Բլոգի մասին

Բլոգը իր բնույթով դեռևս առաջինն է և միակը Հայաստանում:

Հայկական Քիմիական Բլոգը ստեղծված է նպատակով.

  1. Ետ բերելու Հայաստանում քիմիայի երբեմնի փառքն ու համբավը և ինչու ոչ՝ քիմիական արդյունաբերությունը:
  2.  Նպատակն է երիտասարդ սերնդի մոտ հետաքրքրություն առաջացնելու դեպի քիմիան: Այդ իսկ պատճառով բլոգում շատ հաճախակի տեղադրվում և տեղադրվելու են գեղեցիկ և հետաքրքրաշարժ քիմիական փորձերի տեսահոլովակներ:
  3. Փորձ է արվելու այս բլոգի միջոցով ստեղծել յուրահատուկ “Հայկական քիմիական միություն”, որը կմեկտեղի և կհամատեղի հայ բոլոր քիմիկներին:
  4. Կհեշտացնի մասնագետների, ուսանողների և ինչու չէ ԲՈՒՀ ընդունվողների գործը իր “Տեղեկագիրք”, “Հեղինակային քիմ.ամսագրեր”, “Գիտական հոդվածներ” և այլն էջերով:
  5. Անընդհատ տեղյակ կպահի աշխարհում տեղի ունեցող քիմիական նորություններին:
  6. Կստեղծի հայկական քիմիական գիտական հոդվածների էլեկտրոնային յուրահատուկ շտեմարան:
  7. և այլն

Բլոգի մտահաղացումը, հեղինակը և ադմինիստրատորը ԵՊՀ-ի Էկոլոգիական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Արամ Հակոբյանն է (Արխանգելո):

Բլոգը ստեղծվել է ԵՊՀ էկոլոգիական քիմիայի ամբիոնի և մասնավորապես ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Գևորգ Պետրոսի Փիրումյանի օժանդակությամբ:


Բլոգի մասին (բլոգի շնորհանդեսի ելույթը)

Բլոգը իր բնույթով դեռևս առաջինն է և միակը Հայաստանում:
Հայկական քիմիական բլոգը ստեղծվել է իմ մտահղացմամբ և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Փիրումյանի աջակցությամբ:
Նշեմ նաև, որ հոսթինգը տրամադրել է HAYHOST օգտակար բովանդակությամբ հայկական կայքերի համար անվճար հոսթինգ տրամադրող ծառայությունը:
Բլոգը սկսել է աշխատել և իր առաջին նյութը հրապարակել է 2011թ-ի հուլիսի 30-ին:
Նշեմ մեկ հատկանշական փաստ՝ հանրաճանաչ գուգլ ինտերնետ գիգանտը բլոգի աշխատանքի 5-րդ օրը բլոգին շնորհեց 5 PR: PR-ը դա այսպես ասած գուգլի կողմից ինտերնետ ռեսուրսների 10 բալանոց գնահատման համակարգ է: 5 օրական ինտերնետ ռեսուրսին PR տալը դա աննախադեպ երևույթ էր:
Հայկական Քիմիական Բլոգը ստեղծված է հետևյալ նպատակներով.
1. Վերականգնելու Հայաստանում քիմիայի երբեմնի կարևոր դերն ու կարևորությունը հանրապետության համար և ինչու ոչ՝ քիմիական արդյունաբերությունը՝ հետաքրքրություն և ձգտում առաջացնելով երիտասարդ սերնդի մոտ: Բլոգում շատ հաճախ տեղադրվում և տեղադրվելու են ուսանելի և հետաքրքրաշարժ քիմիական փորձերի տեսահոլովակներ, հետաքրքաշարժ նյութեր և փաստեր կապված քիմիայի հետ:
2. Փորձ է արվելու այս բլոգի միջոցով ստեղծել յուրահատուկ “Հայ քիմիկոսների միություն”, որը կմեկտեղի և կհամատեղի բոլոր հայ քիմիկոսներին:
3. Կհեշտացնի մասնագետների, ուսանողների և ինչու չէ ԲՈՒՀ ընդունվողների գործը իր “Տեղեկագիրք”, “Հեղինակային քիմ.ամսագրեր”, “Գիտական հոդվածներ” և այլ էջերով:
4. Անընդհատ տեղյակ կպահի աշխարհում հայտնվող քիմիական նորություններին:
5. Կստեղծի հայկական քիմիական գիտական հոդվածների էլեկտրոնային յուրահատուկ շտեմարան՝ հետագայում նպատակ ունենալով դառնալ առցանց գիտական ամսագիր:

Բլոգի կառուցվածքը

Առաջին՝ գլխավոր էջում ներկայացվում են օրվա նյութերը, տարբեր բաժիններից: Այսինքն նոր նյութը առաջնահերթ հայտնվում է գլխավոր էջում: Կան նաև բաժիններ, որոնցում ըստ բաժինների դասակարգվում են նյութերը: Բաժինները առայժմ վեցն են: դրանք են.
1. Բլոգի նորությունները, որում ներկայացվում են տեղեկություններ կապված բլոգում փոփոխությունների կամ նոր ավելացումների հետ:
2. Գիտական հոդվածներ բաժնում ներկայացվում են բլոգի անդամների կողմից ներկայացրած տարբեր ամսագրերում արդեն տպագրված իրենց իսկ գիտական հոդվածները:
3. Հետաքրքիր բաժնում ներկայացվում են հետաքրքիր տեղեկություններ, նյութեր կամ հետաքրքրաշարժ փաստեր քիմիայից:
4. Նորություններ բաժնում բերվում են տարբեր նորություններ քիմիայի աշխարհից:
5. Քիմիական փորձեր բաժնում ներկայացվում են հետաքրքրաշարժ և դիտարժան քիմիական փորձերի տեսանյութեր իրենց նկարագրություններով:
6. Քիմիայի պատմությունից բաժնում բերվում են փաստեր քիմիայի պատմությունից:
Բացի բաժիններից բլոգը նաև բաժանված է էջերի.
Տեղեկագիրք էջը դա յուրահատուկ օգնական է: Նրանում բերված չեն համապատասխան հասկացությունների մանրամասն նկարագրությունները և բացատրությունները, այլ տրված են նրանց հնարավորինս ճշգրիտ սահմանումները և կարճ մեկնաբանությունները: Կարծում եմ այն բավական օգտակար կարող է լինել դպրոցականների, դիմորդների և բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար այս կամ այն քիմիական հասկացության մասին տեղեկություն իմանալու համար:
Քիմիական բլոգի բաղկացուցիչներից է նաև քիմիական հանրագիտարանը, որը ստեղծվել է հանրահայտ առցանց հանրագիտարան՝ Վիքիպեդիայի ծրագրով և աշխատում է նույն սկզբունքով: Այն է՝ ցանկացած ոք կարող է հանրագիտարանում տեղադրել նյութեր, իսկ հատուկ ընտրված մոդերատորները դրանք կվերանայեն կխմբագրեն և կհաստատեն կամ չեն հաստատի:
Ամսագրեր էջում հավաքվում են տարբեր միջազգային հեղինակավոր քիմիական ամսագրերի տվյալները, ազդեցության գործակիցները (impact factor) և հղում դեպի ամսագրի պաշտոնական էջ: Սա կարող է ուղեցույց հանդիսանալ մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար` իրենց աշխատությունները համաշխարհային գիտական ասպարեզում առավել ներկայացուցչական դարձնելու:
Խմբագրիչներ էջում Դուք կարող եք գտնել քիմիական տարբեր գործիքներ՝ բանաձևերի խմբագրիչներ և հուշարարներ: Նրանք առայժմ երկուսն են առաջինը քիմիական բանաձևեր գրելու համար նախատեսված խմբագրիչ է, իսկ երկրորդը դա մի հուշարար գործիք է, որում գրելով համապատասխան նյութի բանաձևը՝ հանրահայտ wolfram առցանց գիտական բազաներից հավաքելով համապատասխան տեղեկատվություն այդ նյութի տարբեր հատկությունների մասին` ներկայացնում է Ձեզ: Հետագայում գործիքների թիվը կավելանա:
Բլոգի մասին էջում բերված են տեղեկություններ բլոգի նպատակների և նրա ստեղծողների մասին:
Հետադարձ կապ էջը նախատեսված է բլոգի ադմինիստրացիայի հետ կապ հաստատելու՝ տեխնիկական խնդիրների պարզաբանման կամ համագործակցության համար:
Քիմիական բլոգին հնարավոր է նաև անդամակցել, դրա համար ընդամենը պետք է գրանցվել: Գրանցվել կարող են քիմիկոսները, ուսուցիչները և քիմիային մոտ կանգնած մասնագետները: Ընդունելով բլոգի անդամակցության պայմանները և այնուհետ գրանցվելով՝ անդամակիցը ավտոմատ կերպով դառնում է բլոգի համահեղինակ: Նա կարող է բլոգում տեղադրել իր գիտական հոդվածները և քիմիային վերաբերող հետաքրքիր նյութեր: Միայն բլոգի անդամակիցներին հնարավորություն է ընձեռվում մեկ էջով ծանոթանալ աշխարհում տեղի ունեցող քիմիական նորություններին անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հետագայում նախատեսվում է բլոգի անդամների համար նորանոր օգտակար և հետաքրքիր անակնկալներ:
Բլոգին անդամակցության պայմանները, որը պետք է ընդունել գրանցվելուց առաջ, իրենից ներկայացնում է մի քանի պարզ կանոններ, որին պարտավորվում են հետևել անդամակիցները:
Դրանք են.
• Գրանցվելուց հետո, 7 օրվա ընթացքում բլոգի անդամակիցը իր “Այցեքարտ”-ում պետք է տեղադրի իր լուսանկարը և ներկայացնի իր ճշգրիտ տվյալները (անուն, ազգանուն, մասնագիտություն):
• Ամենաքիչը ամիսը մեկ անգամ անդամակիցը պետք է ուղարկի իր գիտական հոդվածներից, հենց իր անունով բլոգում հրապարակման համար: Իսկ եթե նա չունի գիտական հոդված, ուրեմն կարող է ուղարկել հետաքրքրաշարժ, ուսուցողական կամ նորույթ հանդիսացող նյութ որը վերաբերում է քիմիային:
• Մոտ 30 օրյա պասիվություն նկատվելու դեպքում (վերևի երկու կետերը), անդամակիցը առանց զգուշացման կհեռացվի բլոգի անդամակցությունից:
Այսօրվա դրությամբ բլոգին անդամակցում են 35-ից ավել հոգի, որոնց թիվը օր օրի աճում է: Նրանց մեջ կան քիմիկոսներ, կենսաբաններ, էկոլոգներ, դպրոցի ուսուցիչներ և այլն:
Մինչ այսօր բլոգում հրապարակվել է ավելի քան 53 նյութ, կատարվել է ավելի քան 94 մեկնաբանություն:
Հույս ունեմ, որ բլոգը կկարողանա կատարել իր առջև դրված նպատակները: Այցելեք քիմիական բլոգ, մասնակցեք քննարկումներին, ուղարկեք հետաքրքիր նյութեր, տեղեկացրեք Ձեր ընկերներին այս բլոգի մասին: Եվ համոզված եմ, որ Ձեր իսկ օգնությամբ այն կնվաճի էլի ավելի բարձր հորիզոնականներ:
Եվ վերջացնեմ Հայկական քիմիական բլոգի ներկայացումը հենց բլոգի կարգախոսով.
“Զարկ տանք քիմիայի զարգացմանը Հայաստանում”:
Ի դեպ ուզում եմ նաև տեղեկացնել, որ շատ շուտով պատրաստ կլինի մի նոր նախագիծ՝ էկոլոգիական բլոգը www.ecol.am հասցեյով:
Շնորհակալություն ուշադրության համար:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>