Կիրակի , Նոյեմբեր 19 2017
Գլխավոր / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Ջրի գերսառեցման գաղտնիքը բացահայտված է

Ջրի գերսառեցման գաղտնիքը բացահայտված է

<a href="http://chemistry team collaboration.am/wp-content/uploads/2011/12/waterstructure.jpg”>Ո՞ր ջերմաստիճանում պետք է ջուրը սառչի: Պարզվում է որ ամպայման չէ այն անմիջապես սառչի ըստ Ցելսիուսի 0 աստիճանից ցածր:

Ինչպես հայտարարում են գիտնականները, ջուրը հեղուկ վիճակում շատ լավ կարող է գոյություն ունենալ նույնիկ բացասական ջերմաստիճանում:

Ինչպես հայտնի է, սառույցի հիմնական ձևավորման համար ծառայում է ինչ-որ մի մասնիկ, կամ բյուրեղ, որը դառնում է միջուկ (բյուրեղացման կենտրոն), որի շուրջը և ձևավորվում են մնացած բյուրեղները: Սակայն շատ մաքուր ջրում, նույնիսկ միկրոսկոպիկ խառնուրդների բացակայությամբ, սառույց ձևավորվում է շատ դժվար՝ H2O-ի թերմոդինամիկական առանձնահատկության հետևանքով:

Մինչ այժմ ընդունում էին, որ ջրի գերսառեցման ջերմաստիճանային ցուցանիշը կարող է հասնել ըստ Ցելսիուսի 0-ից ցածր միչև 41 աստիճան, չնայած նրան որ գիտնականները երկար ժամանակ կասկածում էին, որ ջերմաստիճանը, որում ջուրը պետք է հաստատ սառչի՝ պետք է լինի ավելի ցածր:

Գիտնականները չէին կարող հստակ իմանալ, քանի որ այդ ջերմաստիճաններում սառույցը այնքան արագ է ձևավորվում, որ դժվար է կատարել հեղուկի հատկությունների ճշգրիտ չափումներ:

Յուտայի համալսարանի քիմիկոսներ Վալերիյա Մոլիներոն և Էմիլի Մուռը համակարգչային մոդելավորման միջոցով կանխատեսեցին գերսառեցված ջրի վարքը միկրոսկոպիական մակարդակում:

Ծրագիրը ցույց տվեց, թե ի՞նչ կկատարվի 32768 հատ ջրի մոլեկուլի հետ սառեցման ժամանակ խտության և սեղմելիության տեսանկյունից: Հազար համակարգչային ժամից հետո ստացվեց պատասխան. ջերմաստիճանը, որում նունիսկ ամենամաքուր ջուրը բացարձակ ճշգրիտ սառում է հավասար է -48oC: Հենց ջրի ջերմաստիճանը մոտենում է այդ նշաձողին, նրա խտությունը ընկնում է և հետևաբար հեշտ է դառնում նրան սեղմել և փոփոխել կառուցվածքը:

Արդյունքում ամեն մի մոլեկուլը հեշտությամբ միանում է չորս ուրիշ մոլեկուլների հետ, որպեսզի կազմի բուրգի նման քառագագաթ ֆորմա:

Գիտնականները այն անվանեցին “միջանկյալ սառույց”, որը գտնվում է հեղուկի և սառույցի կառուցվածքի այսպես ասած՝ կես ճանապարհին:

Այս հետազոտությունները հնարավորություն կտան հասկանալ հեղուկ և բյուրեղ վիճակներում որքան ջուր է պարունակվում մթնոլորտային տարբեր շերտերում: “Սա կարևոր է գլոբալ կլիմատիկ կանխատեսումների, ներառյալ ամբողջական շրջանների և տարածքների համար եղանակի կանխատեսումը “, -եզրափակում է Մոլիներոն:

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Հեղինակ՝ Արամ Հակոբյան

ԵՊՀ, Դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ: Հայկական Քիմիական Բլոգի հեղինակ և ադմինիստրատոր: Հետևեք քիմիա-թվիթերին և գրեք քիմիա-ֆեյսբուք էջում:

Դիտեք նաև

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող նոր մասնագիտացումներ ԵՊՀ Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում

Երևանի պետական համալսարանի Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում բացվել է նոր բաժին, որտեղ կպատրաստվեն աշխատաշուկայում մեծ ...

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Time limit is exhausted. Please reload the CAPTCHA.