Hetq.am: Արամ Հակոբյան. «Երբևէ հզոր քիմիայով հայտնի Հայաստանում այսօր քիմիա գիտությունը մահվան եզրին է»

imagesԿարդացեք Արամ Հակոբյանի հարցազրույցը Hetq.am-ում քիմիայի և ընդհանրապես գիտության խնդիրների մասին Հայաստանում.

Արամ Հակոբյան. «Երբևէ հզոր քիմիայով հայտնի Հայաստանում այսօր քիմիա գիտությունը մահվան եզրին է»

վերնագրի ներքո:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նույնիսկ Սերն է քիմիայի արդյունք

love-chemistryԻ վերջո ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գեղեցիկ զգացմունքը, որը անվանում են ռոմանտիկ սեր:

Փսիխոֆարմակոլոգները գտնում են, որ սիրահարների մոտ ուժերի հոսք է նկատվում «թմրանյութերի» շնորհիվ: Այդ «թմրանյութերը» դրանք բնական հորմոններն են և այլ քիմիական նյութերը, որոնք թարմացնում են, ապահովում են էներգիայի հոսքով օրգանիզմը: Շարունակել կարդալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Համբույրը և նրա քիմիան

համբույրԱյսօր Սբ. Վալենտինի տոնն է՝ սիրո տոնը: Կարծում եմ տեղին կլինի այս օրը Ձեզ հետ խոսել համբույրի քիմիայից՝ թե ի՞նչ քիմիական պրոցեսներ են ընթանում կամ ի՞նչ նյութեր են առաջանում մարդու օրգանիզմում համբույրի ժամանակ և խոսել առհասարակ համբույրից:

Համբույր: Ի՞նչ է դա

Մի բան ակնհայտ է՝ համբույրը դա հաճելի է: Մայրը համբուրում է իր երեխային և որպես պատասխան ստանում երեխայի համբույրը: Մարդիկ համբուրվում են իրար հետ, որպես ընկերության կամ սիրո նշան: Համբույրը լինում է նուրբ և թեթև, օֆիցիալ, հարգալից կամ կրքոտ՝ կախված իրավիճակից և հանգամանքներից: Համբույրով պատում են ոչ միայն այտերը և շուրթերը, այլ նաև ձեռքի դաստակները և նույնիսկ ոտքերը: Իսկ սիրահարների համբույրում ընդհանրապես սահմաններ գոյություն չունեն: Շարունակել կարդալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , , , ,

Քիմիան մեր կյանքում

Ռ. Ադամյան, Ս. Վարդապետյան ԵՊՀ
Ֆ. Ալեքսանյան Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

images (1)Փորձարարական քիմիայում ցուցադրական փորձերի դերը չափազանց կարևոր է քիմիայի հիմնական տեսական հասկացությունների ընկալման գործընթացում։ Առավել կարևոր է, երբ փորձը կատարում է ինքը՝ աշակերտը, որովհետև այդ դեպքում կատարած փորձը հիշողությունից չի ջնջվում։ Այդ կապակցությամբ տեղին է հիշել չինական հայտնի ասացվածքը. «Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և ես կհիշեմ, թույլ տուր կատարեմ և ես կիմանամ»։

Մեր կողմից ստորև առաջարկվող փորձերը հնարավոր է կատարել ոչ միայն դպրոցական լաբորատորիայում, այլև «տնային լաբորատորիայում», որովհետև դրանք անվտանգ են և հեշտ իրագործելի։ Շարունակել կարդալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , ,

Կրկին ինչուներ…

Ռ. Ադամյան, Ս. Վարդապետյան ԵՊՀ
Ֆ. Ալեքսանյան, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Ինչո՞ւ է թեյը համով և բուրումնավետ, ունի գեղեցիկ ու հաճելի գույն, իսկ խմելիս մենք զգում ենք նրա թարմացնող ազդեցությունը։

կանաչ թեյԱյդ հարցերի պատասխանները մասնագետներին վաղուց հայտնի են, սակայն ինչ-որ բաներ հնարավոր է ստուգել նաև «տնային լաբորատորիայում»։ Դրա համար անհրաժեշտ է «զոհաբերել» երկու տուփ (յուրաքանչյուրը` 50 գրամ) կանաչ թեյ, կարելի է օգտվել նաև սև թեյից, բայց դա լավագույնը չէ։

Թեյի տերևների բջիջները պարունակում են կատեխինների դասին պատկանող դաբաղող նյութեր` տանիդներ, ինչպես նաև գալլաթթվի կատեխինների էսթերներ։ Օրինակ` ցեյլոնյան թեյի տանիդները պարունակում են էպիկատեխին-գալլատ և գալլոկատեխին-գալլատ, որոնք բարդ կառուցվածքներով օրգանական միացություններ են։ Կանաչ թեյում տանիդներն ավելի շատ են, հետևաբար, ավելի նպատակահարմար է մեր փորձի համար օգտվել կանաչ թեյից։ Շարունակել կարդալ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , , ,

Գունագեղ ջերմաչափ – ՔՐՈՄ

Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում Ք (հայկակա այբուբենի 36-րդ տառը) տառով սկսվող անուն ունի քրոմը։

Քրոմը քիմիական տարրերի պարբերական համակարգի 24-րդ տարրն է։ Գտնվում է 6-րդ խմբի երկրորդական ենթախմբում (Բ-խումբ) և պարբերական համակարգում գրաված դիրքին համապատասխան ունի 6 արժեքական (վալենտային) էլեկտրոն 3d54s1։ Քրոմն առաջացնում է միացություններ +1, +2, +3, +4, +5 և +6 օքսիդացման աստիճաններով, սակայն նրան ավելի բնութագրական են +3 և +6 օքսիդացման աստիճանները։ Քրոմն ունի չորս կայուն իզոտոպ` 50Cr(4,35%), 52Cr(83,49%), 53Cr(9,50%) և 54Cr(2,65%)։ 50Cr-ի կիսաքայքայման ժամանակամիջոցն՝ T1/2=1.8.1017 տարի է։ Հայտնի են նաև քրոմի 24 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ 42-ից 66 զանգվածային թվով, որոնցից ավելի կայուն է 51Cr –ը՝ T1/2=27,8 օր։

Քրոմի միացությունները բնության մեջ բավականին լայն տարածված են։ Նրա պարունակությունը երկրի կեղևում կազմում է 0,02%-ը։ Դրա հետ մեկտեղ Քրոմը ազատ չի հանդիպում։ Հայտնի են քրոմի 20 հանքանյութ։ Քրոմի հանքանյութերից արդյունաբերական նշանակություն ունեն քրոմշպինելիդները`MeO,Cr2O3(MeCr2O4

• Քրոմիտ – FeCr2O4;
• Կրոկոիտ – PbCr2O4;
• Մագնոքրոմիտ –(Mg,Fe)Cr2O4;
• Քրոմպիկոտիտ – (Mg,Fe)(Cr,Al)2O4;
• Ալյումոքրոմիտ –Fe(Cr,Al)2O4;

Հայտնի են նաև`
• Մելանոքրոմիտ – 3PbO, 2Cr2O3;
• Վոկոլենիտ – 2(Pb,Cu)CrO4(Pb,Cu)3(PO4)2 ;
• Տարապակաիտ – K2CrO4;
• Դիտցեիտ – CaIO3,CaCrO4 Շարունակել կարդալ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , , , , , , , , ,

Աշխարհի ամենաերկար բառը, 189 819 տառ և արտասանվում է 3.5 ժամում

Աշխարհի ամենաերկար բառը դա քիմիական միացության անվանումն է: Ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումը ունի 189 819 տառ և համարվում է ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվում:

Տիտինը, նաև հայտնի է որպես կոնեկտին՝ որը հսկա սպիտակուց է, բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթներից, որոնք միացած են պեպտիդների անկանոն հերթականությանը:

Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:

Տիտինը կարևոր դեր է խաղում միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքների կծկումներում, բայց այն առավել հայտնի է իր տեխնիկական անունով, որը և համարվում է աշխարհի ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվով:

Տիտին անվանումը վերցված է հունական «Տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին: Շարունակել կարդալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ , , , , , , ,
Էջ 1 ից 1712345678910...Վերջ »