Նախ դիտենք տեսանյութը.
Գեղեցիկ ու դիտարժան էր, այնպես չէ՞: Իսկ հիմա փորձեմ բացատրել թե ինչ է տեղի ունենում:
Ընթանում է հետևյալ ռեակցիան.
Ռեակցիան տեղի է ունենում ջրի ներկայությամբ և ուղեկցվում է ջերմաստիճանի անջատմամբ (+Q):
Իրականում ալյումինի փոշու խառնուրդը յոդի հետ կարող է պահվել բավական երկար, քանի որ ալյումինը պատած ալյումինի օքսիդի թաղաթը դիմացկուն է յոդի ազդեցությունից: Մի քանի կաթիլ ջուր ավելացնելիս սկսում է բուռն ռեակցիա: Ջրի ազդեցությունը պայմանավորված է յոդի համաչափության մասնակի խախտմամբ.
I+H2O=HI+HIO
որի արդյունքում առաջանում է յոդաջրածնական թթու (HI), որի մեջ լուծվում է ալյումինի օքսիդային թաղանթը, որը մինչև այդ պահպանում էր ալյումինը յոդի հետ փոխազդելուց.
Al2O3+HI=2AlI3+3H2O
Փաստորեն ստացվում է, որ իրար կողք-կողքի գտնվող ալյումինն ու յոդը ռեակցում են ի շնորհիվ ալյումինի օքսիդի թաղաթի քայքայման.
2Al+3I2=2AlI3+Q


Շատ գեղեցիկ էր: Այս փորձը տեխնիկայում ինչ-որ կիրառություն ունի?
Հարգելի Սուսաննա այս ռեակցիան ոչ մի գործնական կիրառություն չունի
Շնորհակալություն:
շատ գեղեցիկ փորձ է, պարոն Ադամյանի գլխավորությամբ 5 տարի առաջ կատարել ենք այս փորձը և չնայած գեղեցիկ տեսնյութ է, իրականում այս փորձը շատ ավելի գեղեցիկ է…
տան պայմաններում կարելի է փորձել?
Խորհուրդ չէի տա ընդհանրապես որևէ քիմիական փորձ կատարել տան պայմաններում