում էր, ներառյալ այն ժամանակներում հայտնի մետաղները, բացի ոսկուց: Երեք դար հետո հայտնաբերեցի աղաթթուն: Պարզվեց, որ ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդը ավելի ուժեղ էր՝ նրա մեջ լուծվում էր նույնիսկ ոսկին: Իսկ եթե ոսկին մետաղների արքան է, հետևաբար այն լուծող հեղուկն էլ արքայաջուրն է և այն հենց այդեպս էլ անվանեցին՝ «ակվա ռեգիա» (լատ. aqua regia)՝ արքայաջուր:

Ալքիմիկների կողմից նյութերին տրված համարյա բոլոր անվանումները չեն պահպանվել: Միայն ազոտական թթվի և աղաթթվի 1:3 կամ 1:4 (սա լուծում է նույնիսկ պլատինը) հարաբերությամբ խառնուրդի անունն է նույնը մնացել և մինչ օրս այն անվանում են արքայաջուր:

  1. Ազոտական թթուն փոխազդում է աղաթթվի հետ.
    HNO3 + 3HCl = NOCl + 2Cl. + 2H2O
  2. Առաջանում են երկու ակտիվ նյութեր՝ քլոր ռադիկալ և նիտրոզոքլորիդ, որոնք ունակ են լուծել ոսկին.
    Au + NOCl2 + 2Cl.  = AuCl3 + NO.

Կարդացեք նաև.

Հեղինակ` Արամ Հակոբյան

ԵՊՀ, Էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , ,

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով


1 × 2 =

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>